Մամաներ ջան, որոշել էի մեկ այլ թեմայի մասին խոսել, բայց երեկ ֆեյսբուք սոցիալական կայքում պատվաստումների մասին լայնածավալ քննարկումներից հետո որոշեցի քննարկումը տեղափոխել այստեղ: Նախ մի փոքրիկ տեղեկատվություն պատվաստումների մասին ( չեմ նշելու ոչ հիվանդանոցի, ոչ բժշկի, ոչ էլ պատվաստանյութ արտադրող ֆիրմայի անուն):
Երկու դար առաջ պատվաստումների հիմքը դրեց Զեները` բնակչությանը բնական ծաղկից փրկելու համար։ Պատվաստումը ինֆեկցիոն հիվանդությունների դեմ սպեցիֆիկ պատվաստանյութերի ներմուծման միջոցով ակտիվ իմունիտետի ստեղծելն է։ Երեխաների շրջանում կանխարգելիչ պատվաստումները համաճարակների դեմ պայքարի հիմնական միջոցներն են։
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
Պատվաստումների ժամկետ Պատվաստանյութի անվանում
Ծնվելուց հետո 24-48 ժամում ԲՑԺ
Ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում ՎՀԲ
6 շաբաթական (1,5 ամսական) ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ
10 շաբաթական (2,5 ամսական) ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ
14 շաբաթական (3,5 ամսական) ԱԿԴՓ/ՎՀ/)ՀԻԲ , ՕՊՎ
12 ամսական ԿԿԽ
18 ամսական ԱԿԴՓ, ՕՊՎ
6 տարեկան ԱԴՓ-Մ
6 տարեկան ՕՊՎ
6 տարեկան ԿԿԽ
16 տարեկան ԱԴՓ-Մ
26 տարեկան ԱԴՓ-Մ
36 տարեկան ԱԴՓ-Մ
46 տարեկան ԱԴՓ-Մ
56 տարեկան ԱԴՓ-Մ
Պատվաստումների հիվանդությունների հակածինների անվանումը
ԲՑԺ տուբերկուլոզ
ՎՀԲ հեպատիտ Բ
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ դիֆտերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլիուս ինֆլյուենզա Բ տիպի
ՕՊՎ պոլիոմիելիտ
ԿԿԽ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ
ԴՓ-Մ դիֆթերիա, փայտացում
Կանխարգելիչ պատվաստումները ժամանակին կատարելու համար անհրաժեշտ է ապահովել հետևյալ պայմանները՝
– տեղամասում բնակվող բոլոր երեխաների լիարժեք հաշվառում,
– կանխարգելիչ պատվաստումների պլանավորում երեխաների շրջանում հաշվի առնելով պատվաստումների օրացույցը և եղած հակացուցումները,
– երեխաներին ժամանակին ուղարկել պատվաստումների կաբինետ,
– ուշադիր ճշտել, թե երեխան վերջին անգամ երբ է հիվանդացել և հաշվի առնել բժշկական հակացուցումները, համոզվել, որ նախորդ պատվաստումներից հետո բարդություններ չեն եղել,
– ունենալ տվյալներ էպիդեմիոլոգիական վիճակի մասին (տանը, հիմնարկներում, ուր հաճախում է երեխան),
– պատվաստումից առաջ անպայման մանրակրկիտ հետազոտել երեխային, չափել ջերմությունը,
– երեխայի ամբուլատոր քարտում և պատվաստումների քարտում գրանցել պատվաստման սերիան, համարը և ժամկետը,
– երեխաների խիստ հաշվառում (ովքեր են պատվաստվել և ովքեր չեն պատվաստվել)։
Պատվաստումից հետո անհրաժեշտ է սահմանել բժշկական հսկողություն, իմանալ, թե արդյոք եղե՞լ են բարդություններ, ալերգիկ ռեակցիաներ։
Ներկայումս կիրառվում են կոմբինացված վակցինաներ կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման դեմ (ԱԿԴՓ), դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի և պոլիոմիելջտի դեմ, դիֆթերիայի ևփայտացման (ԱԴՓ) դեմ, հանդեպ կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (ԿԿԽ) դեմ, ինչպես նաև վերջերս կիրառվում է պատվաստում հեմոֆիլային մանրէի Բ տիպի դեմ (ՀԻԲ), որն իրականացվում է կոմբինացված ձևով` ՀԻԲ +ԱԿԴՖ+հեպատիտ Բ։
Այդ պատվաստումները կատարվում են ըստ օրացույցի, որն ամեն մի երկիր ինքն է մշակում և ընդունում։ Կանխարգելիչ պատվաստումների անհատական պլանը երեխաների շրջանում կազմվում է ազգային օրացույցի հիման վրա։
Պատվաստումները կապույտ հազի դեմ կատարվում են 1,5 ամսականից ԱԿԴՓ/ՀԻԲ/ՎԻԲ պատվաստանյութով՝ միջմկանային, ազդրի վերին առաջադրսային հատվածում 0,5մլ դեղաչափով։ Պատվաստումների կուրսը եռանվագ է մեկ ամիս ընդմիջումներով (1,5 ամս., 2,5 ամս., 3,5 ամս.)։ Չորրորդ ԱԿԴՓ դեղաչափը կատարվում է 18 ամսականում։ Պատվաստումների ազգային օրացույցից շեղումների դեպքում չորրորդ դեղաչափը կատարվում է երրորդից 6 ամիս հետո։
Պատվաստումները դիֆթերիայի և փայտացման դեմ կատարվում են ԱԿԴՓ (ՀԻԲ) ՎԻԲ, ԱԴՓ.ԱԴՓ-Ա անատոքսիններով։ Պատվաստվում են 1,5 ամսականից, ինչպես նաև դեռահասները և մեծահասակները` համաձայն օրացույցի։ Պատվաստումը կատարվում է միջմկանային ազդրի վերին առաջադրսային հատվածում 0,5լ դեղաչափով։ Դեռահասների և մեծահասակների պատավաստումները կատարվում են նաև բազկի շրջանում։ Պատվաստումների կուրսը եռանվագ է՝ մեկ ամիս ընդմիջումներով (1,5 ամս., 2,5 ամս., 3,5 ամս.)։ Չորրորդ ԱԿԴՓ-ն կատարվում է 18 ամսականում։ Պատվաստումների ազգային օրացույցից շեղումների դեպքում չորրորդ դեղաչափը կատարվում է երրորդից 6 ամսից հետո։ ԱԿԴՓ պատվաստանյութովդիֆթերիայի դեմ պատվաստման ենթակա են 1,5 ամսականից մինչև 3 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաները։ Մեկ դեղաչափի բացթողման դեպքում պատվաստման ամբողջ կուրսը չի կրկնվում։ ԱԴՓ կիրառվում է մինչև 6 տարեկան երեխաների շրջանում դիֆթերիան կանխարգելելու համար, ովքեր հիվանդացել են կապույտ հազով, ԱԿԴՓ պատվաստանյութի հանդեպ հակացուցումներ ունեն, նախկինում չեն պատվաստվել դիֆթերիայի և այտացման դեմ (4-6 տարեկան երեխաներ)։ ԱԴՓ-Մ պատվաստանյութով պատվաստում են 6, 16, 26, 36, 46 և 56 տարեկաններին՝ ըստ օրացույցի, ինչպես նաև երեխաներին՝ սկսած 6 տարեկանից, ովքեր նախկինում չեն պատվաստվել դիֆթերիայի դեմ։ ԱԴՖ-Մ կարելի է կատարել այլ պատվաստումների հետ միաժամանակ՝ տարբեր ներարկիչներով, մարմնի տարբեր մասերում։
Պատվաստումներ կարմրուկի, կարմրախտի և համաճարակային պարօտիտի (խոզուկ) դեմ։ ԿԿԽ կատարվում են համակցված պատվաստանյութով 12 ամսական հասակից, երկրորդ դեղաչափը կատարվում է 6 տարեկան հասակից, ենթամաշկային, բազկի դելտայաձև մկանի դրսային մակերեսին։ ԿԿԽ կարելի է իրականացնել այլ պատվաստումների հետ միաժամանակ` տարբեր ներարկիչներով մարմնի տարբեր հատվածներում։
Պատվաստումներ պոլիոմիելիտի դեմ։ Այն կատարվում է կենդանի բերանային պատվստանյութով, 1,5 ամսական հասակից, կուրսը եռանվագ է, 1 ամիս ընդմիջումով (1,5 ամս., 2,5 ամս., 3,5 ամս.)։ 4-րդ դեղաչափը՝ 18 ամս., 5-րդը` 6 տարեկանում։ Պատվաստումների օրացույցից շեղումների դեպքում 4-րդ դեղաչափը կատարվում Է 3-րդից ոչ շուտ, քան 3 ամիս հետո։ Եթե 3-րդ դեղաչափը կատարվել է 4 և ավելի տարիքում, ապա 4 և 5-րդ դեղաչափերը չեն կատարվում։ Այս պատվաստումները համակցվում են մյուս օրացուցային պատվաստումների հետ։
Պատվաստումներ վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ։ Առաջին դեղաչափը կատարվում է նորածնային՝ կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում, 2-րդ դեղաչափը` (ԱԿԴՓ) ՀԻԲ/ՎԻԲ-վակցինայով՝ 1,5 ամսականում, ապա՝ 2,5 և 3,5 ամսականում։ Պատվաստումների միջև ինտերվալը չի կրճատվում։ Ներարկվում է ազդրի առաջադրսային մակերեսից՝ 0,5 մլ մ/մ։
Պատվաստումներ տուբերկուլյոզի դեմ։ Առաջին դեղաչափը կատարվում է նորածիններին՝ կյանքի առաջին 24-48 ժամվա ընթացքում, ձախ բազկի վերին հատվածում 0,05 մլ ԲՑԺ պատվաստանյութով մինչև մեկ տարեկան երեխաներին։ 2 ամսականից բարձր տարիքի երեխաներին պատվաստելիս ԲՑԺ-ից առաջ կատարել տուբերկուլյոզային մաշկային թեստ։
Պատվաստումներ հեմոֆիլիուա ինֆլյուենզա (ՀԻԲ) մանրէի հանդեպ: Այս ինֆեկցիան ամբողջ աշխարհում երեխաների շրջանում (հատկապես մինչև 5 տարեկան) ծանր ընթացքով հիվանդություններ է առաջացնում՝ մենինգիտ, ծանր ընթացքով թոքաբորբեր և այլն։ Հայաստանի Հանրապետությունում ՀԻԲ պատվաստումներն իրականացվում են հնգավալենտ համակցված ձևով (ԱԿԴՓ + ՀԻԲ +Հեպատիտ Բ). այն կատարվում է 2009 թ. սեպտեմբերի մեկից՝ 1,5 ,2,5, 3,5 ամսական հասակներում։
Պետք է հիշել՝
– պատվաստումը կատարել սուր հիվանդությունից լավանալուց հետո և խրոնիկ հիվանդությունների ռեմիսիայի շրջանում;
– խրոնիկ հիվանդություններով հիվանդ երեխաներին պետք է նախապատրաստել պատվաստմանը և պատվաստումից հետո անցկացնել հակառեցիդիվային բուժում;
– պատվաստման հակացուցման ժամկետը որոշում է բժիշկը
– պետք է հիշել,որ պատվաստում չանելը բարձրացնում է ռիսկը ինֆեկցիաներով հիվանդանալու:
Anushik jan, anchap shnorhakal enq ays temayov nman manramasn grarman hamar.
Miayn, karcum em shateri mot harc karajana, te vorteghic eq nman manramasn tvyalner vercrel… 🙂
մամաներ ջան գրելուց հետո միայն հասկացա, որ շատ եմ մանրամասն գրել, հավանաբար այնքան էլ հետաքրքիր չի ստացվել : Աստղիկ ջան նախքան հոդվածը գրելը զրուցեցի մեր մանկաբույժի հետ, այնուհետև փորձեցի ամբողջացնել նրա տված տեղեկատվություն (որը շատ ծավալուն էր) իմ գիտելիքների հետ, երևի շատերիդ համար նորություն չէ. որ մասնագիտությամբ դեղագետ եմ( ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալարանը):
es el FBic texapoxveci aystex:-)) nuyn harc@ tam inch ayntex, ov e ir erexain inch vor patcharnerov ush sksel patvastel?
_________________________
I added cool smileys to this message… if you don’t see them go to: http://e.exps.me
Mane jan, erb 7 tari araj tghas cnvec, mi canot mankabuj khorhurd tvec, vor hrajarvem deghnaxti dem patvastumic, vorn arvum er henc arajin mi qani orerin. Erb poliklinikayic ekav mer bjshkuhin u asac, vor piti patvastvenq, ankexcoren aseci, te inz inch en asel, na el nuynn asec. Heto, erb axjiks cnvec` dranic 2.4 tari heto, zangeci ayn canot mankabujin u harcreci inch anem, asac, vor arden kareli e… Bacatrecin nranov, vor ipr 7 tari araj da der nor er u chgitein inch ardyunqner kunena, isk dranic 2 tari heto arden hangist ein u khorhurd ein talis anpayman patastvel… Menq el patvastvecinq…
Chishtn asac, ayn jamanak shat chmtaceci ayd ameni shurj, bayc hima mi kich kaskaceli e tvum ayd amen@… Che vor irakanum voch mi degh chen mtcnum shrjanarutyan mej, minchev verjinis porcajamketn avartvac chlini?! Mi xosqov… patmeci mer patmutyun@ 🙂
…:-) Asghik jan es senc ei mtacum ete mayr@ uni vaxer vor erexan karox e hivandanal u Astvac chani ban patahi lurj u patvastvas chlini u sax kyanq@ mayry iren petq e mexadri ev ayln uremn petq e patvastel anpayman, isk ete mayr@ chi el mtacum vor erexan khivandana u aveli pozitiv e tramadrvac, karcum em vor erexan chi el handipi ayd vat hivandutyunnerin:-) bajc kardalov u zrucelov im koxmic @ndunvac mi qani bjishkneri het kam nranc grac@ haskaca vor petqe patvastel u da aveli shat patasxanatvutyun e aroxj hasrakargi pahov, qani vor kareli e uxaki huys dnel kollektiv immuniteti vra u chpatvastel, abjc ete bolor@ dnen huys@ dra vra hivandutyun@ noric glux kbardzracni:-)) mi xosqov shat makeresoren greci 8-9 amsva mtqers u dzerqberac giteliqnern u infon, bajc husov em inch vor imast poxanceci:-)