Ժամանց երեխաների հետ

Բարև ձեզ 🙂

Մի քանի օր առաջ երեխաներիս հետ ազատ ժամանակ ունեինք ու մտածում էինք, թե ուր կարելի է գնալ… Արդյունքում ահագին հետաքրքիր և օգտակար օր ստացվեց, ինչն էլ ինձ հուշեց, որ կարելի է նման թեմայով մի գրառում անել ու նշել բոլոր այն տեղերը, ուր կարելի է գնալ երեխաների հետ… 🙂

Եվ այսպես…

Այգի

Հիմա շատ նորոգված այգիներ կան, որտեղ տեղադրված են սղարաններ ու ճոճանակներ տարբեր տաիքի երեխաների համար: Լավ եղանակի դեպքում երեխաների հետ ժամանցի ամենաէժան տարբերակներից է 🙂

Մենք ամենաշատը սիրում ենք Թումանյանի այգին, որը գտնվում է Կիևյան կամուրջի մոտ` մուտքը Հալաբյան փողոցից: Տարածքը մեծ է, մաքուր, սղարաններն ու ճոճանակները շատ են, կան ծառեր, խոտեր, նստարաններ և այլն…

Իսկ գնալով այգի, որտեղ ասֆալտապատ տարածք կա, կարող եք ձեզ հետ գունավոր կավիճներ վերցնել 🙂

Գազանանոց

Գրեթե բոլոր երեխաներն էլ սիրում են կենդանիներ, դրա համար էլ ուրախ ժամանցի տարբերակ է այցելությունը Երևանի կենդանաբանական այգի: Նախորդ տարիների հետ համեմատած` հիմա այգին բավական լավ վիճակում է, մաքուր է ու շատ հետաքրքիր ծրագրեր է իրականացնում երեխաների համար: Մանրամասներին կարող եք ծանոթանալ իրենց կայքում` www.yerevanzoo.am .

Մուտքի արժեքը մեծերի համար 500դր է, փոքրերի համար` 300դր:

Կենդանիներ սիրող փոքրիկների համար հետաքրքիր կլինի նաև Էկզոտարիումը` Մաշտոցի 7ա (ՀայArt մշակութային կենտրոն), որտեղ շատ հետաքրքիր կենդանիներ ու թռչուններ կան:

Մուտքի արժեքը մեծերի համար 1000դր է, փոքրերի համար` 600դր:

Լսել եմ նաև այլ “մասնավոր” գազանանոցների գոյության մասին, բայց մանրամասներ չգիտեմ…

Դելֆինարիա

Սա շատ հետաքրքիր է ոչ միայն կենդանիներ սիրող փոքրիկների, այլ նաև մեծերի համար! 🙂
www.delfinariy.am

Թատրոններ

Առաջին տեղում է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը 🙂 Երեխաները հաճույքով են նայում, բայց ներկայացումները քիչ են ու շատ շուտ պարզվում է, որ բոլորն արդեն տեսել եք 😀
Հետաքրքիր ու լավն են նաև Խամաճիկների թատրոնը և Ագուլիս թատրոն-ստուդիան…

Սովորաբար տոմսերի արժեքը լինում է 500դր:

Թանգարաններ / Ցուցահանդեսներ

Շատերը կարծում են, որ մեծերի համար նախատեսված թանգարաններն ու ցուցահանդեսները երեխաների համար հետաքրքիր չեն լինի ու նրանք ոչինչ չեն հասկանա… Իսկ ես կարծում եմ, որ երեխաներին արվեստի հետ ծանոթացնել հարկավոր է վաղ տարիքից: Հավանաբար առաջին մի քանի այցեությունների ժամանակ իսկապես ոչինչ չեն հասկանա, բայց վստահ եմ, որ ձեր ճիշտ մոտեցման արդյունքում երեխան շատ շուտ կսկսի հասկանալ, թե ինչ է արվեստը, ու նրա հետաքրքրությունն ու ընկալումը միգուցե նույնիսկ զարմացնեն ձեզ:

Նախ հարկավոր է երեխային նախօրոք պատմել թե ուր եք գնալու, հարկավոր է ընդհանուր պատմել այն արվեստի գործերի մասին, որոնք նա տեսնելու է և այլն… Իսկ այցելության ժամանակ ցանկալի է ամեն ինչ ավելի մանրամասն ու մատչելի ներկայացնել և, ամենակարևորը, պետք է փորձել հասկանալ, թե ինչն է երեխային իսկապես հետաքրքրում…

Բացի բուն թեմայից, թանգարաններ ու ցուցահանդեսներ գնալը մի ուրիշ կարևոր նշանակություն էլ ունի! Այն սովորեցնում է երեխաներին ճիշտ պահելաձև!

Թանգարանների ու ցուցահանդեսների ցուցակն անսահմանափակ է` Գաֆեսչյան կենտրոն (Կասկադ), Ազգային պատկերասրահ, պատմության թանգարաններ (Հայաստանի, Երևանի), Փարաջանովի տուն-թանգարան և այլն… Հետևեք նաև ժամանակակից արվեստների ցուցահանդեսներին, որոնք շատ հետաքրքիր են լինում :

Մանկական կենտրոններ/ակումբներ

Կան հետաքրքիր կենտրոններ/ակումբներ, ուր կարելի է տանել երեխաներին հասակակիցների հետ շփվելու և միաժամանակ տարբեր հետաքրքիր զարգացնող խաղերով զբաղվելու համար: Նման կենտրոնները հարմար են նրանով, որ այցելության համար չկան կոնկրետ ժամեր: Կարող եք երեխային տանել, երբ ձեզ համար հարմար լինի ու ցանկության դեպքում կարող եք թողնել այնտեղ ինչքան կամենաք (թողնելը պարտադիր չէ, կարող եք դուք էլ մնալ): Բնականաբար կան համապատասխան վճարումներ!

(Նման մանկական կենտրոնների, թատրոնների և այլ հետաքրքիր բաների մասին անվճար մանրամասն ինֆորմացիա կարող եք մեյլով ստանալ` գրանցվելով “Հայ ծնողների ակումբ”-ին: Մանրամասները կարդացեք այստեղ` http://www.armparents.com/apc/ ):

 

Կարուսելներ

Ցավոք, այսօր Հայաստանում կարուսելներն այնքան էլ անվտանգ չեն, բայց այնուամենայնիվ…
Մենք սիրում ենք մանկական երկաթուղին! Այնտեղ կարուսելները համեմատաբար թարմ ու հետևած են, տարածքը մաքուր է…
Ժամանակին հաճախ գնում էինք նաև Խանջյանի կարուսեներով այգին, բայց այնտեղ կարուսելները համեմատաբար քիչ էին ու հիմնականում ավելի փոքր տարիքի երեխաների համար էին… Միգուցե հիմա այդպես չի… չգիտեմ…
Կան նաև լունապարկը և մոնումենտի այգին, ուր մենք շատ հազվադեպ ենք գնում…

Սպորտ 🙂

Օգտակար ժամանցի տարբերակ է սպորտով զբաղվելը 🙂 Երեխային սովորեցրեք հեծանիվ քշել, անվաչմուշկ (ռոլիկներ) և չմուշկ քշել, լողալ և այլն… Իսկ հետո, երբ ազատ ժամանակ ունենաք, տարեք նրան որևէ հարմար տեղ` բակ, սառցեդաշտ, լողավազան և այլն, դրանցով զբաղվելու համար 🙂 Եվ հետաքրկիր կլինի, և օգտակար! 🙂

Կինոթատրոն

“Մոսկվա” կինոթատրոնում հաճախ են մանկական մուլտֆիլմեր և ֆիլմեր ցուցադրում: Վատ եղանակի ժամանակ հարմար տարբերակ է 🙂

Օդանավակայան

Մի օր մտքովս անցել էր երեխաներիս տանել օդանավակայան` ինքնաթիռներ տեսնելու 🙂 Գնացինք, տեսանք, բայց չհաջողացրեցինք վայրէջք կատարելու կամ թռնելու պահին տեսնել… Հետո իմացա, որ միայն իմ մտքով չի նման “փայլուն” բան անցել, էլի կան ինձ նման մամաներ 🙂

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

Ցուցակումս մոռացել էի նշել  համերգ գնալու տարբերակը:

Փոքրիկների համար հիանալի տարբերակ է նաև մետրո գնալն ու գնացք նստելը!
(Շնորհակալություն Տաթև Միրզոյանին սրա մասին հիշեցնելու համար)

Մի տարբերակ էլ Անուշիկը հիշեցրեց. կրկես ! Չէի ասի, որ լավ տարբերակ է, որովհետև, ցավոք, շատ վատ ու տխուր վիճակում է այսօր այն գտնվում … Հուսով եմ վերանորոգման մասին լուրերը ճիշտ են 🙂

34 thoughts on “Ժամանց երեխաների հետ

  1. Շնորհակալություն Աստղիկ ջան, օդանավակայանի միտքը շատ հետաքրքիր էր, երբեք այդպիսի բան մտքովս չէր անցնի 🙂

  2. Մենք էլ մի անգամ գնացինք օդանավակայան, բայց նույնպես չտեսանք շարժման մեջ գտնվող ոչ մի օդանավ: Անհաջող ժամի էինք գնացել, միայ 1 օդանավ կար, այն էլ 3 ժամ անց պետք է թռներ:

    Այգիներից մենք էլ նախընտրում ենք Մանկական Երկաթուղին՝ նույն պատճառով: Ճիշտն ասած կառուսելներով այգիների ցանկն այնքան քիչ է, որ նույնիսկ մի տեսակ ձանձրալի է ամեն անգամ նույն տեղը գնալ: Թանգարանների միտքն ինձ շատ դուր է գալիս, բայց մի քիչ դեռ վախենում եմ իմ գազանին տանել թանգարան: Երևի առաջինը պետք է տանել պատմության թանգարան, կամ եթե հնարավոր լինի, տանել Սարդարապատի թանգարանը, ես շաաաատ վաղուց եմ այնտեղ եղել (3րդ դասարանում), շատ տպավորիչ էր իմ համար: Մեկ էլ շատ ուզում եմ տղայիս տանել Հաղթանակ զբոսայգու ռազմական թանգարանը (ինքս երբեք այդ թանգարանում չեմ եղել, բայց լսել եմ, որ այդքան ել հետաքրքիր թանգարան չի, բայց ոնց որ ասում են մինչև աչքովս չտեսնեմ, չեմ հավատա):

  3. Աստղիկ ջան Կանաչ հարկի մասին առաջին անգամ եմ լսում, ավելի մանրամասն տեղեկություն ո՞րտեղից կարող եմ ստանալ կամ եթե հեռախոսի համար գիտես, խնդրում եմ գրիր, նախապես շնորհակալ եմ 🙂

  4. Անուշիկ ջան, երբ երեխաներս փոքր էին, հաճախ էի տանում այդ “Կանաչ հարկը” (շատերը որպես “Կանաչ սենյակ” գիտեն): Գտնվում է մետրոյի Երիտասարդական կայարանի մոտ` անկյունագծով դիմացը, հասցեն` Աբովյան 44: Բնակելի շենքի ամենավերևի հարկն է, հեռախոսահամար չգիտեմ: Սենյակները միացված են իրար ու լիքը լավ որակի խաղալիքներ են լցված: Նույնիսկ հեծանիվներ կան: Մի ժամ էլ կար, երբ իրենց խոհանոցում կերակրում էին երեխաներին, բայց չեմ հիշում որ ժամին էր…
    Ի տարբերություն մյուս նման կենտրոնների, այստեղ երեխային թողնել չի կարելի, պետք է հետը մնաք: Կարող եք մնալ ինչքան ցանկանաք: Սկզբից կոնկրետ վճար չկար, անկյունում դրված արկղի մեջ ինքներդ ինչքան ուզում, գումար էիք դնում: Հետո դարձրել էին պարտադիր 500 դրամ, իսկ հիմա չգիտեմ:
    Նախատեսված է 1-4 տարեկան երեխաների համար…
    Հուսով եմ շատ բան չի փոխվել այս 1-2 տարվա մեջ 🙂

    • լավ, ուրեմն ես կգնամ նշված հասցեով, հետո կգամ կկիսվեմ իմ տպավորություններով և իրենց նորություններով 🙂

    • Վա~յ անպայման գնացեք, շատ հետաքրքիր բաներ կան, շատ հին կոպեկներ (ոսկե, արծաթե, բրոնզե՝ թագավորների պրոֆիլներով), կուժեր, կճուճներ, շատ հին կիսանդրիներ, արձանիկներ, պարիսպների հատակագիծ կար, եթե չեմ սխալվում: Դամբարաններ՝ քարե, զարդեր, մի խոսքով շատ հետաքրքիր կլինի բոլորիդ համար:

  5. Ha mi ban el hisheci, uzum em mot orers gnanq dziarshavaran, bayc chem patkeracnum ete dzi chnstenq ktoxnen gone tesnenq, sirenq, urish zbaxmunqner klini erexayi hamar, kam poniner kan?

  6. երեխեք իսկ կրկեսի մասին ինչ կասեք, ես շատ վաղուց կրկեսում չեմ եղել, մտածում եմ Դանիին տանեմ

  7. Անուշիկ ջան ես ոնց հասկացա մեր կրկեսը վերանորոգվում է, ու հիմա փակ է: Ես շատ էի տխրում, որ նման անմխիթար կրկես ունենք: Բայց շուտով կունենանք գեղեցիկ, բարեկարգ կրկես, որտեղից հուսով եմ հոտ չի գա, ամռանը հով կլինի , ձմռանն էլ տաք:

  8. Ինչ լավ կլինի, որ վերանորոգեն… Թե չէ ահավոր վիճակում է ու ամեն գնալուց շատ բացասական տրամադրությամբ էինք վերադառնում…
    Ամեն դեպքում ցուցակի մեջ կավելացնեմ 🙂

  9. Տաթև ջան, եթե գնաք, հետո մեզ կպատմեք հա?! 🙂

    Անուշիկ ջան, հուսով եմ, եթե վերանորոգեն, հետո իրենց ներկայացումներն էլ նոր կլինեն, թե չէ վերջին մի քանի տարին նույն բանն էր անընդհատ 🙂

  10. Աստղիկ ջան, շնորհակալություն, հրաշալի առաջարկներ էին, գրեթե բոլորից օգտվել/օգտվում ենք, իսկ այ օդանավակայանը հանճարեղ էր:-) Անպայման կգնանք առաջիկայում!
    Ու մեկ ավելացում` ՄԵՏՐՈՆ! Մերոնք գժվում են մետրոյի համար, ու ինչքան գիտեմ, գրեթե բոլոր երեխաները սիրում են: Համ էլ թվարկվածներից ամենաէժանն է ստացվում:-))))

  11. Լուսինե ջան, ուրախ եմ, որ գրառումս Ձեզ դուր է եկել 🙂
    Մետրոն ես մոռացել էի, բայց քոմենթներում հիշեցրել էին ու գրառման վերջում ավելացված է! 🙂
    Եթե էլի բան հիշեք, ասեք` ավելացնեմ! 🙂

  12. Shat lav tema e, im txan der poqrik e bajc henc mi qich mecana noric kmtnem ays bajin:-)) Es shat sirum em siraharneri aygi ev verjers el exa Leoni aygum, nuynpes shat hangist u maqur aygi e, apsos mi poqr heru e, chnayac nayac um hamar:-))

  13. Մի փոքր լրացում անեմ, մի գուցե այլ տեղ գրված է արդեն սրա մասին, բաըց թեմայի մեջ է 🙂 “Orange Elephant” շատ լավ տեղ է, երեխայի զբաղվելու համար, եչեխայի հետ կարող եք մնալ, 1 դասի արժեքն է 1000 դրամ, կարող եք նաև վճարել 5000 դրամ և ստանալ 10 դասի համար աբոնոմենտ: Շատ գունեղ, գեղեցիկ տեղ է:

  14. կուզենայի մեկ տեղ էլ նշել որպես լրացում, Դելֆինարիում, սհատ հետաքրքիր տեղ է երեխաների համար և նաև իրենց ծնողների:

Leave a Reply