Բոլոր մայրերն էլ ցանկանում են ամեն ինչ տալ իրենց բալիկներին, որպեսզի նրանք մեծանան ԱՌՈՂՋ: Այս գրառումս կցանկայի նվիրել 1 տարեկան երեխայի սննդակարգին: Ինչպես պետք է սնվի այս հասակի երեխան, որպեսզի ստանա լիարժեք սնունդ:
Չկարգավորված սննդակարգը կարող է խնդիրների պատճառ դառնալ, ուստի պետք է իմանալ, թե ինչով կարելի է կերակրել 1 տարեկան երեխային և ինչ չի կարելի տալ նրան:
Իմ բալիկը 1 տարեկան 1 ամսական է, ես փորձում եմ սննդակարգը դարձնել բազմազան, չգիտեմ ինչքանով է դա իմ մոտ լավ ստացվում, դա կցանկանայի քննարկել Ձեզ պես պորձառու մայրիկների հետ:
Փոքրիկիս ռեժիմը հետևյալն է:
Արթնանում ենք ժամը 8-ին
1. Միրգ
2. 11:00 — գեռկուլես կամ խավիծ — 200- 220 գրամ
3. 14:00 — շիլա (բրինձ, հնդկաձավարը (գրեչկա),կարտոֆիլ) — 200- 220 գրամ
4. 14:30 –հյութ (120 գրամ), քուն, 2-3 ժամ
5. 18:00 — սուպ (տավարի մսով կամ հավի)
6. 20:00 –կաթնամթերգ (մածուն, տվառոգ, սմետան) մի քիչ մեղրով
7. 21:30 — կաթ — 180-200 գրամ և քուն:
Խնդրում եմ, նշեք ձեր գրաֆիկը:
Աղջիկս 1.3 է, իր սննդակարգը հետևյալն է, իհարկե իդելական դեպքում, երբ ստացվում է բոլորը ուտել 🙂
Առավոտյան նախաճաշին ածխաջրերով հարուստ ուտելիք`վարսակ, ցորեն, բրինձ, եգիպտացորեն, մանի, կարտոֆիլ, հնդկաձավար… Իմ համար նախաճաշը ամենակարևորն է:
Լանչին (lol)` կաթ թխվածքաբլիթով, բիսկվիթով կամ չորահացով: Որից հետո կրծքի կաթով քուն:
Ճաշին` մսով (հավ, տավար, ձուկ) և բանջարեղենով սուպ: Որից հետո հաց, լավաշ:
Ընթրիքին մրգեր, կաթնաթթվային մթերքներ…
Բոլորը սեփական պատրաստմամբ 🙂
Գոհար ջան, ինչպես հասկացա քո ճուտիկը իմ բալիկի տարիքին է ,մենք իրար հետ խորհրդակցվելու շատ բան ունենք: Քո բալիկը լավ է ուտում? մեկ էլ մի հարց ևս ճաշիկները տրորած ես տալիս թե չէ?
Թեմայից դուրս մի բան ,կարծում եմ մենք ծանոթներ ենք…..:):)
Մարինե ջան, իմ աղջկա դեպքում ամենադժվարը իրան մի տեղում պահելն է, որ այդ ընթացքում ուտի: Եթե դա ստացվում է, իրան հետաքրքիր զբաղմունք կարողանում եմ գտնել, նստեւմ ուտում է, իսկ եթե չէ, ձեռքով բրդում է, որ գնա իր ուզած գործով զբաղվի: 2-րդ տարբերակը ավելի հաճախ հանդիպողն է: Սուպիկները մեկ տրորում եմ, մեկ չէ, միսը միայն չի կարողանում առանց խփելու ուտել, ինքը ուշ է ատամ հանել, հիմա ընդամենը 6 ատամ ունի դիմացից, բայց որ էլի տեղում պահելու խնդիր եմ ունենում, խփում եմ, որ արագ ուտի ու գնա: Իսկ առավոտյան հատիկավոր շիլաները չեմ խփում, միրգը, հացը, պեչենին կծելով ուտում է: Դուք էլ ձեր փորձով կիսվեք:
Իսկ ինչ ծանոթներ ենք? 🙂
Գոհար ջան,իմ ճուտիկը սուպերը տրորած է ուտում (պատառաքաղով), միսը շատ մանր կտրտում եմ, երևի 2 ամիս է ինչ բլենդեռից հրաժարվել ենք: Մինչ այդ բլենդեռ էի անում, ես էլ տեղում պահելու խնդիր ունեմ: Շատ դժվար է զբաղմունք գտնելը, միացնում եմ “Մաշան և արջը” մուլտֆիլմը,մենակ էդ դեպքում է նստում :Մինչ նայում է ես կերակրում եմ և հաճույքով ուտում է: Մրգերը տալիս եմ ձեռքը, բայց միայն բանան է ուտում, մնացածը ստից: Շատ եմ մտահոգվում, որ շատ խոշոր բաներ չի ուտում:
Հանգստացա, որ իմ Արեգիս պես մեկն էլ կա ‘”ՑԵՑ”[:))]
Գոհար ջան, ես ձեր տանն էլ եմ եղել, Արմենի և Պավելի համադասարանցին եմ :