Հերթական երեկոն վառեց մեր տան լույսերը, հրաշքիս լողացնելուց հետո հիանում էի միայն իրան յուրահատուկ բույրի քաղցրությամբ, ագահորեն շնչում էի, առանց արտաշնչելու:
Սիրում եմ մեր երեկոները, երբ օրվա եռուզեռից հոգնած հրաշքս պառկում է կողքս ու իր աննկարագրելի հմայիչ ժպիտով նայում ինձ, աչքերով խունջիկ գալիս, հետո իր փոքրիկ ձեռքերով ու իրեն հատուկ քնքշությամբ, որը ժառանգել է հայրիկից, շոյում է դեմքս, նրա ափի ջերմությունն ինձ հասցնում է երջանկության գագաթնակետին, հասկանում եմ, որ չեմ կարողանում կանգնացնել ժամանակը, իսկ դա ես ամենաշատն եմ ուզում այդ պահերին: Ամեն ինչ նկարելու մոլուցքով տառապող մամա լինելով, հասկանում եմ, որ մեր միասնության պահերի ջերմությունն ու քացրությունը տարիներ հետո չի փոխանցի ոչ մի նկար, ոչ մի վիդեո, ոչ մի գրառում: Փիսիկի պես կուչ եկած հրաշքս տեղավորվում է թևիս տակ ու նրա աչքերը կամաց կամաց մարում են գիշերվա քնի մեջ, ուզում եմ էտ պահին ստեղծեմ մի սարք, որ քսան տարի հետո էլ պահի հրաշքությունն ինձ փոխանցի, բայց հասկանում եմ , որ ժամանակի դեմ ես անզոր եմ, անջատում եմ մտքերս ու միացնում եմ վայելքիս զգացմունքը, ամեն մի միլիվայրկյանը վայելում եմ, շնչում եմ այդ պահը, այդ րոպեները, ու երբ վրա է հասնում ճստոյիս քունը, որպես այդ օրվա վերջակետ պատում եմ բալիկիս մարմինը մայրական ամենաջերմ ու ամենանուրբ համբույրներով, դնում նրա օրորոցի մեջ, մտքումս աղոթք կարդում, խաչակնքում, ու …
սպասում առավոտյան նրա ժպիտին
Անգամ խոսքեր չեմ գտնում հիացմունքս արտահայտելու համար, Արաքս ջան…
… այո՛, մարդիկ կարող են տարբեր լինել` տարբեր բնավորութուններ, տարբեր արժեքներ, տարբեր պատկերացումներ ու ճաշակներ… բայց մայրական զգացմունքը նույնն է գրեթե բոլոր մայրերի մոտ…
Հենց նոր գրանցվեցի, առաջինը որ կարդացի Ձեր գրառումն էր, այնքան ջերմ էր ու այնքան ծանոթ, կարծես իմ ու բալիկիս մասին լիներ: