2012թ. ապրիլի 3-ին տեղի ունեցավ ֆեյսբուքյան մամաների 4-րդ հանդիպումը Ավանի Ալադին սրճարանում:
Ցավոք զբաղվածության պատճառով մեզ ոչ բոլոր ծնողները կարողացան միանալ: Շատ հաճելի էր ծանոթանալ միամյանց հետ, շփվել, իսկ բալիկները իհարկե լավ ժամանակ անցկացրեցին:
Անիի (Ani vardanyan) Արեգին, Նաիռայի (Naira Poghosyan) Հարութին և Ելենայի (Elena Hovhannisyan) երկու որդիներին խաղահրապարակներից այս կողմ չէինք կարողանում բերել:
Իսկ ավելի փոքրիկները մայրիկների հետ էին Նաիռայի Գոռը, ով կեսից հոգնեց և տատիկը եկավ իր ետևից, Մարիաննայի (Marianna Galstyan) սիրունիկ Մոնիկան և իմ (Gohar Ghumashyan) Շուշանիկը, ով ամենափոքրիկն էր երևի ողջ սրճարանում:
Հետաքրքիր միջադեպերից կհիշեմ այն, որ սրճարանը մեզ երկու պիցա էր նվիրել, բայց մենք չգիտեինք մեզնից ով է պատվիրել և երկար ժամանակ չէինք ուտում, բայց երբ իմացանք մեծ հաճույքով վայելեցինք:
Հույսով եմ հանդիպումները շարունակական կլինեն:
Shat apres Gohar jan:) menqel verjapes haytnvecinq ays blogum:))
Մենք Facebook-յան մամաներին սիրով հրավիրում ենք հաջորդ հանդիպումը կազմակերպել մեզ մոտ :Ճ:Ճ Մեր մամաներն էլ պակաս ֆեյսբուքյան չեն :Ճ:Ճ:Ճ
P.S. Շաաաատ-շատ սիրուն եք բոլորդ !!!