Բարև բոլորին 🙂
Հաշվի առնելով, որ այս բլոգի մեր անդամները հիմնականում երեխաներով զբաղված մայրիկներն են, ովքեր թանկ են գնահատում իրենց ժամանակի ամեն ազար րոպեն, չեմ կարող այստեղ չարտահայտել իմ ուրախությունն ու ոգևորութունը 🙂 Այսօր Իռեն Աղամիրյանի տված բաղադրատոմսով միկրոալիքային վառարանում (микроволновка) թխվածք պատրաստեցի, որը հիանալի ստացվեց և կարևորն այն է, որ ամբողջ պրոցեսը տևեց ընդամենը 10 րոպե!
Ուրեմն այպսես!
Խառնում եք`
1 հատ ձու
4 ճ.գ. շաքարավազ
3 ճ.գ. կաթ
4 ճ.գ. ալյուր
2 ճ.գ. կակաո
3 ճ.գ. ձեթ
Մի փոքր սոդա և վանիլին
Լցնում եք նախապես “ձեթոտած” պլաստմասե տարրայի մեջ (ես սարքել եմ 13սմx19սմ չափսերով տարրայի մեջ, բարձրությունը ստացվեց մոտ 6սմ) և դնում եք միկրոալիքային վառարանում (микроволновка) ուղիղ 4 րոպե! Հանելուց հետո շուռ եք տալիս ափսեի մեջ: Վրան կարող եք շաքարի փոշի, կամ կրեմ լցնել:
Մինչև հասկացա, որ պետք է նկարել, միայն երկու փոքրիկ կտոր էր մնացել..
Ուրախ ու շնորհակալ կլինեմ, եթե փորձելու դեպքում հետո արձագանքեք! 🙂
Բարի ախորժակ!
Այ հենց հիմա կգնամ ու կսարքեմ: 😀
Vay, es el hesa kporcem, u knakrem 😉 mnac cacaon gtnem, lol
Ba asum eir dzu chunes…..
Isk es henc kardaci u miangamic patrasteci erexaneris het miasin 🙂 Chapazanc hesht er u shaaaat hamegh e statsvel! Havats el chi galis, vor es em patrastel :))) (txeluc shat heru em)
Gayushik jan, inz mot vor stacvec, uremn bolori mot kstacvi 😀
Urax em, vor dura ekel!
Seda, Karine, spasum enq dzer ardyunqnerin 🙂
Update anem eli 🙂
Sedan sarqec, etqan el dur chi ekel!
Karinen sarqec, goha!
Tenc… 😀
U mek el… petka miangamic utel… vor mnuma, utel@ darnuma anhnar 🙁 🙂
Astghik jan, kases inch astichanov u inch rejimoves drel microwave?
Liana jan, kneres ush patasxanelu hamar, chgitem inchu hishum ei, te patasxanel em…
Inz asecin amenaujegh rejimov… es chgitem te inchqan piti lini, es vonc ka tenc dreci, vochinch chpoxeci` hamozvac linelov vor “default”-ov amenaujeghi vra en linum…