Լողավազաններ

Բարի օր բոլորին,

“Լողավազան”. համարյա բոլոր ծնողների մտքով այս բառն անցնում է, հենց երեխան դառնում է 4 տարեկան: Լավ, որոշեցինք տանել երեխային լողի, և սկսում են ծնողի գլխի վրա հարցականներ հայտնվել: Ու՞ր տանել, ու՞մ մոտ, որ աչքաթող չանեն, լավ պարապեն երեխայի հետ, ո՞ր լողավազանն է ավելի մաքուր: Ինչքանո՞վ է քլորն ապահով երեխաների համար: Եվ նմանատիպ շատ ու շատ հարցեր: Ամենատարօրինակ հարցը, որ կարող է ծնողի մտքով անցնել, դա “Հանկարծ երեխան չխեղդվի լողավազանում” (պետք է հաշվի առնել այն փաստը, որ երբ երեխային տանում ենք լողի, մարզիչը ուղղակի չի կարող այնքան անտարբեր լինի, որ երեխա խեղդվի լողավազանում, մանավանդ երբ խոսքը գնում է նոր լող տալ սովորող երեխայի մասին): Նախապես ասեմ, որ եթե սկսենք բոլոր հարցերի շուրջ մեկ առ մեկ մտածել տարիները կանցնեն, իսկ Ձեր երեխան այդպես էլ լող տալ չի սովորի:
Ես էլ երեխայի մայր եմ, ու իմ համար ամենակարևոր բանն է, որ իմ երեխան լող տալ իմանա, ես համարում եմ, որ դա մի բան է, որ պետք է բոլորն իմանան: Հետևաբար սկսեցի ծանոթանալ Երևանում գտնվող մի քանի լողավազանների պայմաններին: Եվ ահա թե ինչ պարզեցի:

Մանկական փոքր լողավազաններ (лягушатник) Երևանում ցավոք քիչ կան:

  1. “Դելֆին” Դավիթաշենի մանկապատանեկան լողի մարզադպրոց – հեռախոս՝ 370979 (հասցեն ստույգ չգիտեմ, կճշտեմ, կավելացնեմ): Պայմաններ՝ 4-13 տարեկան երեխաների համար ամսավճարը կազմում է 10,000 դրամ (12 պարապմունք ամսական, այսինքն ստացվում է շաբաթը 3 անգամ): Մեծերի համար էլ լողավազան կա, մեծերի այցելությունն արժե ամսական 13,000 դրամ (12 պարապմունքի համար, տղամարդկանց տրվում է 30 օր, իսկ կանանց՝ 45 օր)
  2. “Անունը չգիտեմ”, փոքրիկ լողավազան է, որը գտնվում է Մարշալ Բաղրամյան պող., 53 շենք հասցեում (հենց նույն շենքում է գտնվում “Mothercare” մանկական խնամքի ու հագուստի սրահը): Պայմաներ՝ ամսավճարը 10,000 դրամ, պարապմունքները լինում են շաբաթը 3 օր:

Այլ լողավազաններ.

  1. “Պատանի լողորդ” մանկական լողավազան – Հայաստան, 0015, Երևան, Գրիգոր Լուսավորչի փող., 7 շենք (Մայակովսկու անվան №7 դպրոցի տարածքում), հեռախոս՝ 520210: Այս մարզադպրոց զանգահարել եմ, նրանք ընդունում են երեխաներին 4-4,5 տարեկան հասակից: Քանի որ իմ տղան հիմա էլ 4 տարեկան չկա, էլ պայմանների մասին հարց ու փորձ չարեցի:
  2. ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՋՐԱՑԱՏԿԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ  – Մովսես Խորենացու փող. 1-ին նրբ., 1 շենք, հեռախոս՝ 564460: Ընդունում են 6 տարեկանից սկսած, չնայած կարծում եմ տարիքը վերաբերում է միայն ջրացատկին: Եթե չեմ սխալվում այստեղ ամսավճարը կազմում է 14,000 դրամ:
  3. DDD Complex – Կոմիտասի պող. 54վ, հեռախոս՝ 23 04 11 /լողավազան/,  Մանկական այցելության պայմաններ – 12 ժամ – 14,000 դրամ; 10 ժամ – 10,000 դրամ: Մեծերի համար – 10 ժամ –  18,000 դրամ (30 օր), 16,000 դրամ – 12 պարապմունք, 20 ժամ – 25,000 դրամ (40 օր); կանանց օրեր/ժամեր – 1, 3, 5 – 11:00-14:00; 2500 դրամ – 1 ժամ (1 անգամյա այցելության համար)
  4. “Հայաստան” առևտրի կենտրոն – Հրաչյա Քոչարի 2ա, հեռախոս՝ 227593,  Մանկական ժամի արժեքը չգիտեմ, իսկ… Մեծերի համար – մեկ անգամյա այցելություն՝  2500 դրամ 2ժամ, աբոնեմենտ 12 ժամ = 25000 դրամ
  5. «ԱԿՎԱՏԵԿ» – Մյասնիկյան պող., 40 շենք (Նոր Նորք համայնք, հենց Ջրաշխարհում է գտնվոմ), հեռախոս՝ 500202: Պայմաններ՝ մեկ անգամյա այցելություն՝ 5000-6000 դրամ, աբոնեմենտ 12 ժամ (40 օր) = 32000-37000 դրամ, 22,000 – մինչև 16 տարեկան երեխաների համար:
  6. “Գրանդ Սպորտ” ՍՊԸ, Արշակունյաց պող. 61 շենք (համայնք՝ Շենգավիթ), հեռախոս՝ 447766: «Գրանդ Սպորտում» գործում է 8 մինչև 13 տարեկան երեխաների համար լողի պարապմունքներ: 1-ին վճարում՝ 50000 դրամ 2-րդ – 11րդ վճարում՝ 14000 դրամ  http://www.grandsport.am/index.php
  7. “Գոլդս Ջիմ” – Կոմիտաս պող. 40/1, հեռախոս՝ 322010, 208356, 208420: Պայմաններ՝ երեխաներ լող – 20,000 դրամ ամսական 8 պարապմունքի համար (շաբաթը 2 օր), 30,000 դրամ 12 պարապմունքի համար (շաբաթը 3 օր): Մեծերի համար առանձին լողի աբոնեմենտ չունեն, պետք է ընդհանուր աբոնեմենտ վերցնել և ցանկացած օր գնալ ցանկացած սրահից, լողավազանից օգտվել անսահմանափակ: Եթե չեմ սխալվում, կամ եթե գները չեն փոխել, տարեկան արժի 450,000 դրամ: Միայն պետք է նշել, որ կանանց համար կա ակվա-աերոբիկա, շաբաթը 3 օր 2 ժամ տևողությամբ, երբ ես էի հետաքրքրվել դա արժեր. առավոտյան՝ 30,000 դրամ, իսկ երեկոյան՝ 40,000 դրամ, հիմա կարծում եմ գները փոփոխված կլինեն: http://goldsgym.am/
  8. “Օրանժ ֆիթնես” – Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 շենք, հեռախոս՝ 563327, 529429: Պայմաններ՝ Տարեկան աբոնեմենտն արժե 250,000 (երեխաների համար) և 300.000 դրամ (մեծերի համար), առաջին տարին վճարվում է նաև անդամավճար 100,000 դրամի չափով: Այս գնային տվյալները ևս կարող են փոփոխված լինել: Այստեղ առանձին ոչ մի առաջարկ չունեն: http://www.orangefit.am/Cards_Kids.htm http://ankakh.com/2010/10/58833/
  9. “Ակվա Լենդ” Նոր Նորքի 2րդ զանգված, Մոլդովական փող. 27/1 շենք (հանրակացարանի հարևանությամբ), հեռ.՝ 706070, 706170 http://www.aqualand.am/ այս լողավազանի պայմաններին ծանոթ չեմ, հետագայում, ինչ-որ տեղեկություն ստանալու դեպքում կավելացնեմ:
Հուսով եմ այս իմ քաղած տեղեկությունները կօգնեն շատերին: Հիշենք նաև, որ լողը երեխաներին կոփելու ամենաարագ ու երեխաներիկ համար ամենահաճելի մարզաձևն է:
Հ.Գ. Եթե ինչ-ինչ վրիպակներ կամ նորություններ/տեղեկություններ ունեք, որ ես չեմ գրել, կամ վրիպել եմ, անպայման այդ մասին ինձ տեղեկացրեք, որ ամեն ինչ լինի արդիական և ստույգ: 

20 thoughts on “Լողավազաններ

  1. Բաղրամյան պողոտայի լողավազանում ջուրը շատ հազվադեպ են փոխում, մի քանի երեխայի մոտ աչքի ինֆեկցիա սկսվեց, մենք փախանք: Մարզիչը լավն էր: Լողավազանը շատ փաքր, գծեր չկա, խառնաշթոթա:
    Դավթաշենի լողավազանը շատ ավելի մեծ է, համեմատաբար մաքուր, միանգամյա պարապմունքը երկու հազար դրամ: Ջրի ջերմաստիճանը` ցրտոտ, բայց դիմանալու: Հանդերձարանը` սարսափելի նեղվածք:
    “Հայաստան” առևտրի կենտրոնում էլ ջրի թարմության խնդիր կա, ու գիծ չկա, լուրջ տրամադրված լողի համար անհարմար է:

    • Երբ որ երկիրը երկիր չի լինում ու ոչ մեկ չի էլ ուզում ձգտել դեպի լավը ու ոնցոր թե մարդիկ առհասարակ մոռացել են ինչն ա լավ ինչն ա վատ… լիքը բան հիասթափության ա բերում: Մայիս հունիս ամիսներին ամբողջ Երևանում ընկած մանկական բասեին էի ման գալիս: Մանկական ասելով ի նկատի ունեմ ԳՈՆԸ ջուր, որտեղ մենակ երեխեքն են մտնում… Գտա, իբր: Բաղրամյանի Mothercare-ի շենքի տակի բասեինը: Կյանքում առաջին անգամ էր աղջիկս շատ երեխաների հետ ջուրը մտնելու: Գիտեի, որ շատ կարևոր ա որ առաջին անգամից հավանի համ բասեինը, համ տրեներին, համ է ընդհանուր մթնոլորտը: Մի աշխարհ մարդ կար, անհասկանալի խառը վիճակ, միջանցքում երեխեքի կեսը հագնվում էր, համ էլ դրսի կոշիկներով լիքը մարդիկ կային: Մի քանի հոգի անգամ էդ կոշիկներով մտան ներս, դեպի ջուրը: Իրանք էլ ջղայնացան թե չի կարելի. Ես էլ ասում եմ, բայց գրեք, կամ թող մեկը դռան մոտ զգուշացնի, որ ով ինչ անի>>>
      Ինչէ: Զարմացա, որ մի հոգի էր սպասարկում, Մի կին կար, որ փաստորեն համ տրեներն էր համ էլ գրանցում էր ու օրեր ասում: Մտանք մի սենյակ, որ պայմանավորվենք: Մի կես ժամ լսեցի, որ իրանք շատ ծանրաբեռնված են աշխատում, ու հասկացա , որ մեզ “մեծ լավություն” ա անում, որ գրանցում ա: Ասեցի գները ոնց են, մեկ անգամը չեմ հիշում ինչքան էր, աբոնիմենտը տասը հազար դրամ: ՀԱՐՑՐԵՑԻ՝ կարող ա ճիշտ կլինի, որ մի քանի անգամ սենց գա, հետո որ հավանի աբոնիմենտ վերցնենք: Ասեց, դե չէ: Ես էլ մտածեցի, որ աբոնիմենտ կվերցնեմ, թող կոնկրետ օրեր ունենանք, պարտադիր չի որ ամեն անգամ քառասուն րոպե մնան: Եթե տասնհինգ րոպե էլ մնա, թող իրենք դա դաս համարեն:::
      Մեզ ոչ մի ուրիշ բան չեն տվել կարդալու, ծանոթանալու, ստորագրելու: Անգամ աբոնիմենտը ասեցին մյուս դասին կտան:
      Փոխվեցինք, մտանք լողավազան: Սովետական ռեժիմով երկու երեք գոռգոռոցից հետո , ինչպես և ենթադրվում էր, աղջիկս լաց եղավ, ուզեց ջրից դուրս գա: Ասեցի դուրս գանք, տրեներն ասեց, չէ, թող լացի: Մի րոպե ձայն չհանեցի, հետո առանց ոչ մեկի հետ խորհրդակցելու հանեցի երեխուս ջրից ու տարա հանդերձարան: Հրաժեշտ տալու առաջ զրուցեցինք տրեների հետ, ինքն ասեց, որ պետք չի էդքան երեխուն վայ վայ անել, ես կիսահամաձայնվեցի, ուղղակի չուզեցա ասեմ, որ դարը փոխվելա , ու կոնկրետ իմ երեխուն լացացնելով ես երբեք նպատակիս չեմ հասնի: Ավելի լավ ա ինքը կամաց կամաց շատացնի ջրում մնալու ժամանակը ու մի հինգ վեց դասից հետո հունի մեջ ընկնի ու սիրով գա, քան թե մի անգամ ուժեղ լացի ու էլ չգա::
      Դրանից հետո ինչպես և ակնկալում էի, մենք էլ երկար ժամանակ չէինք ուզում գնալ էդ բասեինը, ու ոչ մի “բարի” խոսակցություն չէր համոզում երեխուս: Էս մի շաբաթա նոր ձևեր գտա համոզելու ու էսօր նորից գնացինք:
      Գրանցման սենյակում, պատմում եմ կարճ, որտև նորից չեմ ուզւոմ վերապրեմ էդ ամենը, նստած ա մի կին, նոր, ինձ անծանոթ ու ասում ա, որ դուք եթե շուտ եք եկել գրանցվել ու հիմա լիքը ժամանակ ա անցել, ձեր աբոնիմենտը վերջացել ա: Ասում եմ այսիքն ձեր նպատակը մարդկանցից էնքանա փող վերցնելն ու մարդուն քցելն ա՞: Մի հատ լսեք ասեմ, հետո ասեք որ էլ ոչ մի բան էս տարածքում չենք կարա անենք՞ Ասւոմ եմ դուք ով եք՞, ես Ձեզ առաջին անգամ եմ տեսնում և ընդհանրապես առաջին անգամ եմ լսում, որ ինչ որ ա ամիս լրացել>>> Դուք եթե տենց սրբագին կանոններ ունեինք, առաջին օրը գայիք գործի, նստեիք ստեղ ու ձեր աշխատանքն անելուց մարդուն բացատրեիք: Շատ վատ վիճեցինք, որտև ես խոսում էի կարճ ու հանգիստ, ու դա էդ կնոջը հունից հանեց, ինքն էլ ոնց հասակացա, բավական լարված ներվային համակարգով տիկին էր, էքստազից սկսեց ասել բաներ, որ մառազմ էր: Օրինակ՝ ասում եմ՝ ես ձեզ հետ չեմ ուզւոմ վիճեմ, հիմա կգնամ տրեների մոտ, ինքն ա մեզ ընդունել, մենք կխոսենք: Ասում ա՝ դուք իրավունք չունեք բասեին գնալու )))) Ծիծաղում եմ>> Ինքն ավելի ա ջղայնանում, հետո ասում ա՝ դուք մի գնացեք, ԵՍ պետք ա զանգեմ, ես կզանգեմ: Ասում եմ , օկ, զանգեք, ինչ տարբերություն: «Հա դե լավ ա» դեպքով զանգում ա տրեներին, գալիս ա տրեները, վերջապես: Հիշում ա մեզ, ինձ թվում ա շատ լավ էլ արդեն պատկերացնում ա մեր դեռ չկայաած խոսակցության թեման, քանի որ ես ոչ առաջինն էի երևի էդտեղ, ոչ էլ վերջինը, ու ինձ բերում ա մի հատ վիզիտկայանման «աբոնիմենտ» ու ասում ա տեսեք ձեր աբոնիմենտը, նշված ա էս օրից էս օրը: Ասում եմ՝ դուք դա ինձ հիմա ինչի եք ասում՞ : Սա մարդուց գումար վերցնելուց են ասում: Պայմաննները բանավոր կամ գրավոր ներկայացնում են առաջին ոչ վերջին օրը: Ասում ա՝ բա մանկապարտեղները ոնց ա 80.000 տալիս են ծնողները, հետո երեխեն չի գնում, փողը հետ չեն տալիս: Իսկ մերը ընդմանենը 10.000 դրամ ա:….
      Ասեցի՝ ցանկանում եմ Ձեզ հաջող բիզնես:
      Լոգիկան հասկացաք չէ՞ : Ուրիշ բան չեմ ասում: Ուղղակի բիզնես անելու լոգիկան պարզ ա չէ՞; Իհարկե, ոչ մեկ չի ասում, որ լողը լավ բան չի, որ տրիները իրա գործին չի տիրապետում /լիքը ծնողների համար իրոք էդ մանկավարժությունը օկ ա/ ,որ լողավազանը լավը չի /սա միակ իսկական մանկական բասեինն ա, չնայած փոքր ա/ …
      Մամաներն իրականում շատ քիչ այլընտրանք ունեն: նենց հիմար վիճակա հիմա մեր երկրում որ ամեն բիզնես մոնոպոլիայի պես ա: Մեկը ունի էդ բասեինից ու չկան ուրիշները, նման պայմաններով, որ դու ասես, այ ես քո մոտ չեմ գա, կգնամ ուրիշի մոտ: Ես էդ կնոջն ասում եմ, որ ես իմ ընկերներին կպատմեմ ձեր սպասարկման մասին, ինքն ինձ ասում ա՝ մենք երեխու խնդիր չունենք: Հասկանում ե՞ք»:
      Իրանք երեխու խնդիր չունեն, ոչ թե որովհետև լիքը բասեիններ կան, ու իրանք են ամենալավը ու ես էլ էն հատուկենտ դժգոհող ծնողներից եմ, որին պետք ա թեթև տանել, այլ մարդիկ այլ տարբերակ չունեն: Չեն գնացել ամառը հանգստանալու, երեխեքին ծով չեն կարացել տանեն, գոնե մատչելի գնով երեխեքը լողի գնան…
      Ինչ եմ ուզում ասել… ինչ ա լինելու հետո՞:

    • Քրիստինա, այն, որ Բաղրամյանի լողավազանը լավը չի, ես շատ-շատերից եմ լսել, այս ՛լողավազաններ՛ էջում էլ լավ կարծիքներ չկան այդ լողավազանի մասին: Ես իմ տղային (5տ.) արդեն մեկ ամիս է տանում եմ Դավիթաշենի լողավազան, և գոհ եմ, երեխան շատ հաճույքով գնում է, ջրի տաքությունը բավարար է, միայն հանդերձարանն է փոքր, բայց դա չէ առաջնայինը, կարծում եմ: Ամսական վճարը 12.000 է, 12 պարապմունք, ջրում 45 րոպե: Լավ կարծիքներ եմ լսել նաև Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանի մասին, ոսկու շուկայի հարևանությամբ: Էնպես որ մի հիասթափվեք, փորձեք այլ տարբերակներ…Հաջողություն:)

  2. Ես իմ տղային տանում էի Դավթաշենի լողավազան, “astghine says: Ջրի ջերմաստիճանը` ցրտոտ, բայց դիմանալու”, ասեմ, որ մանկական լողավազանի ջուրը շատ տաք էր, Ճիշտ փոքրիկների համար, սակայն փոխեցինք, և հիմա նա հաճախում է ԱկվաԼենդ, շատ գոհ եմ, որովհետև տղաս հաճույքով է գնում և արդեն սովորել է լողալ, մարզիչը շա˜տ լավն է, պայմանները` գոհացուցիչ, շատ գեղեցիկ և հաճելի մի վայր է:

  3. Ճիշտն ասած ես ինքս վերևում չուզեցի ոչ մի լողավազան ո՛չ գովել, ո՛չ էլ փնովել, բայց այստեղ չեմ դիմանա, եթե Բաղրամյան պող. լողավազանի մասին իմ կարծիքը չհայտնեմ: Մարզիչը իմ դուրը չի գալիս (երբ մենք գնացինք, մարզիչը ընկ. Լուսինեն էր, հիմա միգուցե փոխվել է), երկար փայտն առած երեխաների վրա գոռգոռում էր, իր գոռգոռոցը հերիք չէր, մի հատ էլ բարձր երաժշտություն էր միացած, երեխաների մեծ մասը լացում ու գոռում էին, ուզում էին դուրս գալ լողավազանից, դա էլ հերիք չէր, ծնողներն էլ իրենց հերթին երեխաներին կամ փորձում էին դրսից հանգստացնել, կամ էլի գոռգոռում էին: Փոքր լողավազան է, բայց ամբողջությամբ լցված է ջրով (խորությունը՝ 1,5 մետր է), առաջին անգամ լողի եկած երեխան չի ընդունում այն փաստը, որ նրա ոտքերը չպետք է կպչեն գետնին, այսինքն հոգեբանորեն երեխան զրկվում է իր հաստատուն որքի վրա կանգնելու կարողությունից, իր համար նոր միջավայրում (տվյալ դեպքում՝ ջրում) դա մեծ բարդություն է: Վախ է առաջանում:

    Դավթաշենի լողավազանում սարքել են նաև մանկական փոքր լողավազան, որտեղ ջուրը լցված է մասամբ՝ 80-90սմ է խորությունը: Երեխաս հենց այս լողավազան է գնում և հենց առաջին օրվանից ոչ մի վախի պահ չի եղել: Երեխաների որտքերը հասնում են գետնին: Իմ կարծիքով այս պարագայում ավելի դանդաղ է ընթանում լող տալ սովորելու գործընթացը, բայց փոխարենը ավելի ֆունդամենտալ է: Խորը լողավազանում առաջին հերթին սովորեցնում են մեջքի վրա լող տալ (փչվող թևիկներով և շրջանակով), իսկ նրանց բոյին համապատասխան լողավազանում առաջին հերթին սովորեցնում են ջրում պառկել, շունչը պահել, ջրում շնչել, սուզվել, պառկած դիրքից ճիշտ կանգնել, և այլն: Ես հարցրել եմ մեր մարզիչից, Դավթաշենի փոքր լողավազանի ջուրը փոխում են ամեն շաբաթ, քանի որ ջուրը մաքրող հաբից քիչ են դնում, որ երեխանեի նուրբ մաշկը և աչքերը չվնասվեն: Ջուրը շատ տաք է, նույնիսկ մի անգամ շատ էին տաքացրել, բոլոր երեխաները դուրս եկան կարմրաթուշ ու շատ տաքացած, մի պահ մեզ թված, որ երեխաները ջերմություն ունեն, բայց հասկացանք, որ ընդամենը ջուրն էր սովորականից տաք: Իսկ մեծ լողավազանի ջուրը ավազի ֆիլտրով ֆիլտրացիայի է ենթարկվում, 7 կոմպոնենտ ունեցող հաբերից են օգտագործում ջուրն ախտահանելու համար, և ջորը փոխում են 6 ամիսը մեկ (իսկ ամռանը, երբ այցելություննեը շատանում են 3 ամիսը մեկ են փոխում): Լողավազանում էլ օդի ջերմաստիճանը 35°C է:

    Հայաստանի և Օրանժ ֆիթնեսի լողավազանները իդեալական են վատ լող տալ իմացողների կամ խորությունից խուսափողների համար, այնտեղ հաստատուն 1,5 մետր խորություն է: Իսկ պրոֆեսիոնալ լողորդներին, կամ լավ լող տալ իմացողներին սա չի գրավի:

  4. Դա ինզ էլ դուր չի գալիս, Դավթաշենի լողավազանում էլ նույն խնդիրը կա: Շատ անհարմար է երբ տղա երեխային մաման է տանում լողի ու պետք է երեխային փոխել տղամարդկանց հանդերձարանում, որտեղ միաժամանակ մեծ տղաներ են փոխվում: 😀

  5. Արմինե ջան, իմ իմանալով Երևանում նման լողավազան ցավոք չկա, որտեղ 1 տարեկան երեխաներին ընդունեն: Նախկինում մանկական պոլիկլինիկաներում կային նման լողավազաններ, բայց անկախացումից հետո վերացել են դրանք: 🙁

  6. Բարի օր բոլորին:
    Անկեղծ ասած երեկ շատ հիասթափված վերադարձանք Բաղրամյան փողոցի անանուն լողավազանից: Վերջերս գովեստի խոսքեր էինք լսել այդ լողավազանի մասին, և անյ փաստը, որ միայն երեխաներ են այցելում, շատ ոգևորիչ էր: Բայց իրականում Տիգրանի մոտ հենց առաջին րոպեներից ջուրը մտնելու ցանկությունն ի չիք դարձավ: Փոքրիկ լողավազանը լիքն էր տարբեր տարիքի բալիկներով, մարզիչը նույն Լուսինեն ջուրը չէր մտնում, այլ փայտով ուղղորդում էր երեխաներին, երկու բալիկ ճչում էին մորթվող խոճկորների պես, իսկ նա ծնողներին ստիպում էր հանել հագուստը և ջուրը գցել: Արդյունքում վերադարձանք նոր լողավազան գտնելու ակնկալիքով: Զարմանալի է, որ նորեկների հետ որևէ հոգեբանական նախապատրաստական աշխատանք չի տարվում:

    • Mariamella ջան, բարի գալուստ մեր բլոգ 🙂
      Բաղրամյանի լողավազան մենք էլ ենք գնացել ու հենց առաջին օրը մենք էլ հիասթափվեցինք: Լողավազանում մի երեխա էր, որ առաջին օրն էին “թևիկները” հանել ու բնականաբար երեխան վախենում ու լացում էր: Մարզիչն առանց ջուրը մտնելու վերևից փայտով հրում էր “ափից” հեռու ու գոռգոռում էր… մայրն էլ կանգնած նայում էր… հարցրեցի “ինչու? եք թույլ տալիս այդպես գոռա երեխայի վրա”, ասեց “դե սպորտն առանց կոպտության չի լինի” ! Բա!!! Իսկ ես բոլորովին համամիտ չեմ այդ հին “սովետական” կարծրատիպի հետ… Մենք մի քանի օր գնացինք ու հետո տեղը փոխեցինք…

    • Փաստորեն բան չի փոխվել այս 2 տարվա մեջ: Ի միջի այլոց ասեմ, որ շաբաթ օրերին մեծերի օր է, ունեն կանանց ժամ, ինչն իմանալով ես այլևս տղայիս չտարա այնտեղ: Ինձ մի բան էլ դուր չէր գալիս այնտեղ. պարապմունքի ժամանակ երեխաների գոռոցը բավարար չէր, մի հատ էլ շատ բարձր երաժշտություն էր միացրած լինում:

  7. Մենք արդեն 2 տարի է՝ հաճախում ենք Մոյակովսկւ դպրոցի հարևանությամբ գտնվող լողավազանը: Գոհ եմ, քանի որ միայն 4-11 տարեկան երեխաներն են մտնում լողավազան և իհարկե մարզիչը: Մարզիչը միշտ ջրի մեջ է և յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում է ցուցաբերում, ոչ մի երեխա ուշադրությունից դուրս չի մնում: Ասեմ նաև, որ յուրաքանչյուր ամսվա վերջին պարապմունքի օրը բաց դաս է լինում, և ամիս առ ամիս ծնողը տեսնում է իր երեխայի մոտ ինչ առաջընթաց կա: Մեր մարզիչը ընկեր Էմման է, երեխաները շատ են սիրում նրան: Ինչ վերաբերվում է վարձին, ասեմ, որ 2012 մայիսի է-ից վարձը դարձավ 12 000 դրամ, շաբաթը 3 օր, 12 պարապմունք:

  8. Kisvem dzez het. Im txan 2.6 tarekan e ev mez @ndunecin Davitasheni Delfin loxavazany. Arden 3 parapmunq e gnum enq, txas mec hachuyq e stanum. Bayc inch xosq drakani koxqin bacasakan shat baner em hascrel nkatel. Ete liner aveli harmar tarberak, kpoxei EREVI 🙂

  9. Ես ուզում եմ իմ զայրույթը արտահայտել Բաղրամյանի փ.-ի լողավազանի մասին: Իմ երեխան մոտ կես տարի հաճախել է այնտեղ: Ես ոչ մի անգամ այնտեղ հավաքարար չեմ տեսել: Լողավազանը այնքան երկար ժամանակ չեն լվանում, որ լողավազանի պատերի վրա ջրի մակարդակին զուգահեռ սև կեղտոտ գիծ է գոյացել: Մի խոսքով, լրիվ հակահիգիենիկ վիճակ է տիրում: Իսկ վերջերս երեխայիս մոտ սնկային վարակ հայտնաբերվեց:

  10. Ողջույն բոլորին։ Ես տղայիս տանում էի Ակվալենդ, սակայն մոտ երեք ամիս հաճախելուց հետո երեխայի մոտ ոչ մի առաջընթաց չնկատեցի, այդ իսկ պատճառով որոշեցի այլեւս նրանց ծառայություններից չօգտվել։ Պարապմունքը ճիշտ է, տեւում էր քառասունհինգ րոպե (ինչպես ամենուր), սակայն մարզիչն անհատական մոտեցում ցույց չէր տալիս։ Պարապմունքի ընթացքում միանգամից մի քանի պարապողներն էին լինում, եւ մարզիչն ուղղակի չէր հասցնում բոլորին հավասարաչափ ժամանակ տրամադրել։ Անկեղծ ասած, այս քանի օր է՝ նոր լողավազան եմ որոնում եւ այդ պատճառով ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել այստեղ մեկնաբանություն թողած բոլոր ծնողներին, քանի որ նրանց կարծիքներն իմ համար յուրօրինակ ուղեցույց եղան։ Բաղրամյանի փողոցի լողավազան եւս գնացի, սակայն հենց առաջին իսկ հայացքից իմ վրա շատ վատ տպավորություն թողեց։ Իմ՝ այնտեղ գտնվելու պահին տնօրենուհին վիճում էր ծնողներից մեկի հետ ու նրանք այնքան բարձր էին բղավում, որ տղաս էլ վախեցավ։ Հետո էլ հենց լողավազանն ինձ բոլորովին դուր չեկավ, քանի որ նախ շատ փոքր էր, եւ երկրորդ էլ, մարզիչը ջրի մեջ չէր, այլ վերեւում կանգնած բղավելով հրահանգներ էր տալիս ջրի մեջ գտնվող փոքրիկներին։ Այսօր այցելեցի Պատանի Լողորդ լողավազան։ Ճիշտն ասած, պայմաններն այնքան էլ գերազանց չէին (Ակվալենդի համեմատ, որտեղ օրինակ հանդերձարաններն ավելի մաքուր ու բարվոք վիճակում էին եւ ապահովված էին պահարաններով, ինչն այստեղ բացակայում էր, հետո էլ պարապմունքի ընթացքում ծնողը հնարավորություն ուներ երեխային տեսնել), բայց թե հաշվի անելով, որ այն զուտ մանկական է եւ մեծերն այնտեղ մուտք չունեն, որոշեցի հենց այնտեղ էլ տղայիս տանել։ Բացի այդ, վերեւում մեկնաբանությունների մեջ այդ լողավազանի հասցեին դրական արձագանքներ կային, ինչը եւս վճռորոշ եղավ իմ համար։ Հուսով եմ, տղաս էլ հաճույքով կայցելի…

  11. Շատ շնորհակալություն բոլոր մայրիկներին այսքան օգտակար խորհուրդների համար, ինքս կօգտվեմ նշված հասցեներից եվ իմ փոքրիկին կտանեմ որևէ լողավազան, հատկապես ինձ հետաքրքրում էր Պատանի լողորդը, որի վայրը և անունը չգիտեի, մերսիներ

  12. Արմինե ջան սիրով ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ արդեն Հայաստանում գործում է 1-5 տարեկան երեխաների համար նախատեսված լողավազան, որը գտնվում է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցին կից: Իսկ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի մասին կասեմ հետևյալը, որ իմ տղան հաճախում է այդ լողավազան, դեռ նոր ենք, չեմ նկատել ինչ որ թերություններ, բայց դե ամեն ինչ իդեալական չի կարող լինել:

    • Թեհմինե ջան ինչ լավ բան ասեցիք, հենց նոր զանգահարեցի, ասեցին, որ 2-4 տարեկան երեխաներին են ընդունում այնտեղ, իմ բալիկը արդեն 3 է լինում, հաստատ կընդունեն, պայմաններն էլ 12 հաճախումը 12000 դրամ, դասի տևողությունը 30 րոպե: Ժամերը ըստ ընտրության: Այս շաբաթվա մեջ անպայման կայցելեմ, շատ շնորհակալ եմ:

  13. Սիրելի ծնողներ, կիսվեմ իմ փորձով. Մենք այսօր 2-րդ պարապմունքն ենք գնալու Դավիթաշենի դելֆին լողավազան: Բալիկս դեռ 4 տարեկան չկա: Բայց առաջին անգամից այնքան տպավորված ենք 2ս էլ… Հնարավոր է, որ հետագայում ինչ-որ մինուսներ լինեն, բայց ինձ համար ամենակարևորը պայմանները արտակարգ ապահովված էին: Նախ՝ լողավազանում 4-5 երեխա էր (լողավազանը՝ միայն երեխաների համար), ջուրը՝ մաքուր ու տաք՝ 34 աստիճան, այսինքն՝ երեխան մտնելուց չի սրթսրթում ու խրտնում, մարզիչը՝ ընկեր Արմենը, մշտապես ջրում: Իմ երեխան մտավ սրահ ու ասեց ՝ չեմ մտնելու ջուրը, բայց 2 րոպե հետո ջրում էր՝ շնորհիվ ընկեր Արմենի վերաբերմունքի շատ հոգեբանորեն մոտեցավ ու ինքն էլ չզգաց, թե ինչպես մի րոպեում հայտնվեց ջրում ու ընկերացավ մարզիչի հետ՝ խոստանալով էլի գնալ: Հիմա օր ու գիշեր իր պարապմունքների մասին է խոսում: Ես չէի ասեի, թե մարզիչը խիստ չէր, բայց առանց մի անգամ նույնիսկ ժպտալու չգիտեմ ինչպես բայց հաջողացրեց այդ ամենը: Բացի դրանից, շատ ուշադիր էր բոլորի հանդեպ: Ես նկատեցի, որ եթե, օրինակ ավելի լավ լողացող երեխան մեջքի վրա լողալով մոտենում էր ավելի փոքր տարիքի երեխայի, ինքը զգուշությամբ էտ փոքրիկին հեռացնում էր, որ իրար միամիտ չխփեն: Մի խոսքով՝ ինձ համար արտակարգ էր, ու եթե նույնիսկ հայտնվեն էլ ինչ-որ մինուսներ, ընդհանուր հիգիենան ու մնացած գործոններն էլ որ նշեցի, արդեն բավական են, որ չփոխեմ կարծիքս: Կարծում եմ՝ ոգևորությունս կհաստատվի նաև հետագայում 🙂

Leave a Reply