Մեր ձեռքերով՝ մեր երևակայությունը: Ծննդյան տոն:

Ինչպե՞ս նշել տղայիս 5ամյակը

Սրճարան ու ծաղրածուներ մեր՝ իմ ու տղայիս չսիրելը, տղայիս մեեեեեեեեծ սերը մեքենաների, աշխատանքային մեքենաների հանդեպ  հանգեցրեց ինձ  նոր մտքի: Պետք էր տղայիս տարեդարձը վերածել հեքիաթի 🙂

1555379_10152954897337074_278956756358079954_n

1. Տղայիս հետ կազմեցինք օրացույց, որ ամեն օրվա վերջում ջնջի տվյալ օրը և հաշվի մնացած օրերի քանակը:

(մնացած գործողությունները և որոշումները եղել են գաղտնի)

2. Ընտրեցի թեմա՝ աշխատանքային մեքենաներ + ճանապարհային երթևեկության կանոններ:

3. Գունավոր, հաստ թղթերի վրա տպեցի նշածս մեքենաները:

4. Ֆոտոթղթի վրա տարբեր չափերի տպեցի ճանապարհային նշաններն ու լուսաֆորներ:

5. Եվ սկսեցի կտրատել… 3 գիշեր, երբ Ալեքսը քնած էր, ես կտրատում ու սոսնձում էի 🙂

64273_10152954897572074_7278010480052202692_n

1495438_10152954897467074_41677611680046918_n

 

10253829_10152954897682074_5514662228960559187_n 10421189_10152954897182074_1063694362312133216_n

 

 

 

 

 

 

 

6. – Մամ, գորգ եմ ուզում ճանապարհներով, բայց որ վրան ամեն ինչ “կանգնած” լինի:

Ամուսնուս հետ գտանք նաև գորգը:

7. Բարդը վերջին գիշերն էր: Ամուսինս իսկական լույսով լուսաֆոր էր պատրաստում (հետո միացավ մեզ՝ օգնության), ես ու տատիկը ձկան թելով առաստաղին մոտ լարեր անցկացրինք և օդում պարող մեքենաներ ստացանք (այս ամենը կոնդիցիոների օդի հոսքի տակ պարում էր :)):
10850902_10152958640512074_504962496_n 10859583_10152958640632074_1943700429_n

 

 

 

 

 

 

 

8. Հերթը հասավ գորգին 🙂

10822198_10152958679227074_1729911826_n 10833813_10152958640162074_1099206597_n10836166_10152958639887074_1165715900_n 10859327_10152958639802074_1034294931_n

9. Ճանապարհային նշաններով զարդարեցի և գորգը, և սեղանի հյուրասիրությունը և տան դռները՝ համապատասխանացնելով մուտքի ու ելքի կողմերը ճ/ն-ի հետ:

Առավոտյան տղայիս կախարդական աշխարհ էր սպասվում 🙂

Հավես էր առաջին ռեակցիան 😀 Փաթաթվեց ոտքերիս և 10-15 րոպե առանց թարթելու, հիացած աչուկներով ուսումնասիրում էր…..

Տղայիս համար օրը լիքն էր անակնկալներով և որպես գեղեցիկ տոնի եզրափակում մի վերջին 10-րդ գաղտնի կետ.

10822241_10152960599542074_226109670_n 10418424_10152968353557074_606337006779441646_n
Հիմա ինչ եմ ուզում ասել. եկեք մի քիչ սրճարանների աղմուկից ու ծաղրածուների արդեն անգիր արված ծրագրից պոկ գանք, աշխատացնենք մեր երևակայությունը, ժամանակ տրամադրենք և անմոռանալի տոն նվիրենք մեր բալիկներին 🙂

Ես արդեն մտածել եմ թե հաջորդ տարի ինչ թեմայով ենք ծնունդ անելու 😀

Այս գրառումը մեկ այլ մեկնաբանությամբ կարող եք տեսնել Ալեքսի անձնական բլոգում http://alexgalstyan.blogspot.com/2014/12/5-8.html#gpluscomments

Leave a Reply