Նորածնի խնամքի պարագաներ

Ողջույն ապագա մայրիկներ ջան :)

Փորձել եմ կազմել նորածնի խնամքի ՀԻՄՆԱԿԱՆ պարագաների ցուցակ, որը բնականաբար խիստ պայմանական է՝ ոմանք որոշ պարագաներ անպետք կհամարեն, ոմանք էլ՝ պետքական:

Ինչպես նաև կարող եք ներբեռնել ցուցակը  PDF տարբերակով՝ տպելու համար: Ահա՝ Հիգիենայի պարագաներ
Հիգիենայի պարագաներ-page-001 (1)

Սիրե՛ք ձեր բալիկներին

Երեկ շատ տարօրինակ իրավիճակում հայտնվեցի…

Երաժշտական դպրոցում մի 8 տարեկան աղջկա մայրիկն ասաց, որ դպրոցի ժողովից է գալիս ու ուրախ է: Հարցրեցի “Ինչ լավ է, երևի գովել են, հա՞ :)”: Երեխան լսեց, մոտեցավ ու հարցրեց ինչ են ասել, մայրն էլ կոպիտ պատասխանեց “Հեչ, դա քեզ չի վերաբերվում!”: Continue reading

Ընդունելություն ՛՛Մանանա՛՛ կենտրոնում

Եթե ձեր բալիկը 8-14 տարեկան է, հետաքրքրասեր, եթե աշխարհին նայում է այլ աչքերով կամ էլ գոնե դուք եք ուզում օգնել նրան ձևավորել իր աշխարհայացքը, եթե նա պատմություններ գրելու, ստեղծագործելու, լուսանկարելու, ֆիլմեր և մուլտֆիլմեր նկարելու ձիրք ու ցանկություն ունի և ուզում է այդ ամենը սովորել, ապա, հարգելի ծնողներ, ընձեռեք նրան այդ հնարավորությունը։ Այս ամենը ձեր երեխաները կգտնեն ՛՛ՄԱՆԱՆԱ՛՛ կենտրոնում, որտեղ հիմա ընդունելություն է։
Continue reading