«Մի ժամի պատմություն»… :)

zhamacuycPԱհա թե ինչ է լինում, երբ նեղացած ես, իսկ առջեւում սիրահարների տոնն է…
Նստեցի, երկար բարակ մտածեցի, թե ինչ անեմ, որ սիրելիիս նվեր անեմ, բայց բացահայտ չանեմ (կարող եք անվանել սա չարդարացված հպարտություն, կամ էլ աղջկական գոռոզություն)… Իրեն անեմ, բայց իմը լինի… մի խոսքով խառն էի ես, իսկ մտքերս՝ հակասական… Մեղքս ինչ թաքցնեմ՝ չաշխատող մամա, հույսն էլ ամուսնուց թաքուն հավաքած «կոպեկները» (ոչ ավել քան 20.000 դրամ)… 🙂 Մտածեցի ու հասկացա, որ ինչ էլ անեմ պիտի օգտվեմ մեր «համատեղ հարստության» միջամտությունից  (ախր «իրենցով լցված» նվերներն անգնահատելի են)… Ու էս դեպքում հաստատ «անակնկալ+կրեատիվ» կոմբինացիան, համեմված բալիկներիս բույրով, լրիվ փրկություն էր… 🙂

Ստացվեց այն, ինչ ստացվեց… Բայց անկեղծ ասած` 500 like ընդամենը տասնյակ րոպեների ընթացքում ընդհանրապես չէի սպասում…

Մի խոսքով վայելեք իմ՝ սիրահարների տոնի առթիվ ամուսնուս արված նվերը… Էնքան սիրեցի, էնքան սիրեցի չեք պատկերացնի… 🙂

zhamacuycԻ սկզբանե այն նախատեսված էր փոքր տղայիս նկարների համար, որոնց վրա ամեն ամիս նկարելուց կոնֆետներով ամսվա թիվն էի գրել, դե բայց քանի որ նա դեռ 3 ամսական է եւ ունենք ընդամենը 3 նկար, որոշեցի պատրաստել մեծ տղայիս նկարներով… Մեկ այլ արժեքավոր միտք էր ամուսնու հետ համատեղ նկարներով պատրաստելը:

 

 

Leave a Reply