Երեկ շատ տարօրինակ իրավիճակում հայտնվեցի…
Երաժշտական դպրոցում մի 8 տարեկան աղջկա մայրիկն ասաց, որ դպրոցի ժողովից է գալիս ու ուրախ է: Հարցրեցի “Ինչ լավ է, երևի գովել են, հա՞ :)”: Երեխան լսեց, մոտեցավ ու հարցրեց ինչ են ասել, մայրն էլ կոպիտ պատասխանեց “Հեչ, դա քեզ չի վերաբերվում!”: Սխալվեցի ու աղջկա ներկայությամբ ասեցի` “Խելոք բալիկ ունեք…”, ու ծնողից ստացա մեղադրական նկատողություն` “Ես իմ երեխային երբե’ք իր ներկայությամբ չեմ գովում: Թող իմանա, որ դեռ շատ անելիք ունի էս կյանքում…”: Փորձեցի արդարանալ` “Բայց դե երևի մեկ-մեկ կարելի է:”, բայց պատասխանը եղավ “Нечего… էս դարի էրեխեքն ուրիշ են, դրանց գովել չի կարելի:” 🙁 Դրանից հետո էլ երեխայի վրա անշնորք բարկանալով, թե ինչի էր հեռախոսը դասի ժամին ձեռքին պահելու փոխարեն դրել աթոռին, տարավ տուն… 🙁
Ես ընդունում եմ, որ երեխայի բնավորությունը պետք է հաշվի առնել, ընդունում եմ, որ որոշ երեխաներին անտեղի գովել չի կարելի, այնինչ մյուսներին “անտեղի” գովելով կարելի է միայն ոգևորել ու դրական արդյունքներ ստանալ, հասկանում եմ անգամ, որ նման պահվածքը կարող էր պարզապես բարկության պահին լինել … ու էլի շատ տարբերակներ կան… բայց սա այդ դեպքերից չէր… սա, ըստ ինձ, ՇԱՏ սխալ դաստիարակչական մեթոդ էր 🙁
Սիրե՛ք ձեր բալիկներին, գոնե արժանի դեպքերում գովեք, թող ձեր բալիկն իրեն միշտ մեղավոր ու սխալ ու անընդունակ չզգա… Թող իմանա՛, որ, եթե անգամ մի բան իր մոտ չի ստացվում, մայրիկն ու հայրիկը մի՛շտ կան, մի՛շտ կօգնեն, մի՛շտ կաջակցեն… Թող իմանան, որ սիրում եք!!!
Հ.Գ. Հենց նոր այս հոլովակը հիշեցի… թեև սա ավելի շատ բռնությանն է վերաբերվում, կարծում եմ ամեն դեպքում արժի այստեղ դնել…