Zara Kocharyan

About Zara Kocharyan

Ողջույն, ես Զառան եմ, լրագրող եմ։ Աշխատում եմ Հայաստանի հանրային ռադիոյի ՛՛Լյունսե՛՛ երիտասարդական ծրագրում, բայց հիմա ժամանակավոր ֆիզարձակուրդի մեջ եմ ու փոքրիկ դստերս՝ Եվային, եմ խնամում։ Սիրում եմ իմ ընտանիքը, աշխատանքը, նաև գրել, ընթերցել, ստեղծագործել ու շատ բան սովորել։ Հա, մեկ էլ սոցցանցեր ու բլոգինգ։ zarakocharyan.wordpress.com - սա էլ իմ անհատական բլոգն է։

Ծննդատան ցուցակ

Երեխայի ծնունդը ուրախություն է: Հատկապես հղիության վերջին ամիսներին այն հնարավոր չէ կանխատեսել, հետևաբար պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել դրան թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Իսկ այն ամենն, ինչ հարկավոր կլինի ծննդկանին ու նորածնին, անհրաժեշտ է վաղօրոք պատրաստել, դասավորել հատուկ պայուսակի մեջ, դնել երևացող տեղում, որպեսզի վերջին պահին խուճապի չմատնվեք: Այս ցուցումները օգտակար կլինեն ձեզ համար և կօգնեն կողմնորոշվել:
Continue reading

Ընդունելություն ՛՛Մանանա՛՛ կենտրոնում

Եթե ձեր բալիկը 8-14 տարեկան է, հետաքրքրասեր, եթե աշխարհին նայում է այլ աչքերով կամ էլ գոնե դուք եք ուզում օգնել նրան ձևավորել իր աշխարհայացքը, եթե նա պատմություններ գրելու, ստեղծագործելու, լուսանկարելու, ֆիլմեր և մուլտֆիլմեր նկարելու ձիրք ու ցանկություն ունի և ուզում է այդ ամենը սովորել, ապա, հարգելի ծնողներ, ընձեռեք նրան այդ հնարավորությունը։ Այս ամենը ձեր երեխաները կգտնեն ՛՛ՄԱՆԱՆԱ՛՛ կենտրոնում, որտեղ հիմա ընդունելություն է։
Continue reading