Մանչուկս

Ու օրվա ավարտին ես ու տղես իրար գրկած պառկեցինք, նրա փոքրիկ ու նուրբ մատերը դեմքովս մեկ սահում էին, քնքշության հոտ էր գալիս այդ շարժումներից, ձեռքս դրել էի նրա փոքրիկ սրտին ու ամեն մի բաբախյունի հետ մեջիցս օրվա հոգնածություն դուրս էր գալիս, վզիկից իրան յուրահատուկ հոտը բուրում էր, ինձ էլ ավելի խելքահան անելով, քնակոլոլ շուրթերը մեկ մեկ խորամանկ ժպտում էին, կարծես հույս հայտնելով, որ ես չեմ քնում, դունչիկը էնքան փափուկ էր, որ համբույրներիս հաճախականությունը ակտիվացավ, տղաս վայելում էր մայրական սերը, ես մայրական բերկրանքը, ու մի քանի րոպե տևած մեր միաձուլումը մանչուկիս ստիպեց դանդաղ փակել աչուկները, քունը վրա հասավ, իսկ ես դեռ նայում եմ նրան, իմ աչքերին հիմա անկարող է հաղթել անգամ քունը, ես հրաշք եմ տեսնում…

Leave a Reply