Աշնանային տրամադրությամբ


FB_IMG_1449957006282

20151121_111426

Տղուկիս հետ մի քանի օրով բնության գրկում էինք.Հրաշք վայրում,ուր ծովափի արևադարձային ծառերն ու մոտակա երևացող սարերի ձյունը ընդհանուր բնապատկեր էին կազմում..Ուր սովորական էր պալմայի կողքին աճած ձնծաղիկ տեսնելը: Continue reading

Խաղեր

Ողջույն բոլոր այն մամաներին, ովքեր ինձ նման արդեն հոգնել են մտածելուց, թե էլ ինչով կարելի է զբաղվել բալիկի հետ։ Կիսվում եմ Ձեզ հետ մի քանի խաղերով, որոնք բալիկս շատ է սիրում, միգուցե, Ձեզ էլ պետք լինի։

Գնացինք 🙂

1․ Նկարել, նկարել և էլի նկարել։ Իհարկե թղթի վրա, բայց իմ տղան սիրում է նկարել պատուհանին, վաննայում լողանալիս, մամայի ձեռքերին, իհարկե նման խաղ կազմակերպելիս նկատի ունեցեք, որ պետք է ընտրել այնպիսի նյութեր, որպեսզի հեշտ լվանաք։ Փորձեք։

10386813_10153181872663619_2102162466149773174_n

Continue reading

Սովետական մուլտֆիլմեր

Հաճախ երիտասարդ մայրիկները նշում են, որ իրենց բալիկները չեն նայում հին ու բարի սովետական մուլտերը, քանի որ դրանք այնքան էլ վառ չեն: Ձեզ եմ ներկայացնում իմ 1.6 տարեկան տղայի ճաշակը:  Continue reading

Հայկական մուլտֆիլմերի կայքեր

Հարգելի ծնողներ, հորաքույրներ ու մորաքույրներ, քեռիներ և հորեղբայրներ, ինչպես նաև ժամանակակից տատիկ-պապիկներ 🙂 Սիրով ցանկանում եմ ներկայացնել ձեզ հայկական մուլտֆիլմերի իմ հավաքածուն: Իհարկե, շատերն ուղղակի փոքրիկների համար չեն, նույնիսկ շատ մեծահասակներ իմաստը կարող է չհասկանան, ամեն դեպքում ես սիրում եմ մերը, ու փորձում եմ բալիկիս համար գտնել <<մանկականները>> 🙂 Ցանկում ընդգրկված են հայկական հայալեզու և ռուսալեզու մուլտֆիլմերը: Continue reading

Հեքիաթների նշանակության մասին

Գրեթե յուրաքանչյուր ծնողի հիմնական ցանկություններն են, որ երեխան առողջ լինի, լավ կրթություն ստանա, լավ մարդ դառնա, կյանքում կաողանա կայանալ, ամուր և ներդաշնակ ընտանիք կազմի, երջանիկ լինի… Գաղտնիք չէ, որ հայ ծնողներից շատերը ջանք ու եռանդ չեն խնայում երեխաներին “իրենց նպատակին’’ հասցնելու համար: Այդուհանդերձ այս ամենն իրականացնելու ճանապարհին ի հայտ են գալիս բազում խնդիրներ, որոնք ոչ միշտ են ցանկալի լուծում ստանում: Մյուս կողմից էլ դաստիարակման հարցում իրենց ավանդն ունեն ոչ միայն ընտանիքը, այլև շրջապատող միջավայրը, մանկապարտեզը, դպրոցը, բուհը, հեռուստատեսությունը, երկրում գործող մշակութային կյանքը և այլն: Continue reading

1 տարեկան երեխայի սննդակարգ

Բոլոր մայրերն էլ ցանկանում են ամեն ինչ տալ իրենց բալիկներին, որպեսզի նրանք մեծանան ԱՌՈՂՋ: Այս գրառումս կցանկայի նվիրել 1 տարեկան երեխայի սննդակարգին: Ինչպես պետք է սնվի այս հասակի երեխան, որպեսզի ստանա լիարժեք սնունդ:

Չկարգավորված սննդակարգը կարող է խնդիրների պատճառ դառնալ, ուստի պետք է իմանալ, թե ինչով կարելի է կերակրել 1 տարեկան երեխային և ինչ չի կարելի տալ նրան:
Continue reading

Հետաքրքիր լուծում մի քիչ խիստ մամաների ու մի քիչ թիթիզ բալիկների համար :)

Եթե դուք էլ չեք սիրում ու չեք թույլատրում ձեր փոքրիկ թիթիզիկներին ներկել իրենց եղունգները, ուրեմն մեր փոքրիկ “հայտնագործությունը” հավանաբար ձեզ էլ կհետաքրքրի 🙂

Continue reading

Շուշոկ կենտրոն

Սիրելի ծնողներ,

Մենք նոր բացված “ՇՈՒՇՈԿ” մանկական կենտրոնն ենք, որտեղ 3-6 տարեկան երեխաների համար առաջարկում ենք Ժամանցային միջոցառումներ Continue reading

Իմ սիրելի գունավոր թղթերը

Պարզել եմ, որ ես որակյալ գունավոր թղթերի թուլություն ունեմ 😀 Խանութում տեսնելիս գնում եմ անգամ առանց հատուկ կարիքի, բայց հետո պարզվում է միշտ, որ ճիշտ էլ անում եմ, քանի որ սովորաբար այդ “կարիքը” հայտնվում է չնախատեսված ժամանակ, երբ թղթի համար խանութ գնալը բոլորովին հարմար չէ…

Ինչևէ… ուզում եմ ներկայացնել մեր վերջին “աշխատանքները”, միգուցե ձեզ հետաքրքրեն ու նոր մտքեր տան… 🙂
Continue reading