20 խորհուրդ հղիներին

  1. Ամենագլխավորը` Հղին Հիվանդ չէ:
  2. Սուտ է այն միֆը, թե հղին պետք է ուտի երկու հոգու համար, հղի կինը ուտում է ինքը իր համար, վիտամիններ, կալցիումը, յոդը ընդունում է միայն իր համար,  իսկ բալիկը մայրիկի օրգանիզմից վերցնում է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է:
  3. Մի սպասեք, որ եթե Դուք հղի եք, ապա հնդկական ֆիլմերի նման Ձեր ուշքը պետք է գնա կամ սիրտը խառնի, իրականում այդ սիմպտոմները ոչ բոլորն են ունենում, ու հաստատ սիրտ խառնելու մեջ լավ բան չկա:GOD_5927
  4. Մի լսեք մեծ սերնդի այն մտածմունք-խորհուրդը, որ երեխայի ՈՒԶԻ (սոնոգրաֆիան) վնաս է երեխայի համար, հավատացեք, այսօր բժշկությունն այնքան է զարգացել, որ սոնոգրաֆիան հնարավորություն է տալիս դեռ արգանդում հայտնաբերել շեղումներ ու կանխարգել դրանք:
  5. Հղի կանանց, հատկապես վերջին ամիսներին, չի կարելի պառկել կամ անկողնուց վեր կենալ մեջքի վրա , պետք է պառկել կողքի, այնուհետև նոր մեջքի վրա, վեր կենալիս պետք է թեքվել կողք, այնուհետև վեր կենալ:
  6. Հղիներին չի կարելի ձեռքերը բարձրացնել վերև, իհարկե դա չի նշանակում որ բոլորի մոտ կարող են խնդիրներ առաջանալ, սակայն զգուշությունը չի խանգարի:
  7. Վերջին ամիսներին շատ մի պառկեք մեջքի վրա, բալիկին դա շատ անհարմար է:
  8. Անպայման , առաջին իսկ օրվանից, պետք է խոսալ երեխայի հետ, երգել նրա համար, հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ում համար դեռ փորիկում մայրիկները օրորոցային են երգել, IQ շատ բարձր է լինում, հայրիկը նույնպես չպետք է անմասն մնա այդ գործընթացից, նա նույնպես պետք է խոսա երեխայի հետ:
  9. Հղիության ժամանակ Ձեզ ծանոթ և անծանոթ բոլոր մարդիկ խորհուրդներ են տալու, դուք մի նյարդայնացեք դրանից, բոլորը պարզապես ցանկանում են Ձեզ օգնել, բոլորին լսեք, սակայն մաղեք անիմաստ խորհուրդները ու ընդունեք միայն այն, ինչ Ձեզ իրականում պետք է:
  10. Աշխատեք շրջապատել Ձեզ պոզիտիվով, դրական մարդկանցով, լսեք լավ երաժշտություն, նայեք լավ ու բարի ֆիլմեր, մուլտֆիլմեր, մի նյարդայնացեք, հավատացեք, Ձեր բալիկը ամեն ինչ զգում է:
  11. Միգուցե ես չափից շատ ուշադիր եմ, բայց հղիության ժամանակ հասարակական վայրերում, հատկապես տրանսպորտում , պոլիկլինիկայոմ ես միշտ դիմակով եմ ման եկել: Ռուսը ասում է ` береженого Бог бережет:
  12.  Մի հավատացեք ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆԸ, հղիները շատ զգայուն են, ու հատկապես այդ շրջանում սկսում են հավատալ ամեն ինչին, կառավարեք ձեր էմոցիաները ու ոչ մի բանի մի հավատացեք:
  13. Շատ քայլեք, զբաղվեք սպորտով, եղեք ակտիվ, դա ձեզ կօգնի ծննդաբերության ժամանակ:
  14. Հաճախեք հղիների համար նախատեսված դասընթացների, հավատացեք այդ շրջանում ձեզ ամենալավը կհասկանան միայն հղիները, ձեր ոչ ամուսնացած ընկերուհին կամ քուրիկը ձեզ այդ շրջանում այնքան էլ լավ ունկնդիր ու խորհրդատու չէ:
  15. Եթե ուզում եք պահի տակ լացել, լացեք, ուզում եք ծիծաղեք, ծիծաղեք, դա ձեր օրգանիզմի հորմոնային փոփոխություններն են, մի ամաչեք ցույց տալ իրական էմոցիաներ:
  16. Այսօր ինֆորմացիան այնքան շատ է, որ հնարավոր է խճճվել այդ ամենում, ուստի շատ մի կարդացեք այլ հղիների պրոբլեմների մասին ինտերնետում, հեչ պարտադիր չէ, որ դուք էլ դրանք ունենաք, եթե էմոցիոնալ եք, մի նայեք ծննդաբերության մասին վիդեոներ, տրամադրվեք ծննաբերությանը պոզիտիվ ու լավ, ի վերջո, ճիշտ են ասում, բոլորը ունեցել են, դու էլ կունենաս))))
  17. Ձայնագրեք ձեր բոլոր ՈՒԶԻ-ները, երեխայի նկարները արգանդում տպեք, պահեք օրագիր ու հիշարժան պահերը գրանցեք:
  18. Ճիշտ չէ այն, որ հղիները պետք է շատ միրգ ուտեն, մենակ մրգով սնվելը շատ սխալ է, սնվել պետք է անալիզների պատասխաններին համապատասխան, եթե Ձեր օրգանիզմում բարձր է գլյուկոզան, ապա կարիք չկա շատ ուտել միրգ, եթե Ձեր օրգանիզմում հեմոգլոբինը ցածր է, ապա պետք է ուտել միս, չմոռանաք կաթնամթերքի մասին:
  19. Ապագա բալիկի իրերը գնեք ինքներդ, հավատացեք, վերջնի ամիսներին դա ամենալավ զբաղմունքն է:
  20. Հպարտացեք Ձեր գեղեցկությամբ, Ձեր կարգավիճակով ու միշտ ժպացեք, վայելեք Ձեր հղիությունը:

Հ.Գ. Խորհուրդները անձնական դիտարկումների և փորձի հիման վրա են կազմվել: Ավելացումները կարող եք թողնել քոմենթներում:

Արաքս ՊՈՂՈՍՅԱՆ

4 thoughts on “20 խորհուրդ հղիներին

  1. Ապրի Սերոժիկի մաման:) տեղափոխվեցի հղի ժամանակներ ու էլի ուզեցի հղի լինեմ 🙂

  2. Ես իմ կողմից կավելացնեի հետևյալը, այն որ ասում են հղին ինչ ուզեց պետք է ուտի, դա շատ սխալ, ավելի շատ դրամադրում է իրեն, որ մի բան ուզի, անհրաժեշտ է տրամադրվել միայն ճիշտ ուտելիքի վրա: Նախոորոք կարելի է որոշել հաջորդ օրվա ճաշացանկը: Օրինակ ` առավոտյան /ժամը որոշեք ինքներդ , թե քանիսից սկսել սնվել ու ցանկալի է երկու ժամը մեկ/ թթվասեր, կաթնաշոռի հետ, հաջորդը` որևէ շիլա, դա կլինի վարսակաձավար կամ սովորական կաշա, հայորդ ուտելուց երկու ժամ առաջ մրգեր, իսկ ճաշին, սուպ, սալաթ ու անպայման ձուկ կամ թռչնամիս: Հաջորդը դա կլինի մեկ բաժակ մածուն օրինակ թխվածքով, քանի որ հղիության ընթացքում արյան ճնշումը ցածր է, մածունի հետ քաղցրը պարտադիր է: երեկոյան կերեք շատ սալաթ, միս, հետո կարելի կոֆեին չպարունակող թեյ խմել: Իսկ քնելուց առաջ կեֆիր: Երբեք սոված չքնեք:

Leave a Reply