Բարև Հարգելիներս!!!!
Աստղիկի առաջարկով կփորձեմ գրել դայակ ընտրելու փորձիս մասին!!!!
Նախ նշեմ, որ երեխայիս մեկ տարեկանը լրանալուց ի վեր սկսեցի աշխատել: Եվ, որպեսզի մեր տատիկը մի փոքր ժամանակ ունենա սեփական անձի համար, որոշեցինք օրվա մի մասը դայակ կանչել (ամենաքիչը 4 ժամ):
Հայտարարվեց “քասթինգ”… 🙂
Օրեկան մի քանի կին էին գալիս մեր տուն իմ երեխայի դայակի պատվավոր կոչումը ստանձնելու համար: Ընտրությունը շատ դժվար էր, մինչ այն պահը, երբ մեզ այցելեց Մերի Պոպինսը… ներողություն` Քնարիկը 🙂
Առաջին հայացքից շատ ինտելիգենտ, կիրթ, ժպտերես մի կին: Իմ տղան միանգամից հալվեց, և ես հասկացա, որ ՆԱ է:
Սենտիմենտալությունը դնելով մի կողմ` նշեմ մի քանի կետեր, որ ինձ համար շատ կարևոր են եղել.
1. Կիրթ լինելը
2. Մաքրությունը (ուշադիր էի, հաճելի հոտով, կոշիկները մաքուր, եղունգները կարճ ու խնամված և այլն)
3. Ռուսախոս լինելը (ինձ համար ևս մի կարևոր պայման):
4. Իմ տանը մոտ ապրեր, բայց ոչ այնքան, որ բակ իջնելիս երեխայի հետ մտներ իր տուն ասենք ճաշ տաքացնելու: Մոտավորապես 2-3 կանգառ հեռավորության վրա, որ գալ-գնալը հեշտ լիներ հատկապես չնախատեսված դեպքերի համար:
5. Ընտանեկան կարգավիճակը “թեթև լիներ”, այսինքն մեծ ընտանիք ու մեծ հոգս չունենար իր ուսերին (1. որ երեխայի հետ շփումը ուրախ ու անմիջական լիներ, ոչ թե հոգսաշատ, 2. դեպքեր են եղել, որ չնախատեսված զանգել եմ ժամը 6-ին և ասել, որ մինչև 10-ը պետք է մնա, կամ շաբաթ-կիրակի գա): Մեր Քնարիկը միայն մեկ ուսանող աղջիկ ուներ և շատ հեշտ էր հարմարվում իմ դրած պայմաններին:
6. Հարցնում էի ընտանիքի անդամների աշխատունակությունը (միայն իմ տված գումարը իր տան եկամուտը չլիներ – եղել են օրեր, որ չեմ կանչել, հետևաբար ամսեկան գումարը պակասել է):
7. Կարող եք իր նախորդ աշխատատեղի մասին հետաքրքրվել և, ինչու ոչ, զանգահարել:
8. Շատ կարևոր է, որ դայակին երկարաժամկետ պայմանով ընտրեք: Ոչ մի դեպքում թույլատրելի չէ դայակներին ժամանակ առ ժամանակ փոխել:
Էս պահին այսքանը հիշեցի, հետո կավելացնեմ էլի, կամ դուք ինձ կօգնեք ու կհուշեք ինչ եմ մոռացել:
Առաջին օրը, որ եկավ աշխատանքի, իր հետ բերել էր տնային շորեր, հողաթափեր, իր համար բաժակ (ուշադրություն դարձրեք այս մանրուքներին): Ազատ կարող էր օգտվել և’ սառնարանից (բայց չէր օգտվում, մի ագամ, որ երկար պետք է մնար, իր հետ ինչ որ բան էր բերել… ջղայնացել էի…), և՛թեյից, և՛սուրճից, և՛քաղցրեղենից (հատուկ դարակ ունենք :)): Մեր տան սեփական բանալի չի ունեցել, միշտ իմն եմ թողել (Առաջին օրը սկեսուրս ամբողջ ոսկեղենը պահել էր լօլ, բայց չգիտեր, որ ամուսինս մեծ գումար է հատուկ դրել դարակում լօլ):
Մեր Քնարիկի պարտականությունների մեջ մտել է երեխայի հետ խաղալ, զարգացնել, զբոսնել, խաղալիքներին հետևել: Ես շեշտում էի, երբ երեխան արթուն է, ուրիշ ոչինչով չզբաղվես: Քնարիկը գալիս էր ժամը 3-ին, երբ տղաս քնած էր լինում, ինքնակամ նստում արդուկ էր անում (հնարավոր էր նաև մեր շորերը): Երբ գալիս տեսնում էի, ասում էր “Ես սիրում եմ արդուկ անել, համ էլ երեխան քնած էր, բա ի՞նչ անեի:” 🙂 Ճաշիկի հետ էլ գործ չուներ, մենք ենք պատրաստել (սա սկզբունքային հարց էր):
Ցավոք սրտի այս պահին հրաժարվել ենք մեր դայակից, բայց շատ ուրախ կլինեմ, եթե իմ փորձը օգնի ծնողներին բալիկի համար մի լավ մարդու/դայակի գտնել:
Նշեմ նաև, որ լինում են գիշերային դայակներ. առանձին ապրող ընտանիքների համար սա փրկություն է: Այսինքն դուք երեխային քնացնում եք, դայակը գալիս է քնած երեխայի մոտ, իսկ դուք ամուսիններով դուրս եք գալիս տանից: Վարձատրությունը նույնն է, միայն ավելանում է հետ գնալու տաքսու գումար, կամ, եթե մեքենա ունեք, կարող եք դուք ուղեկցել տուն:
Ամենակարևորը գիտե՞ք որն է, որ իրենք՝ երեխան և դայակը, իրար պաշտում են, իսկ դու հանգիստ գնում ես աշխատանքի 🙂
Հ.Գ. ՈՒզում եմ նշել, որ իմ Ալեքսը ինձ թույլ տվեց այսքանը գրել, որովհետև 1:00-5:30 դեռ քնած է 🙂 Իսկ ես հույս չունեի…
Իսկ ձեր Քնարիկին որքա՞ն էիք վարձատրում, եթե գաղտնիք չէ, ու որտե՞ղ է նա ապրում:
Hargeli Siranuysh es orekan kanchum ei 4 jam ev varcatrum 2000 dram, ete avel er mnum + amen mek jam@ 500 dram. Aprum e halabyan (ete chem sxalvum).
Ապրես Տաթև ջան, շատ օգտակար նյութ էր: Մենակ ինձ համար կարևոր չի ռուսախոս լինելը, բայց որ լինի չեմ դժգոհի 🙂
es hima @ntrelu pulum em u karox em mi qani ban avelacnel. Nax asem vor im txan shat shpvox e u djvar e haskanal nra reakciayov dimacini lav kam vat linel@ looool ete iharke enqan vat@ chi vor @ndhanrapes mot chgna erexan:-)
Asem vor es el txais nman shpvox em u… :-))) ayd patcharov ete mi angam shpvelov dayak@ chi toxnum vat tpavorutyun, es kanchum em 2rd angam oravardzov indz ognelu ev arden ashxatanqi mej amen inch shat hesh parz e darnum. Da djvar u caxsatar dzev e, bajc shat ardyunavet @st is:)
Inch paher en exel vor ushadrutyun em dardzrel-
– mtneluc u hatkapes erexain kerakreluc ardyoq lvanum e dzerqer@ (cavoq voch bolorn en da anum…)
– ardyoq pordzum en haskanal mor motecum@ ev anel nuyn dzev, te sksum en irenc imacacov xorhurdner tal, sovoracnel (sa im hamar shat karevor e u shater@ galis u sksum en nkatoxutyun anel, inch vor ban sovoracnel, im skesurn angam iren nman ban tuyl chi talis… karevor che ov e chisht, karevor e vor erexain pahes hnaravorins aynpes, inchpes erexan u mayr@ sovor en)
– naxordic bxum e naev ayn, vor ardyoq nra motecumnern u dzer@ shat harcerum ham@nknum en te voch, orinak exel en depqer erb potencial dayak@ indz asel e “vay ete lacum e qneluc es chem karox chmotenal, dzayn@ chpiti lsem, aveli lav e gnam hangstacnem” kam “vay anpayman gorgin petq e nsti te che kmrsi”, “ete chi utum anpayman petq amen inch anel vor hamozel” ev nman ayl baner vor es chem @ndunum
– serial chi sirum u ete TV sirum e apa inch haxordumner kam konkret inche nayum
– ete uzum eq vor dzez tan gorcerum el ogni apa naxoroq petq e qnnarkeq ayd harc@
– ev amenakarevor@ zgaq vor ankex e sirum balikin
mnacac@ Tatev@ shat lav nkaragrel e:-)
Naev moraca asel, vor karevorum em hangist mard linel@, es shat temeramentov em u nax@ntrum em dayak@ lini hakarak@:-)
Կարդացի, շատ հավանեցի, ապրես Տաթև ջան, շատ լավ գործ ես արել այս թեմայի մասին գրելով 🙂
Բարև Ձեզ,
Ձեր հոդվածը մեզ շատ դուր եկավ: Ներկա պահին մենք Քնարիկի նման մարդ ենք որոնում: Կարող է իմանաք Քնարիկը ներկա պահին զբաղված է, թե ոչ: Եթե ոչ, կխնդրեի Քնարիկի կոնտակտային տվյալները մեզ տալ:
Mosarsh ankexc asac chgitem nerka pahin Qnarik@ ashxatum e te voch, bayc hamar@ karox em poxancel. Gteq inc FB-ov Tatev Mirzoyan.
Բարև Ձեզ,
Ես կարդացի Տաթևի գրածը, ասեմ որ շատ օգտակար նյութ է, մանավանդ որ ներկա պահին ես ել եմ դայակ փնտրելու փուլում: Իմ համար շատ կարևոր են, Տաթև ջան քո նշած ԲՈԼՈՐ պայմանները:
Եթե հնարավոր է, շատ կուզենայի քննարկեինք իմ մտահոգությունները կապված դայակների հետ:
1. Սխալ դաստիրակություն, այսինքն ոչ այնպես ինչպես կդաստիրակեր ՄԱՅՐԸ: Օրինակ բերեմ: բաներ կան , որ մայրը ՊԵՏՔ է ասի ՞ՉԻ ԿԱՐԵԼԻ՞, իսկ դայակները չեն ասի մենակ նրա համար, որ հանկարծ երեխայի հետ կապը չկտրվի:
2. Կապվածություն դայակի հետ, մոր հետ քիչ շփման արդյունք, կամ հենց դայակի ՆՊԱՏԱԿ
3. Դայակի ոչ ճիշտ մտահոգություն
Այս մտքերը ինձ շատ են տանջում, ես իհարկե կնախընտրեի ինքս զբաղվեի երեխայիս խնամքով , սակայն պայմաններից ելնելով ստիպված պետք է դիմեմ դայակների օգնությանը:
Կանխավ շնորհակալ եմ :
Բարև Ձեզ հարգելի մայրիկներ , յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխայի համար գտնել այնպիսի դայակ , որը կփոխարինի մայրիկին , իր բացակայության ընթացքում , կապահովի ոչ միայն նրա խնամքը , այլ կփոխանցի նաև իր ջերմությունը , որը ոչ պակաս կարևոր է:
Ինքս դայակ եմ , ավելորդ չեմ համարում նշել , որ սիրում եմ երեխաներին , փոքրիկներն էլ շատ կարճ ժամանակում ընտելանում են ինձ , ունեմ բարձրագույն կրթություն , մեծացրել եմ երկու երեխաներիս , և արդեն 2 տարի է աշխատում եմ դայակ: Բացի այդ օգնում եմ մայրիկին խոհանոցային թեթև գործերում: Վերջին փոքրիկի ընտանիքը Երևանից տեղափոխվել է այլ վայր բնակության , այդ պատճառով էլ այժմ աշխատանք եմ փնտրում: Խոսում եմ հայերեն և ռուսերեն:
099-15-72-31 , էլ-փոստ [email protected]