Ամանորյա տրամադրություն

Բարև իմ սիրելի,
հարազատ ու հավեսով ծնողներ 🙂

Այս տարի մի տեսակ շուտ է ամանորյա տրամադրությունն ինձ այցելել, բայց տոնական դեկորացիաների հետ կապված նոր մտքեր փնտրելուց, հնարելուց և ոգևորվելուց բացի, դեռ ոչինչ չեմ արել 🙁

Նորից նայում էի նախորդ տարիների մեր ամանորյա “աշխատանքների” նկարներն ու որոշեցի մի քիչ գրել դրանց մասին, միգուցե ձեզ համար հետաքրքիր ու նոր բան գտնեք:
Ուզում եմ նշել, որ սրանք բոլորը սարքել ենք Լևոնի ու Մանեի հետ միասին, այնպես որ, ձեր երեխաներին էլ ընդգրկեք, նրանց հաստատ դուր կգա աշխատանքային պրոցեսը 🙂

Տոնածառի խաղալիքներ

79Այս հետաքրքիր խաղալիքներից պատրաստելու համար ձեզ պետք կգա.

– ցանկացած բան, ինչն ըստ ձեզ կարող եք օգտագործել որպես հիմք (օրինակ` հին տոնածառի խաղալիք, որևէ թեթև գնդակ, կարող եք անպետք թղթերից գունդիկ սարքել ու թելերով ամրացնել),
– բրինձ / ոսպ / ձևավոր մակարոններ / ցանկացած ուրիշ հետաքրքիր մանր-մունր բաներ 🙂
– սոսինձ,
– ներկ
– ժապավեն:

Գունդիկի վրա սոսնձում եք մակարոնները, չորանալուց հետո փչում եք ներկը և թողնում, որ լավ չորանա: Այս ներկերից կարելի է գնել սովորական տնտեսական խանութներից: Արժեն  մոտ 1000 դրամ: Չորանալուց հետո ամրացնում եք ժապավենը և խաղալիքը պատրաստ է! 🙂

 


Կտորե փոքրիկ տոնածառ

Անհրաժեշտ է`

– կտոր,
– բամբակ,
– ուլունքներ, կոճակներ, ժապավեն,
– փոքրիկ ճյուղ (մենք օգտագործել ենք բժշկական փայտիկ),
– որևէ տարրա, որի մեջ դնելու եք տոնածառը,
– ավազ կամ սպունգ` տոնածառը տարրայի մեջ ապուր պահելու համար,
– բամբակ` տոնածառի տակ դնելու համար:

 

astxՓաթիլներ

Այստեղ շատ լավ ու պատկերավոր նկարագրված է, թե ինչպես կարելի է պատրաստել այս մեծ ու գեղեցիկ փաթիլները:

 

 

 

 

Շղթա (նկարը կորցրել ենք 🙁 )

Գեղեցիկ և օրիգինալ շղթա կարող եք պատրաստել սովորական ադի-բուդիից 🙂

Անհրաժեշտ է`

– ադի-բուդի,
– ամուր թել և ասեղ,
– կարող եք ավելացնել նաև գունավոր ուլունքներ և ժապավեններ:

Թեմատիկ նկարներ, կոմպոզիցիաներ

Այստեղ նկարագրությունն ավելորդ է 🙂
Պետք են` երևակայություն, հավես, թղթեր և … ինչ կուզեք 🙂

72 73 74

Բոլորիդ նախատոնական բարձր տրամադրություն եմ մաղթում! 🙂

4 thoughts on “Ամանորյա տրամադրություն

Leave a Reply