Պարզել եմ, որ ես որակյալ գունավոր թղթերի թուլություն ունեմ 😀 Խանութում տեսնելիս գնում եմ անգամ առանց հատուկ կարիքի, բայց հետո պարզվում է միշտ, որ ճիշտ էլ անում եմ, քանի որ սովորաբար այդ “կարիքը” հայտնվում է չնախատեսված ժամանակ, երբ թղթի համար խանութ գնալը բոլորովին հարմար չէ…
Ինչևէ… ուզում եմ ներկայացնել մեր վերջին “աշխատանքները”, միգուցե ձեզ հետաքրքրեն ու նոր մտքեր տան… 🙂
Տղաս վերջերս ոգևորված էր համադասարանցիների հետ դպրոցի բակում ֆուտբոլ խաղալու մտքով: Գիտեմ, որ ֆուտբոլ խաղալ այդքան էլ չի սիրում, բայց իր դպրոցական կյանքի այս երկու տարիներում առաջին անգամ համադասարանցիների հետ դպրոցից դուրս հանդիպելու միտքն ինձ էլ շատ հետաքրքրեց ու ոգևորեց 🙂 Դասղեկի և ծնողների հետ նախօրոք օր և ժամ քննարկելուց հետո տղայիս հետ միասին համացանցում համապատասխան նկարներ գտանք, որոշեցինք հրավիրատոմսերի տեքստը և այ էսպիսի հրավիրատոմսեր պատրաստեցինք 🙂
Երեխաներն իհարկե շատ էին ուրախացել թե’ հրավիրատոմսերից, թե’ դպրոցի բակում ֆուտբոլ (կամ ուրիշ խաղ) խաղալու մտքից, բայց անհասկանալի պատճառներով դպրոցը մեզ նախորդ օրը արգելեց նման “անհետաքրքիր, անիմաստ և վտանգավոր” բան կազմակերպել ու մեր հանդիպումը տեղի չունեցավ 🙁
Հրավիրատոմսերը կտրտելուց հետո որոշեցինք օգտագործել նաև թղթերի մնացորդները… Ստացվեց էսպիսի բան 🙂
Իսկ երեկ մեզ խնդրեցին հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք տատիկներին նվիրված հանդեսի համար հրավիրատոմսեր պատրաստել, որ երեխաները տան իրենց տատիկներին: Այսօր պատրաստեցինք այս ուրախ հրավիրատոմսերը 🙂
Բնականաբար էլի թղթեր ավելացան 🙂
… և որոշեցինք էլի բան սարքել 🙂
Իսկ մինչև ես հավաքեմ մեր թափածները, տղաս ինքնուրույն պատրաստեց մարդուկ իր շունիկով`
իսկ աղջիկս… էլի մարդուկ իր շունիկով 🙂
Այսօր այսքանը… 😉
Պիտի խոստովանեմ, որ դուք և ձեր բալիկները հրաշալի վառ երևակայություն ունեք: Մաղթում եմ նորանոր հաջողություններ
Շնորհակալ եմ, Սյուզի ջան 🙂
Դուք էլ ձեր աշխատանքները դրեք, մեզ նոր մտքեր են պետք 😀