Ատամհատիկ

Ողջույն իմ շատ սիրելի մայրիկներ, ուզում եմ ընդհանրացնել այս մի քանի ամիսների ընթացքում անընդհատ քննարկվող Ատամհատիկի անցկացման կարգը: Կփորձեմ գրել բոլորիդ առաջարկած տարբերակները, իսկ եթե մոռանամ կամ որևէ բան բաց թողնեմ, ապա խնդրում եմ լրացումներ անել: Տարիների ընթացքում, ինչպես մնացած ծեսերը, Ատամհատիկը նույնպես որոշակի փոփոխությունների է ենթարկվել, երեխայի առջեւ նախկինի պես իրեր չեն դնում ու խնդրում երեխային ընտրություն կատարել, այլ մի մեծ միջոցառում է կազմակերպվում: Գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար պետք է.

1. Շատ գեղեցիկ տորթ պատվիրել, որը ինչ-որ ձևով պետք է ատամ հիշեցնի.

Այսպիսի տորթեր կարող եք պատվիրել մի շարք խանութներում` “Պապայա”, “Տորթիկ Գալյան”, “Քուին Քեյք”, “Լաքի” և այլն, գիտեմ նաև, որ կան անհատ պատրաստողներ:

2. Թղթեր, որոնց վրա մասնագիտություններ են գրվում: Թղթիկները կարող եք դնել տուփերի, փուչիկների մեջ, կամ էլ կոնֆետի պես փաթեթավորել:

 

 

 

 

 

 

 

Այսպիսի թղթիկներ կարող եք պատրաստել կամ պատվիրել (կներեք, բայց չեմ հիշում, թե որտեղ, կարծում եմ մամաները կհուշեն), բնականաբար հերոսին կարող եք փոխել:

Թղթերը տուփերի մեջ են:

Թափանցիկ պայուսակի մեջ թղթիկներն են, իսկ մեծ կոնֆետի պես փաթեթավորվածը գլխին լցնելու քաղցրավենիքը:

Թղթերը  փուչիկների մեջ են:

3. Նախկինում երեխայի գլխին եփած լոբի ու սիսեռ էին լցնում, հիմա լոբին ու սիսեռը փոխարինվել են գունավոր քաղցրավենիքով, ընկույզով ու չամիչով:

  

4. Բացի այս ամենը պետք է նաև լինեն բազմաթիվ, գույնզգույն փուչիկներ, ճիշտ ընտրված երաժշտություն ու ամենակարևորը ծով ոգևորություն: Իմ կարծիքով ոչինչ չմոռացա …

Մամաներ ջան, սպասում եմ Ձեր լրացումներին 🙂

Լրացումներ.

1. Մարին ինձ մի միտք տվեց, կարելի է որպես միջոցառումը զարդարող աքսեսուար գեղեցիկ  զարդարել մի հայելի, մկրատ և սանր,  որոնցից  յուրաքանչյուրը որևէ բան է  խորհրդանշում  (տես Մարիի քոմենթը):

2. Կարելի է տարոսիկներ պատրաստել և նվիրել դեռ ատամ չհանած  բալիկներին: Կարծում եմ այդպիսի տարոսիկներ կարելի է պատվիրել ցանկացած հարսանեկան տարոսիկներ պատրաստող  սրահում:

3. Սյուզին մի շատ հետաքրքիր  լինկ տվեց, կարծում եմ  կօգնի գեղեցիկ աքսեսուարներ պատրաստել.  http://www.trozo.ru/archives/30401

6 thoughts on “Ատամհատիկ

  1. Հին ավանդույթներից է իրերի մեջ դնել սանր, որպեսզի ատամները հավասար լինեն, մկրատ, որը ուժի խորհրդանիշն է, և հայելի, որպեսզի բալիկի ունեցած հաջողոււթյուններն ավելանան……:

  2. Անուշիկ ջան, շնորհակալություն նման հետաքրքիր գրառման համար! Մեր ատամհատիկից արդեն մի քանի տարի է անցել ու քո գրառման մեջ շատ բաներ նորություն էին ինձ համար, օրինակ` թղթիկները…. Չնայած, ինձ համար այդքան էլ հասկանալի չէ այդ տարբերակը, քանի որ ամբողջ իմաստն ի սկզբանե նրանում է, որ երեխան ընտրի իրեն հետաքրքրող իրը: Իսկ թղթիկների վրա գրելու դեպքում, քանի որ երեխան կարդալ չի կարող, “անկապ” ընտրություն է անում 🙂

    • Աստղիկ ջան, դեռ կան մարդիկ, որ երեխային առաջարկում են որևէ իր վերցնել, իսկ ես կարծում եմ, որ երեխան կվերցնի այն իրը, որը փայլում է , չխկչխկում է կամ ձայն է հանում: Ես նախընտրեցի գրել այն ինֆորմացիան, որը ավելի նոր էր, այսինքն փորձեցի ներկայացնել Ատամհատիկի «մոդեռն» տարբերակը: Իմ կարծիքով այնքան էլ կարևոր չէ հին տարբերակով կնշվի Ատամհատիկի թե նոր, կարևորը այն է, որ այդ օրը իսկապես տոն դառնա, բոլորը ուրախանան ու հաճելի հիշողություններ մնան 🙂

Leave a Reply