Տղաս արդեն մեկ տարեկան է, ու պետք է լուրջ մտածել տղայիս շարժողական և խոսակցական հմտությունների զարգացման մասին: Իսկ ինչպե՞ս գտնել ուսուցողական խաղեր մեկ տարեկան տղայի համար: Խանութներում խաղալիքների մեծ մասը նախատեսված է ավելի բարձր տարիրքային խմբի երեխաների համար: Լավ, բա ի՞նչ անել: Լեգոյի ու 3Դ փազլների համար դեռ շատ փոքրիկ ենք, իսկ շխկշխկան խաղալիքներից վաղուց արդեն հրաժարվել է: Երևի խաղալիք ստեղծողները չեն մտածում փոքրիկների մասին, կենտրոնացել են ավելի մեծ տարիքային խմբերի վրա: Արդյունքում, շատ փնտրելուց հետո, գտա միայն ռեզինե և փայտե կուբիկներ, բուրգ և երաժշտական սինթեզատոր: Ուսուցողական խաղալիքներ ընտրելը դա դեռ գործի մի կեսն է, պետք է նաև սովորեցնել երեխային, թե ինչպես է պետք խաղալ դրանցով:
Բուրգ հավաքել սովորելը տղայիս համար այդքան էլ հեշտ չէր: Չէր պատկերացնում, թե ինչպես պետք է վերցնել մեծից փոքր օղակները և դասավորել փայտիկի վրա: Տղաս վերցնում, ուսումնասիրում էր և դրանից հրճվում, ենթադրում եմ, որ ուրախանում էր գույների վրա: Հետո արդեն չափսերը տարբերեց ու այդպես կամաց-կամաց սովորեց նաև դասավորել մեծից փոքր և հակառակը: Այդպիսի խաղերը 1 տարեկան երեխայի համար շատ օգտակար են, թեև պարզամիտ են թվում:
Կուբիկներ դասավորել նույնպես սովորեցինք: Ավելի շատ ուրախանում էր կուբիկներից պատրաստված կառույցքը քանդելուց: Բայց, վերջիվերջո, դա էլ մեզ մոտ ստացվեց: Հիմա հեշտությամբ շարում է իրար վրա կուբիկները, հետո քանդում ու ուրախանում:
Ամենաշատը սիրեց սինթեզատորը, միանգամից սկսեց ստեղները սեղմել ու ուրախանալ երաշժտության վրա: Բայց հենց տեսնում է դաշնամուրը, մոռանում է սինթեզատորի մասին:
Այս ամենով խաղալը տևում է ընդամենը 10-15 րոպե: Հետո հերթը հասնում է խոհանոցային իրերին: Գնում է ու սկսում քանդել բոլոր դարակները, հանում է կաթսաները և սկսում է դհոլի տեղ օգտագործել, կամ մակարոնները լցնում է շշի մեջ և սկսում շխշխկացնել: Շատ է սիրում նաև կոնֆետով լի ամանով խաղալ, թափում է կոնֆետները հետո սկում հատիկ-հատիկ լցնել ամանի մեջ: Գդալներով, շերեփով, հեռակառավարման վահանակով և այլ ոչ մանկական իրերով խաղալը իրեն ավելի է ոգևորում, քան մանուկների համար նախատեսված խաղալիքները: Ինչևէ, ես արդեն չեմ զարմանում ու չեմ արգելում: Թող խաղա, ուսումնասիրի ամեն ինչ, ինչն իրեն հետաքրքրում է: Վերջիվերջո մեր` մայրերիս նպատակը երեխայի ունակությունները զարգացնելն է, թե ինչպես կամ ինչերով` դա արդեն երկրորդական է:
Սյուզի ջան, շնորհակալություն! Կարծում եմ շատերի համար հետաքրքիր և օգտակար կլինի գրառումդ 🙂
Ես էլ իմ կողմից մի 2 բան ավելացնեմ…
Իմ բալիկներն այդ տարիքում շատ սիրում էին խաղալ փայտե փազլներով` փայտե տախտակ է, որի վրա ձևավոր փոսիկներ են և երեղան պիտի համապատասխան ձևերով նկարները դնի տեղը: Համացանցում դրա նման մի նկար գտա` http://www.sprogs.org.uk/images/448051742_tp.jpg:
Մեկ էլ, շատ սիրում էին ձևավոր անցքերով տուփերը, որի մեջ պետք է անցքերից համապատասխան ձևով խաղալիքները լցնեին: Դրա նման նկար էլ այստեղ գտա` http://www.toys2play.co.nz/images/BusyPlayPuzzleBoxToys.jpg:
Մեկ էլ, ուզում եմ հիշեցնել, որ այստեղ “Խաղեր” բաժին ունենք, որտեղ ահագին մտքեր կան 🙂
Barev dzez,hargeli mayrikner,es shat urax em,vor karoxaca grancvel ays akumbum. im balik@ (axjik@) 3.5 amsekan e,ev indz hamar shat anpatasxan harcer kan,indz hetaqrqir e urish mayrikneri [email protected] em indz kogneq……..
Մարիամիկ ջան, բարի գալուստ մեր ակումբ 🙂
Ձեր հարցերը կարող եք գրել կամ համապատասխան գրառումների տակ, կամ էլ` առանձին նոր գրառմամբ:
Ուրախությամբ կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին 🙂