Ինչպես է ինձ հաջողվում քնեցնել իմ փոքրիկին

Նկատե՞լ եք արդյոք, որ բազմանդամ ընտանիքում մեծացող փոքրիկի քունը կազմակերպելը շատ ավելի բարդ է, քան հակառակ դեպքում։

Եկե՛ք միասին պարզաբանենք, թե ինչու.

Սովորաբար, երբ մոտենում է քնի ժամը ընտանիքի յուրաքնչյուր անդամ իր պարտականությունն է համարում իր լուման ներդնել փոքրիկին ակտիվացնելու հարցում։ Բոլորը վստահ են, որ երեխան կհոգնի և հոգնածությունից էլ հանգիստ քուն կմտնի։ Բայց, արի՛ ու տես, որ տեղի է ունենում ամբողջությամբ հակառակը։ Իրականությունն այլ է։

Տատիկ-պապիկների մոտ, իհարկե, զվարճալի է, բայց մայրիկի հետ հանգիստ է և ապահով։ Եվ հենց այդ ապահովության զգացողությունը պարգևող նրա մեղմիկ ժպիտն է, որը օգնում է փոքրիկին խաղաղ քուն մտնել։ 

Այն, ինչ կատարվում է փոքրիկի արթուն ժամանակ, անդրադառնում է նրա քնի վրա։ Փոքրիկները մեզ պես սիրում են հանգստանալ երեկոյան ժամերին։ Չէ՞ որ մենք ևս չենք սիրում ավելորդ աղմուկն ու անցուդարձը այդ ժամերին։ Կարևոր է, որ փոքրիկը հասկանա, որ մոտենում է քնի ժամը։ Continue reading

Ինչպե՞ս ընտրել խաղալիք. գի՞ն, թե՞ որակ, սա է խնդիրը

Դե արի՛ ու համատեղի՛ մի շարք հատկություններ մի փոքրիկ առարկայի մեջ` որակյալ, ուսուցողական, գեղեցիկ, ֆունկցիոնալ և, գոնե, փոքր ինչ հասանելի։

Բազմաթիվ մասնագետների` մանկավարժների, ինժեներների և հոգեբանների  ուսումնասիրություններից, ինչպես նաև ինձ նման մի շարք ծնողների  անձնական փորձից ելնելով` փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք մեր երեխաներին խաղալիքներ գնելիս։ Եվ այսպես, ինչպիսին պիտի լինի խաղալիքը.

1. Բարձրորակ  նյութերից պատրաստված (միանշանակ)

Ես նախընտրում եմ բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները, նույնիսկ, եթե դրանք մի փոքր թանկ են։ Ասեմ, թե ինչու…

  • Այն դիմադրում է անգամ ատամով կրծելուն,
  • և խոնավություն չի վերցնում։
  • Բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները հիմնականում ունենում են հարթ և մշակված երիզներ։
  • Հրակայուն են։
  • Չեն փշոտում։

Continue reading

Խաղալիքների պահոց

j Քանի դեռ երեխաները փոքր են, դեռևս մեկ ու մեջ ստացվում է խաղալիքները հավաքած պահել: Այ հետո, երբ երեխաները մեծանում են ու խաղալիքներն էլ իրենց հերթին են և’ մեծանում, և’ շատանում, արդեն գրեթե անհնար է դառնւոմ դրանք տեղավորել 🙂

Մեր “Armenian Parents’ Corner” խմբում հաճախ են երիտասարդ ծնողները հարցնում, թե ինչի մեջ կարելի է հավաքել ու պահել փոքրիկների խաղալիքները: Ահա մի քանի միտք…

Continue reading

Պատրաստում եք հետաքրքիր խաղ

thmbnlՈղջույն, ողջույն բոլորին:

Առաջին հրապարակումս է այստեղ, հուսամ ոչ վերջինը: Սիրով, ձեզ հետ ուզում եմ կիսվել մի հետաքրքիր խաղի պատրաստման ընթացքով, որը երեխայի մոտ զարգացնում է երևակայությունը, հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, տեսատարածական պատկերացումը, երկրաչափական պատկերների ընկալումը, առարկաների ընկալման և  ասոցատիվ կապերի ստեղծմանը: Խաղի ընթացքը շատ պարզ է, երեխայի հետ միասին ստեղծում եք պատկերներ, կոճգամների վրա  ռեզինը ձգելով: Ներքևում մի քանի տարբերակներ ցուցադրված են, իսկ մնացածը փորձեք ինքներդ երեխայի հետ մտածել: Թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն պատկերներ մտածի ու ստեղծի: Կարող եք նաև տառերը և թվերը սովորեցնել գծագրել, անգամ մասնիկներն ինչ հաջորդականությամբ է պետք գրել: Մի խոսքով երևակայության օգնությանը դիմեք:
Continue reading

Ուսուցողական խաղեր 1 տարեկանների համար

Տղաս արդեն մեկ տարեկան է, ու պետք է լուրջ մտածել տղայիս շարժողական և խոսակցական հմտությունների զարգացման մասին: Իսկ ինչպե՞ս գտնել ուսուցողական խաղեր մեկ տարեկան տղայի համար: Խանութներում խաղալիքների մեծ մասը նախատեսված է ավելի բարձր տարիրքային խմբի երեխաների համար: Լավ, բա ի՞նչ անել: Լեգոյի ու 3Դ փազլների համար դեռ շատ փոքրիկ ենք, իսկ շխկշխկան խաղալիքներից վաղուց արդեն հրաժարվել է: Continue reading