Երեխայի ծնունդը ուրախություն է: Հատկապես հղիության վերջին ամիսներին այն հնարավոր չէ կանխատեսել, հետևաբար պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել դրան թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Իսկ այն ամենն, ինչ հարկավոր կլինի ծննդկանին ու նորածնին, անհրաժեշտ է վաղօրոք պատրաստել, դասավորել հատուկ պայուսակի մեջ, դնել երևացող տեղում, որպեսզի վերջին պահին խուճապի չմատնվեք: Այս ցուցումները օգտակար կլինեն ձեզ համար և կօգնեն կողմնորոշվել:
Ծննդաբերելու համար պետք է.
1. անձնագիր
2. փոխանակման քարտ
3. սերտիֆիկատ
4. ստերիլ տակաշորեր
5. խալաթ, գիշերանոց (կարճ ու բամբակյա), գուլպաներ, հողաթափեր
6. հեռախոս
7. մազակալ (մազերը հավաքելու ռեզին)
8. լավ տրամադրություն, ամենակարևորը:
Հետծննդյան շրջանում պետք է.
1. ստերիլ տակաշորեր, կամ բամբակ ու բինտ, կամ ոչ պետքական սավան (մի քանի շերտով ծալված)
2. կանացի տակդիրներ
3. փոխնորդ ներքնաշորեր, գուլպաներ (տաք՝ չնայած, որ ծննդատներում տաք է լինում, բայց ամեն դեպքում չի խանգարի)
4. կրծկալ (հատուկ նախատեսված կերակրելու համար)
5. կրծքի տակդիրներ
6. գիշերանոց պալատում մնալու համար
7. անկողնային պարագաներ՝ սավան, բարձի երես, վերմակի ծրար կամ ծածկոց (պարտադիր)
8. բաժակ, գդալ, ափսե, պատառաքաղ, դանակ ( եթե ծննդատանը չեն կերակրելու, ապա անպայման վերցնել), թեյնիկ, թեյ, շաքարավազ, աղ (կարելի է նաև փոխարինել միանգամյա օգտագործման սպասքով, բացի բաժակից)
9. ծննդկանի տակաշորեր, որոնք կարելի է գնել դեղատներից 3-4 հատ
10. Lansinoh (սա քսուք է պտուկների համար, բայց լավ կլինի նախ բժշկի հետ խորհրդակցել)
11. բջջային հեռախոսի լիցքավորող սարքը (зарядочник)
12. գիրք կամ ամսագիր ազատ ժամանակն անցկացնելու համար
13. զուգարանի թուղթ, ատամի մածուկ, խոզանակ, օճառ, եթե լողանալու հնարավորություն և թույլտվություն կա, նաև շամպուն
14. երեսսրբիչ, ցամքոց, մեկ այլ սրբիչ լվացումներ անելու համար
15. դուրս գրվելիս թեթև կոսմետիկայի կաիք գուցե լինի
16. եթե կարող ես ծննդատուն գնալուց առաջ սափրել կոնկրետ հատվածները, անպայման արա՛, եթե ոչ, ապա անպայման հետդ վերցրո՛ւ ածելի
17. փող
Բալիկի համար.
1. մանկական տակդիրներ ( 15 հատ, եթե պետք լինի, հետո կբերեն տնեցիները)
2. թաց մանկական անձեռոցիկներ բալիկի հետույքը և վիզը մաքրելու համար
3. նորածնի հագուստ, որը նախապես պետք է լվացած լինի (բոդի, գուլպաներ, տոտիկներ, գլխարկ, կոմբինեզոն, շապիկներ)
4. կարելի է նաև ծծակ (соска) վերցնել, չնայած նորածիններին պետք չի գալիս, բայց ձեռքի տակ թող լինի
5. մանկական մկրատ, որը երբեմն շատ է անհրաժեշտ լինում
6. քթիկի մաքրիչ (детский отсос для носа)
7. մանկական ծածկոց՝ տաք կամ բարակ, կախված նրանից, թե ինչ եղանակ է
8. հատուկ քսուք հետույքին քսելու համար, որպեսզի տակդիրից չհարվի կամ կարմրի
9. կտորից կամ մոմլաթից (марля) անձեռոցիկներ մռութիկը սրբելու կամ փսխելու համար
10. գազիկների դեմ դեղ, օրինակ, Бебинос, Disflatyl կամ Espumizan: Նախապես անպայման պետք է խորհրդակցել ծննդատան մանկաբույժի հետ ամեն տեսակ խնդիրներից խուսափելու համար, նաև շատ ուշադիր կարդալ դեղամիջոցի կիրառման ցուցումները (инструкция):
Դուրս գրվելու համար պետք է
1. քո անձնագրի պատճեն
2. ամուսնուդ անձնագի պատճեն
3. ամուսնության վկայականի պատճեն
4. երեխայի ծննդականի պատճեն
5. դուրս գրվելու հագուստ քո և բալիկի համար, նաև սիրուն ծրար բալիկին փաթաթելու համար
6. բարձր տրամադրություն և ժպիտներ :)))
Նյութի հեղինակն է Սեդա Միքայելյանը: Տեքստը հայատառ դարձրեց, խմբագրեց ու բլոգում տեղադրեց Զարուհի Քոչարյանը:
Հ.Գ. Եթե կան պարագաներ, որոնք մոռացել ենք ներառել այս ցուցակում, մեկնաբանությունների մեջ գրեք և կավելացնենք: :)))
Ողջույն սիրելի ծնողներ, շուտով բալիկս կծնվի, արդեն 39 շաբաթական հղի եմ ու օրերն եմ հաշվում, ուզում եմ իմանալ ով քանի շաբաթականում է ծննդաբերել: Գիտեմ, որ հիմնականում մինչև 41 շաբաթականում են ունենում: Կոնկրետ հիշում եք ձերը քանի շաբաթական և քանի օրականում եք ունեցել:
Ողջույն Արմենուհի ջան 🙂
Տղաս (աղջիկս էլ, եթե չեմ սխալվում) ծնվել է 39.4-ում 🙂
Ձեզ համբերություն եմ ցանկանում և, ինչպես ասում են, բարի ազատում 🙂
Ողջույն Աստղիկ ջան, շատ շնորհակալ եմ պատասխանի համար:
Im txan 40,1um e cnvel. Karcum em dzer balik@ arden cnvel e :))