Քայլակ, թե ոչ… իսկ չո՞չ

Ես էլ շատերի նման հղի ժամանակ շատ գրականություն էի կարդում փոքրիկների մասին: Հետեվություններից մեկը, որ արեցի իմ ընթերցանությունից, այն էր, որ մենք քայլակ չենք օգտագործի եվ ամեն կերպ կխրախուսենք չոչ անելը… Դա զարմանալի հնչեց իմ ծանոթների մեծ մասի շրջանակում, քանի որ մեր շրջապատում շատերը հպարտանում են նրանով, որ երեխան առանց չոչ անելու քայլել է, քալել են “սովորեցնում” փոքրիկին…

Իսկ ես կարծում եմ, որ (1) քայլակնեը վատ են ազդում ձեվավորվող փոքրիկի զարգացման վրա: Դրանք մի քիչ ազատում են մայրիկին, բայց չեն թուջլ տալիս, որ երեխայի զարգացող ողնաշարը եվ մեջքի մկանները զարգանան եվ ճիշտ ուղղությամբ: Մանրամասներ չեմ ներկայացնում, քանի որ դրանք ծավալուն են եվ թեմայի շուրջ բավականին հոդվածներ կան (ես կարդացել եմ ռուսերեն):

(2) Մայրիկին մի քիչ ազատության հնարավորություն տալու համար նախընտրում եմ “մանեժը”, իհարկե չեմ կարծում, որ երեխան այնտեղ պետք է շատ երկար գտնվի: Ավելի լավ է, նա ազատ տարածքում պառկի, գլորվի, չոչ անի եվ զարգանա մեծերի աչալուրջ հսկողության տակ: Համաձայն եմ, որ “մանեժը” սահմանափակում է շրջակա աշխարհն ուսումնասիրելու հնարավորությունները, իսկ քայլակն այդ հնարավորությունները լայնացնում է, բայց առաջին կետի հիման վրա կարծում եմ, որ վնաս/օգուտ վերլուծությունը “մանեժի” օգտին է:

(3)Մեջքի զարգացման համար ամենալավ բանը չոչ անելն է: Այդպես ճիշտ են զարգանում եվ ամրանում մկաններն ու ողնաշարը:

(4) Երեխային պետք չէ քայլել սովորեցնել (խոսքը չի գնում հատուկ կարիքներով երեխաների մասին), երեխան բռնվելով կանգնում է եվ առաջին քայլերն է անում, երբ ինքը զգում է, որ ֆիզիկապես պատրաստ է դրան: Եթե մինչեվ 2 տարեկան երեխան դեռ նման փորձեր չի անում, պետք է դիմել բժշկի: Իսկ եթե  չոչ անելուց հետո նա անում է այդ փորձերը, մեծերի դերը, նրան պաշտպանելն է եվ դա անվտանգ անելու հանարվորություններ տրամադրելը:

Այս ամենով հանդերձ իմ պոքրիկ մարտիկը նստեց 6.5 ամսեկանում, կանգնեց 8-9 ամսեկանում եվ քայլեց 10 ամսեկանում 🙂

Իսկ ինչ եք կարծում դուք… կամ էլ պարզապես թեմա մտորումների համար…

15 thoughts on “Քայլակ, թե ոչ… իսկ չո՞չ

  1. Astghik jan, shnorhakalutyun nman hetaqrqir u karevor temayi andradarnalu hamar! 🙂
    Es erku balik unem, erkusi jamanak el 6-7 amsekanic ogtagorcel em qaylak (inch hetaqrqir targmanutyunner unenq lol). Iharke amboxj or@ qaylaki mej chein. Tghas hamematabar ush sksec inqnuruyn qaylel, 1.6 tarekanum. Isk axjiks 9 amsekanic qaylec. Karcum em irakanum qaylakn aynqan el azdecutyun chuni erexayi qaylelu vra.
    Karevor e, vor qaylaki barcrutyun@ lini aynpes, vor erexayi votq@ normal hasni getnin, vor karoghana amboghjutyamb dni getnin u tateri vra chqayli.
    Manej el em ogtagorcel u bacasakan ban dranic chnkateci es.
    Karcum em chisht ogtagorcman depqum erkusn el lav en, karevor@ miayn drancov chsahmanapakvel u erexayin amboghj or@ dranc mej chpahel 🙂

  2. Աստղիկ ջան քայլակի վերաբերյալ Ձեր բոլոր թվարկած բացասական կողմերի հետ համամիտ եմ, եթե երեխային քայլակում թողնում ենք 2 ժամից ավել (ոչ թե անընդհատ 2 ժամի այլ գումարային 2 ժամի մասին է խոսքը): Իմ անհաջող փորձից հետո շատ հոդվածներ եմ կարդացել, մի քանի օրթոպեդների հետ եմ խորհրդակցել, արդյունքում եկա այն եզրակացության, որ ուղղակի քայլակը պետք չէ չարաշահել: Իսկ այ մանեժ ես ու աղջիկս շատ ենք սիրում, մեծ հաճույքով նստում և խաղում է, թեպետ ես նստեցնում եմ մանեժում, երբ շտապ գործ եմ ունենում: Մենք տնակ էլ ունենք, որը նունպես շատ ենք սիրում, աղջիկս ժամերով իր բոլոր խաղալիքները տեղափոխում է իր տնակը, որոշ ժամանակ խաղալուց հետո սկսում է տնակը դատարկել :))

  3. Esel uzum ei axjkas qayleri masin patmem,u kgrem ays temayi tak:))) Naxkan erexu masin grel@ asem ,vor aystex bjishkner@ xist argelum en erexayin qaylaki mej dnel,xorhurd chen talis,de patjarnern arden grvace :)))
    Axjiks sksel e arden qaylel,bayc brnelow,azat der chi wazum,misht xusapum ei toxnel ,vor choch ani,u mi kani or choch aneluc heto inkuruyn kangnec ev brnelow sksec qaylel:))) es hamamit em chochi heet,im pordzic elnelow:)

  4. Es el Astghik jan qo pes kardatsel em vor choch anele lavaguyn e ev aydpes el arel. Axchiks sakayn aveli ush qaylets 1.1 its heto minch ayd cher uzum , miayn choch er anum u shat lav, as. Sksets qaylel bayts szbum anvstah u amen amis aveli lav er da anum. Hima arden 1.10 bayts shat pind mievnuyn e chi qaylum, hachax enknum e. Erbemn mtatsum em mi gutse arjer mek mek qaylaki mej dnel vor votiknere aveli pind linein, te da uxaki individual a:) Chnayats mi lav ban em nkatum mejke shat uxix e pahum, es nuynisk irenits sovorum em :)))))

  5. Gayane jan, shat sirun balik unes! 🙂
    Chem karcum, vor qaylaki mej dneln ir votqern aveli amur kdarcner, da kap chuni.
    Mejq@ ayd tariqic uxix pahel@ shat lav e. Im tghan el e poqr jamanakvanic uxix mejq@ pahel u hima tgha linelov handerc enpes dziq e qaylum, vor qani angam motecel en drsum u inz (vorpes mayriki) kompliment arel :)))

  6. Ես էլ եմ տղայիս քայլակի մեջ դրել, երբ 7 ամսական էր, բայց հիմա մտածում եմ, որ երկրորդ բալիկիս էլ չեմ թողնի, քանի որ քայլակից հետո երեխաների մեծ մասը սկսում է ոտնաթաթերի վրա ման գալ, մեզ մերսումներն էլ չօգնեցին, մինչև հիմա էլ թաթերի վրա է քայլում, սակայն հիմա հրաժարվում է քայլակից, ձեռքերից բռնած քայլեցնում ենք, կամ էլ սողալով իր ուզած տեղն է գնում, բայց չոչ չենք անում 🙁

  7. Նյարդաբանի մոտ ուղարկեց մեզ, նյարդաբանն էլ մի կուրս մերսում է նշանակեց, բայց մեր հանգստանալու մեկնելը խանգարեց դրան : Հիմա միայն կոշիկներով եմ քայլեցնում, որոնք մի քիչ ծանր են, ստիպված ամբողջ ոտնաթաթն է դնում գետնին, կամ էլ ձայն արձակող կոշիկներ եմ հագցնում, ու ինքն էլ հավեսի է ընկնում ու ոտնաթաթն է դնում, որ ձայն հանի :

Leave a Reply