Այսօր տղայիս հետ նշում ենք մեր հաղթանակի մեկ շաբաթը . հրաժարվել ենք մեր զույգ սոսոներից 🙂 Այոոոո, մենք արեցինք դա, արեցինք միասին՝ ես և իմ գժուկը, արեցինք բազմաթիվ չստացված փորձերից հետո, բազմաթիվ պարտություններից հետո….
Արդեն 3,3 տարեկան իմ տղան համառորեն չէր հրաժարվում իր պոքրիկ ընկերնեից, որոնք օգնում էին միայն քնելուց: Չէր օգնել ո՛չ շունիկը իր ձագուկներով, ո՛չ գող փիսոն, ո՛չ էլ բարի Ձմեռ Պապը՝ նվերներով…. բայց օգնեցին որդերը 🙂 Իմ թույլ տված անզգույշ արտահայտությունը տղայիս մոտ սոսոյից հրաժարվելու ցանկություն առաջացրեց.
– Ալեքս, սոսոյիդ մեջ արդեն որդեր են ապրում 🙁
-Մամա կլվանաս?
– Ալեքս ջան, արդեն չեն լվացվում էդ դմբոները:
– Ուրեմն ձեռքս կբռնեմ կքնեմ, բերանս չեմ դնի:
🙂
Սա էլ մեր փոքրիկ, բայց արժեքավոր հաղթանակը (նշեմ, որ տղաս որդերից չի վախենում):
Ինձ թվում է, որ կծու քսելուց, կամ կորցնելուց և հիսթերիաներից խուսաբելու լավ տարբերակ ստացվեց 🙂
Հաճույքով կկարդամ Ձեր մեկնաբանությունները:
Ուռա՛: Ապրի Ալեքսը: Դե սա նենց տարիք ա, որ արդեն երեխան գիտակցաբար կարող ա էդ հարցին մոտենալ: