Ինչպե՞ս ընտրել խաղալիք. գի՞ն, թե՞ որակ, սա է խնդիրը

Դե արի՛ ու համատեղի՛ մի շարք հատկություններ մի փոքրիկ առարկայի մեջ` որակյալ, ուսուցողական, գեղեցիկ, ֆունկցիոնալ և, գոնե, փոքր ինչ հասանելի։

Բազմաթիվ մասնագետների` մանկավարժների, ինժեներների և հոգեբանների  ուսումնասիրություններից, ինչպես նաև ինձ նման մի շարք ծնողների  անձնական փորձից ելնելով` փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք մեր երեխաներին խաղալիքներ գնելիս։ Եվ այսպես, ինչպիսին պիտի լինի խաղալիքը.

1. Բարձրորակ  նյութերից պատրաստված (միանշանակ)

Ես նախընտրում եմ բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները, նույնիսկ, եթե դրանք մի փոքր թանկ են։ Ասեմ, թե ինչու…

  • Այն դիմադրում է անգամ ատամով կրծելուն,
  • և խոնավություն չի վերցնում։
  • Բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները հիմնականում ունենում են հարթ և մշակված երիզներ։
  • Հրակայուն են։
  • Չեն փշոտում։

Continue reading

Ինչպես ճիշտ ապահովենք մեր բալիկների անվտանգությունը ճանապարհներին

Անվտանգ երթևեկության հիմքում դրված է երթևեկության անվտանգության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը։ Մեզ բոլորիս մնում է միայն ճանաչել, հարգել և կատարել օրենսդրության պահանջները, օգտվել օրենսդրորեն մեզ վերապահված, անարգել և անվտանգ երթևեկության իրավունքից, որի արդյունքում կձևավորվի գրագետ երթևեկության մշակույթ, ինչն ավելի բարեկեցիկ ու անվտանգ կդարձնի մեր կյանքը, կվերացնի ավելորդ լարվածությունն ու զայրույթը երթևեկի ժամանակ։ Յուրաքանչյուր վարորդ պետք է հստակ իմանա և պահպանի ինչպես իր իրավունքներն այնպես էլ պարտականությունները երթևեկության ընթացքում։ Յուրաքանչյուր վարորդի համար շատ կարևոր է ապահովել տրանսպորտային միջոցում գտնվող ուղևորների անվտանգ տեղափոխումը։ Continue reading