Աշխատանքից գալիս եմ տուն և լսում անսպասելի լուր.
Author Archives: Tatev
Մեր ձեռքերով՝ մեր երևակայությունը: Ծննդյան տոն:
Ինչպե՞ս նշել տղայիս 5ամյակը
Սրճարան ու ծաղրածուներ մեր՝ իմ ու տղայիս չսիրելը, տղայիս մեեեեեեեեծ սերը մեքենաների, աշխատանքային մեքենաների հանդեպ հանգեցրեց ինձ նոր մտքի: Պետք էր տղայիս տարեդարձը վերածել հեքիաթի 🙂
1. Տղայիս հետ կազմեցինք օրացույց, որ ամեն օրվա վերջում ջնջի տվյալ օրը և հաշվի մնացած օրերի քանակը:
(մնացած գործողությունները և որոշումները եղել են գաղտնի)
2. Ընտրեցի թեմա՝ աշխատանքային մեքենաներ + ճանապարհային երթևեկության կանոններ:
Բակային խաղեր
Երեխաները մեծանում են և հետաքրքրություններն էլ փոխվում…
Անցնում ենք ակտիվ խաղերի 🙂
Եվ ակամայից հիշում եմ իմ մանկությունը, իմ անցած ճանապարհը, բակային խաղերը… Մանկությանս տարիները համընկել են Հայաստանի ճգնաժամի հետ, երբ լույս չկար, խմբակներ առանձնապես չկային, կոմպյուտերներ չկային, զբաղմունք չկար….. Բայց ես երջանիկ էի՝ ունեի բակային ընկերների մի մեծ բանակ 🙂
Շատ եմ ուզում, որ իմ տղան էլ մասնակցի բակային խաղերի, հասկանա թիմային խաղը ինչ է, փոխօգնությունը, ընկերոջը վստահել ինչ է: Եվ դրա համար այս խաղերը չպետք է կորեն, չպետք է մոռացվեն…. Մի քանի տարբերակ հիշեցնեմ, միգուցե դուք էլ միանաք ձեր երեխաներին ու միասին ուրախ ժամանակ անցկացնեք 🙂 Continue reading
Պետք է զբաղմունք հորինել :/
Հիմա ես դժվար կացության մեջ եմ.
Ինչպե՞ս զբաղացնեմ 4 տարեկան տղայիս: Նստել չի սիրում, նկարել/ներկելու մասին լսել չի ուզում, պլաստիլինը միայն ճիճու սարքելու համար է, հեքիաթ միայն լսել է սիրում, այն էլ բացառապես մեքենաների մասին….
… իսկ մենք մյուս տարի պետք է դպրոց գնանք: Չէ, իմ փոքրիկը իրոք փոքրիկ է, խաղից բացի ուրիշ ոչինչ: Ուրեմն մենք էլ կխաղանք 🙂
Մի բլոգի պատմություն
4 տարի առաջ , երբ դարձա մայրիկ, առաջին իսկ օրվանից մի նոր տենդ սկսվեց մոտս. երեխայիս ամեն պահը, ամեն ակնթարթը նկարել, գրել ցանկացած հաղթանակն ու ձեռքբերում, ցանկացած քայլը դեպի նոր կյանք…
Մի փոքրիկ գրքույկի մեջ սկսեցի գրի առնել տղուկիս “կյանքը”, բայց քանի ժամանակը անցնում էր և տղաս մեծանում էր , իսկ պատմությունները դառնում էին ծավալուն, շատ դրվագներ մնում էին միմիայն իմ մտքում, աչքերում, հիշողությունում: Continue reading