Մաման, տան գործն ու բալիկը

Մամաներս միշտ երկընտրանքի առջև ենք կանգնում, ինչպես համատեղել տան աշխատանքը ու բալիկին էլ զբաղեցնել։ Կիսվում եմ իմ փորձով։

Խոհանոց
Եթե պատրաստում եք ինչ որ բան, բալիկին ներառեք, օրինակ կարտոֆիլ մաքրելուց հետո տվեք, թող լվանա, կամ երկու թասիկ տվեք, թող մեկից մյուս դնի, կամ մեծ չափերի մակարոն տվեք, թող խաղա, կամ բրնձի մեջ մի քանի փոքր բան թաքրեք, թող գտնի և Ձեզ ուրախացնի։

Continue reading

Խաղեր

Ողջույն բոլոր այն մամաներին, ովքեր ինձ նման արդեն հոգնել են մտածելուց, թե էլ ինչով կարելի է զբաղվել բալիկի հետ։ Կիսվում եմ Ձեզ հետ մի քանի խաղերով, որոնք բալիկս շատ է սիրում, միգուցե, Ձեզ էլ պետք լինի։

Գնացինք 🙂

1․ Նկարել, նկարել և էլի նկարել։ Իհարկե թղթի վրա, բայց իմ տղան սիրում է նկարել պատուհանին, վաննայում լողանալիս, մամայի ձեռքերին, իհարկե նման խաղ կազմակերպելիս նկատի ունեցեք, որ պետք է ընտրել այնպիսի նյութեր, որպեսզի հեշտ լվանաք։ Փորձեք։

10386813_10153181872663619_2102162466149773174_n

Continue reading

ՄաՊայական 5 լավ գիրք

Ծնող լինելու դժվար ճանապարհին շատ հաճախ կանգնում ենք այնպիսի խնդիրների առջև, որոնց պատասխանները չենք կարողանում գտնել, իհարկե մեր մայրական, ինչու ոչ նաև հայրական ինտուիցիան մեզ շատ է օգնում, բայց լավ խորհուրդները չեն խանգարի։ Ես դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու որպես մամա, բայց կկիսվեմ Ձեզ հետ մի քանի լավ գրքերով, որոնք ինձ որպես մայրիկ շատ ու շատ անգամ են օգնել։

575630_10150874968013619_1813332424_n

1․ Արդեն հղի ժամանակ ես խորհուրդ կտամ կարդալ Ժան Լեդլոֆֆ “Ինչպես դաստիարակել երջանիկ երեխա” (“Как вырастить ребенка счастливым” –Жан Ледлофф) գիրքը։ Այս գիրքը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչքան կարևոր է լինել երեխայի կողքը ֆիզիկապես և հոգեպես այնքան ժամանակ, ինչքան դա իրեն անհրաժեշտ է, որպեսզի հետո նա ավելի համարձակ մտնի կյանք, կհասկանաք, որ պետք է կոտրել հայկական այն կարծրատիպը, թե փորք երեխային շատ գրկելով, նրան սովորացնում եք գրկին, և ամենակարևորը ինչ սխալներ թույլ չտալ ու չզրկել երեխային մայրական սիրուց, որպեսզի հետագայում նա Ձեր սերը չսկսի փնտրել ամբողջ կյանքի ընթացքում։ 

Continue reading

Սովետական մուլտֆիլմեր

Հաճախ երիտասարդ մայրիկները նշում են, որ իրենց բալիկները չեն նայում հին ու բարի սովետական մուլտերը, քանի որ դրանք այնքան էլ վառ չեն: Ձեզ եմ ներկայացնում իմ 1.6 տարեկան տղայի ճաշակը:  Continue reading

Երեկոն միաձուլում է մեզ

Երեկոն իր հանդարտ թևերն է փռում մեր ննջասենյակում, որտեղ իմ համբույրների տեղատարափին զուգահեռ իր քնկոտ աչքերն է տրորում որդիս, ու այդ պահին, երբ ամեն տեղ մութ է ու անաղմուկ անդորր, մենք միաձուլվում ենք, դառնում մեկ մարմին, ինչպես այն ժամանակ, երբ նա օր օրի իր սրտիկի մեծ սերն էր ուղարկում ինձ ներսիցս, փաթաթվում ենք իրար, ու այդ լռության մեջ մեկ իմ սրտի ձայնն է լսվում, մեկ նրա, ու այդ ձայները իրար հերթ չտալով նույնպես միաձուլվում են, սկսում եմ հավասարաչափ բաբախել, բաբախել այն մեծ սիրո համար, որ ամեն անգամ ծնվում է մայրական սիրուցս…

282942_10151869214738619_405206507_n

Continue reading

Վայելում եմ մայրությունս

Հերթական երեկոն վառեց մեր տան լույսերը, հրաշքիս լողացնելուց հետո հիանում էի միայն իրան յուրահատուկ բույրի քաղցրությամբ, ագահորեն շնչում էի, առանց արտաշնչելու:

20130401_111054

Սիրում եմ մեր երեկոները, երբ օրվա եռուզեռից հոգնած հրաշքս պառկում է կողքս ու Continue reading

Ինչպես ինձ հաջողվեց պահպանել մայրական կաթը

Ես պատկանում եմ այն մարդկանց, ովքեր միշտ լավ տրամադրվածություն ունեն, ուստի ես անգամ չէի էլ կասկածում, որ իմ բալիկին կերակրելու եմ կաթիկով: Երեխային կերակրելու բերեցին ծննդաբերության  հաջորդ օրը առավոտյան, ճուտիկիս դրեցի կրծքիս ու վերջ, ամեն ինչ բնության օրենքներով ինքը իրան լուծվեց: Կերակրման ժամանակ առաջին խոչընդոտը, որին հանդիպեցի, դա կրծքերի ճաքելն էր, ես գիտեի սիլիկոնային հատուկ կրծքանման իրի մասին (насадка  բառի հայերենը տարբերակը չգտա), սակայն ինձ համար շատ կարևոր էր երեխայի հետ անմիջական կապը, երեք օր դիմացա անտանելի թվացող այդ ցավերին, ու Бепонтен կոչվող հրաշք քսուքը ամեն ինչ բուժեց: Continue reading

Մանչուկս

Ու օրվա ավարտին ես ու տղես իրար գրկած պառկեցինք, նրա փոքրիկ ու նուրբ մատերը դեմքովս մեկ սահում էին, քնքշության հոտ էր գալիս այդ շարժումներից, ձեռքս դրել էի նրա փոքրիկ սրտին ու ամեն մի բաբախյունի հետ մեջիցս օրվա հոգնածություն դուրս էր գալիս, վզիկից իրան յուրահատուկ հոտը բուրում էր, ինձ էլ ավելի խելքահան անելով, քնակոլոլ շուրթերը մեկ մեկ խորամանկ ժպտում էին Continue reading