Հոգնած մամաների հերոսություններ

Վերջապես փոքր հրաշքս քնել էր ու ես այնքան հոգնած էի, որ կարող էի կանգնած էլ քնել, բայց չգիտես ինչի չէի գնում վերջապես պառկեի, փոքրձեի ուժ ու էնէրգիա հավաքել վաղը նորից սկսելու համար: Փոխարենը «կիսամեռ» նստել էի համակարգչի առջև, բացել ՖԲ էջս ու կարդում էի իմ փրկություն դարձած խմբի պոստերը: Այնքան հոգնած էի, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չէի կարող պատասխանել իմ բախտակից մամաներին J Մեկ էլ հայացքս հանկարծակի կանգ առավ մի պոստի վրա: Կարդում էի ու գժի պես ծիծաղում, հենց տենց հոգնած, դրությանս ծայրահեղությունը գիտացելով ու սեփական դիմացկունության սահմանը բացահայտելով՝ ինքնամոռաց ծիծաղում էի ու ուրախանում, որ ես մենակ չեմ: Որ մենք՝ մամաներս, երբեք մենակ չենք ու միշտ կգտնվի մեկը, որ մեզ հասկանա: Պոստը վերաբերում էր հոգնածությունից «գլուխը կորցրած» մամաների հերոսություններին…
Ցանկանալով, որ այդ պոզիտիվ ու հարազատ պատմությունները միշտ հիշվեն, որոշեցի դրանք հավաքել մի վայրում ու հասանելի դարձնել նաև խմբի անդամ չհանդիսացող մամաների համար:

Հ.Գ. Պոստը խմբագրում եմ գրեթե առանց փոփոխությունների ու ուղղումների՝ մաքսիմալ պահպանելու համար դրա տրամադրությունն ու տեսակը: Միակ զգալի փոփոխությունները՝ տրանսլիտը փոխարինել եմ հայատառով, խոսակցականը՝ տեղ-տեղ գրականով:

Բարի Ժամանց

-Շատ վտանգավոր վրիպում՝ Երեխային դրել էի մեքենայի մեջ, միացրել «սիգնալիզացիան», բանալին դրել ավտոյի մեջ, և դուռը փակել…Այսինքն մեքենան կողպվել էր, իսկ երկու ամսական երեխան մեջն էր…Մինչև ամուսինս եկավ երկրորդ բանալիով՝ 20 րոպե հետո, կաթված էի ստացել… Կյանքում չեմ մոռանա այդ օրը…

-Բա որ հեռախոսը դնում ես ավտոյի գլխին, երեխուն ամրացնում ես իր նստատեղում, նստում ավտոն գնում ու հետո հեռախոս ման գալիս… Իսկ մինչ այդ, հեռախոսը վախից կառչել էր մեքենայի տանիքից:

– Իսկ ես մի օր գիշերը արթնացել ու չէի կարողանում հիշել, թե ամուսնուս անունը ինչ է…

-Իսկ ես էլէկտրական թեյնիկը անընդհատ գազի վրա եմ դնում:

-Իսկ ես փոշու շորն էի մի քանի օր փնտրում, չէի գտնում: Մի քանի օր հետո սառցախցիկից հանեցի.

-Ես էլ այնքան էի «թռնելով» օրորել, որ մի օր զգացի, որ մենակս կանգնած թռվռում եմ.

-Ինձ հետ ԴԵՌ չի պատահել, բայց ընկերուհիներիցս պատմում էին, որ այնքան են սայլակով օրորել, որ սուպերմարկետում գնումներ անելիս՝ ձեռնասայլակն էին մեխանիկորեն օրօրում, ամուսիններն էլ ասում էին. «ինչ ես անում,մեջը երեխա չկա»:

-Ես էլ գիշերը, որ կերակրում եմ երեխայիս, դնում եմ տեղը, հետո անընդհատ վեր եմ թռնում՝ կարծելով, որ երեխան գիրկս է, հետո տեսնում եմ գիրկս չի՝ վախեցած անկողնուս մեջ եմ փնտրում, հետո ինձ թվում է անկողնուս մեջ է փաթաթվել ու կորել՝ վախվխելով փնտրում եմ, որ հանկարծ չտրորեմ, հետո նայում եմ, տեսնում եմ սայլակի մեջ քնածա, ուրախանում եմ որ չեմ տրորել ու քնում եմ:

-Ես տենց մի օր խանութում ձեռնասայլակի հետ խոսալով գնում էի…

-Այսօր ծորակից գդալով ջուր էի վերցնում, բաժակն էլ դրել էի սուրճի կողքը, որ երևի սուրճ վերցնեմ…

-Իս ես, գիշերները հենց ամուսինս շրջվում է, վեր եմ թռնում ու ուժեղ բռնում իր կամ ձեռքից, կամ ոտքից, կամ գլխից՝ ինձ թվում է երեխան կողքս շրջվեց: Խեղճ ամուսինս վերջը ձեռքս շաքար է ստանալու:

-Մեծ աղջիկս (4 տարեկան) հիվանդ էր՝ հազում էր, դեղը լցրեցի գդալի մեջ, ու զոռով, համոզելով, խմացրեցի 1,2 տարեկան տղայիս՝ ով այդ պահին նստած էր կողքիս, մանկական աթոռակին…

-Առվատոյան սկեսուրս երեխային տարավ մեր սենյակից, որ հանգստանամ, երկու րոպե հետո պտտվեցի, տեսա որ օրորոցի մեջ չի, «գժված» սկսեցի գետնին ու մահճակալի տակ փնտրել՝ «երեխեն-երեխեն» ասելով: Սկեսուրս ձայնիցս երեխուն գրկած մտավ սենյակ…

-Ես էլ, որ ճուտիկիս նոր էի կտրել կրծքից՝ գիշերը քնած-քնած բացում էի որ կուրծք տամ, հետո հիշում էի, որ արդեն կաթ չունեմ, շիշը պետք է տամ:

– Ես էլ եմ շատ ցնդած բաներ արել, բայց այնքան եմ ցնդել, որ ոչ մեկը չեմ հիշում:

-Ես լոգանքի ռեզինե հողաթափերով էի դուրս եկել, որ երեխուն տանեմ «Ալեք Մանուկյան» փողոցի այգին՝ ճանապարհին նկատեցի, որ դրանցով եմ՝ էլ ետ չդառա… ու ամբողջ ճանապարհին ինձուինձ ասում էի. «հա ինչա՞ որ, շատ էլ սիրունա, ո՞վ է ասում, որ մենակ լոգարանում է պետք հագնել»:

-Իսկ ես ամեն օր աղը սառնարանի մեջ էի ուզում դնել, կեսից նոր հիշում էի…

-Իսկ ես մի գիշեր ամուսնուս հարցնում եմ. «լավ ե՞ք, երեխեն հանգիստ է՞ քնած», ամուսինս աչքերը կլորացրած՝ վախեցած ասում է. «ձեռքիդ է»:

-Իսկ ես ձու եմ դրել խաշելու առանց ջրի… Արածիս մասին տեղեկացա, երբ «սիգնալիզացիան» միացավ…. Ձուն «բոմբի» նման պայթել էր:

– Քույրս հյուր էր եկել գիշերելու: Գիշերը կողքս պառկած՝ ոտքից բռնել քաշում էի, որ չընկնի՝ գիտեի երեխան է:

-Աղջկաս ծնվելուց հետո ահագին ժամանակ լավ չէի՝ շատ ուժեղ դեպրեսսիա էր մոտս: Մամաս մոտս էր, օգնում էր, ես գրեթե ոչինչ չէի անում…Մի օր որոշեցի գնամ էլէկտրական թեյնիկը միացնեմ, ամուսնուս հետ թեյ խմեմ: Գնացի, միացրեցի, մի քիչ հետո ծուխ սկսեց դուրս գալ: Հասկացա, որ մեջը ջուր չկար: (Բայց ես ինձնից գոհ, միացնելուց առաջ թեյնիկը բարձրացրեցի ու ասացի. «էս ինչ ծանրա, ահագին ջուր կա մեջը»: Այ այդքան թույլ էի փաստորեն: Ամուսնիս շուտ եկավ, թեյնիկը վերցրեց ու պատուհանից ձեռքը դուրս հանեց՝ իբր ծուխը դուրս գա: Մեկ էլ ձեռքը թեյնիկով ներս բերեց, թեյնիկը սկսեց վառվել, ես ել սկսեցի բղավել. «շու՛տ, գցի՛ ձեռքիցդ», ինքն էլ դուրս նետեց: Լավ պրծանք՝ լավ էր, որ դրսում մարդ չկար….. Իսկ հիմա միշտ քթիս տակ օրորոցայիններ եմ երգում:

-Իմ տղան մենակ ջերմուկի շշի մեջ էր համաձայնվում «չիշիկ անել»: Դե քանի որ այլ տարբերակ չկար, 2 շիշ պահել էի այդ նպատակով… Մի օր էլ, երբ պետք էր, փնտրեցի չգտա՝ չկար ու չկար…. Հետո տեսա, որ երկուսն էլ դրել եմ սառնարանն ու ոչ դատարկ:

-Երրորդովս էի հղի, ամուսինս ասաց. «սապոգներս հանի, որ հագնեմ»: Արդեն ձմեռ էր: Ինքը երկու զույգ ուներ, իրար շատ նման էին, բայց մեկը հարթ էր, մի քիչ սուր ծարով, մյուսն էլ ՝ կլոր: Վերջը, ինձնից գոհ դրել եմ, դու մի ասա՝ մեկի աջը, մյուսի ձախը: Ինքն էլ առանց նայելու հագել էր: մի երկու ժամ անցավ, մեկ էլ զանգել ու անբնական ձայնով գոռում էր. «ՍՊԱՆԵԼՈՒ ԵՄ», ես էլ վախեցած ասում եմ. «ի՞նչա եղել»: Աումա. «տեսել ե՞ս ինչ կոշիկ ես տվել, թա՛րս ես տվել»: Չհավատացի, մեկ էլ տեսնեմ ի~նչ»… Ծիծաղից թուլացել ընկել էի, չէի կարողանում ուշքի գալ: Ասում եմ «բա ո՞նց տեսար»: Ասումա, որ «օֆիսում» նստած է եղել, մեկ էլ տղաներից մեկն ասել է: «ապեր, կոշիկներդ, ոնց որ տարբեր են, հա՞»…..

– Մենք էլ երեխային պետք է տանեինք պատվաստման, տանից դուրս էինք եկել, հասել էինք մեքենային ու նոր հասկացել, որ երեխային չենք վերցրել….

-Իսկ ես սկեսուրիս մի բան փոխանցելուց ասում եմ «վերցրա ձագս», կամ «բալես մի հատ կգա՞ս»: Խեղճը շշմած ինձ է նայում:

-Հղի ժամանակ ես Ամերկայում էի, ամուսինս՝ Հասատանում: Ես էլ հղի ժամանակ նենց վառ ու իրական երազներ էի տեսնում: Ամուսինս մի օր առավոտյան զանգել է. «Հը՞, ո՞նց ես, անցա՞վ, թե դեռ չես խոսում հետս»: Ասում եմ. «այսի՞նքն, կարծես թե երեկ չենք վիճել…»: Ու ինքը ինձ պատմում է, որ գիշերը լացակումած զանգել էի իրեն ու բղավել. «Ասա՛, ասա, ո՞վ է այդ շիկահերը, ես ամեն ինչ գիտեմ: Կգաս տուն, իրերդ կհավաքես ու վե՛րջ», ինչից հետո կախել եմ լսափողն ու խախաղ քնել… Իր ողջ արտադրամասը լսել էր իմ հիստերին:

-Իս ես երեկոյան տանը բոլորին հարցրեցի. «թեյ կխմե՞ք»: Բոլորն ուզեցին, իսկ ես ինձնից գոհ գնացի քնելու: Հաջորդ օրն առավոտյան նորից հարցնում եմ. «սուրճ կխմե՞ք»: Բոլորը միաձայն սկսեցին ծիծաղել, թե՝ «եթե երեկվա թեյի պես սուրճա, չենք ուզում»:

-Ել էլ բալիկիս օրորելու ընթացքում թեյ էի խմում ու ահագին ժամանակ անց հասկացա, որ տղուկս վաղուց քնածա, իսկ ես թեյի դատարկ բաժակը նույն տեմպով տանում-բերում եմ:

-Ամուսինս առավոտյան շուտ՝ աշխատանքի գնալուց առաջ, խնդրում է վերնաշապիկը արդուկել: Ես դեռ քնած՝ ասում եմ, «հիմա կարդուկեմ» ու չգիտեմ ոնց, նորից պառկում քնում եմ: Բայց կարևորը, որ երազումս արդուկում եմ վերնաշապիկն ու նախաճաշ տալիս:  10 րոպե անց ամուսինս ինձ արթնացնում է նորից նույն խնդրանքով… Ու այսպես շաբաթը մի քանի անգամ:

– Ես մի քանի անգամ աղջկաս վարտիքը տարել եմ, որ տղայիս հագցնեմ, համառորեն ոտքը բռնել եմ, որ հագցնեմ, տղաս էլ ասել է. «մամա, ախր դա իմը չի, իմս հագսա»:

-Մի բան էլ ես պատմեմ: 3 անքուն գիշերներից հետո, այդ օր տանը հյուր ունեինք՝ ամուսնուս մոտ ընկերն էր ընտանիքով եկել: Մեկ էլ սեղանի շուրջ նստած էինք, ընկերը որոշեց գնա սանհանգույց, ասում է. «ես հեսա մտնեմ, գամ», ես էլ լավություն եմ անում, ասում եմ. «էլ մի գնա բաղնիք, սպասի հեսա «գարշոկը» կբերեմ»:

-Իմ համար աշխատանքի տեղը միջանցքով քայլում եմ (արտաքին գործերի նախարարությունում եմ աշխատում), երեխես էլ փորիկում «լկստվում է», ես էլ երանության մեջ եմ՝ իրա մասին եմ մտածում: Մեկ էլ մեկը անցավ, բարևեցի՝ «պրիվետ, ջան» ասելով ու ձեռքով անելով: Անցա, նոր հասկացա, որ մեր տարիքով վարչության պետերից էր: Երևի մտածեց էս աղջիկը ցնդել ա:

-Մենք տանը շունիկ ունենք… Մի օր հոգնած, որվա վերջ էր, աղջիկս քնել էր, ես ու սկեսուրս էլ խոհանոցում էինք, մեկ էլ սկեսուրս ասաց. «Ան, էն ոնց որ երեխենա հաչում»:

-Անքուն «անջատված» ժամանակ գալիս եմ խոհանոց, որ «սոսոն» լվանամ, ամուսինս այդ պահին մոտեցավ ու ինչ-որ բան էր ասում, ես էլ լսում էի ու շատ տրամադրված «սոսոն» մտցնում բերանը:

-Երեխեք, մեկ էլ տղաս երբ որ նոր էր սովորել շունիկ, փիսիկ, ծիտիկ ցույց տալ փողոցում, ես հենց դրնացից տեսնում էի, իրան ասում էի. «շունիկ…փիսիկ…ծիտիկ…»: Բայց երբ հետս չէր լինում, մեկ է նորից կողքիս մարդկանց էի նայում ու ասում. «շունիկ…փիսիկ…ծիտիկ…»:

-Երեխայի կաթը «սարքելուց» բարձրաձայն հաշվում եմ գդալների քանակը, որ չխառնեմ: Տենց մի անգամ զգացի, որ շաքարավազ եմ լցնում թեյի մեջ ու կրկին բարձր հաշվում՝ մեկ, երկուս…..  Հա, մեկ էլ, խանութի սայլակը մեկ-մեկ ջանասիրաբար օրորում եմ:

-Իսկ ես այն օրը «դիսֆլատիլի» փոխարեն 15 կաթիլ Դ-վիտամին էի լցրել ու մտածում էի. «ինչի՞ է սենց թափանցիկ, հաաաաա~, երևի լավ եմ խառնել: Հա, բայց ջրիկ էլ է, դե երևիդա էլ է խառնելուց: Բա ի՞նչ հոտա: Յաաաաա՛, սա «Դ»-ա»: Պատկերացնում եմ ժամանակ չունենայի այդքանը «գցել-բռնելու»…. Երեխուս գլուխը ծառի կլեպի պես հաստանալու էր:

-Մի գիշեր բալիկս կողքս էր քնած, ես էլ երազումս տեսնում եմ, որ ինչ-որ կենդանի է վրաս հարձակվում: Այդ պահին բալիկս եկավ ու պառկեց վրաս, ինձ էլ թվաց կենդանին է… չեմ էլ ուզում ասեմ, բայց դե ինչ արած… երեխայիս վերցրեցի ու «շպրտեցի»: Լավ է, որ կողքը իր մահճակալն էր՝ արանքում ընկավ: Ձայն հանեց և նորից քնեց:

-Ես օրնակ՝ օգտագործած տակդիրը աղբամանը նետելու փոխարեն, դրել էի դարակում, որտեղ հացն է պահվում:

-Ցերեկը երեխաներիս տարել էի «Կինո-Մոսկվա»՝ մուլտֆիլմ դիտելու: Ես մտքերով մտա, երեխեքին նստացրեցի, սկսեցի խառնված ամրագոտիները փնտրել, որ երեխեքին ամրացնեմ: Ու մի պահ լուրջ խառնվեցի, որ չկան… Բայց դա երեևի նորմալ չի՝ հաշվի առնելով, որ հետծննդյան շրջանից մի 5-6 տարի անցել է արդեն:

-Մի անգամ «շպիլկաների» փոքրիկ դույլը տեղավորել եմ առանց այն էլ լիքը սառնարանում ու դույլն այնտեղ տեղավորելու համար, ձմերուկը հանել եմ, որպես ամենաչփչացող ապրանք…. Հետո ամբողջ օրը «շպիլկա» էի փնտրում:

-Ես էլ երեխայի լվացքի փոշին ուզում էի տեղավորել սառնարանում:

-Մի անգամ գիշերը «պուճուրս» արթնանում ու սկսում է լաց լինել, որ կաթիկ տամ: Քնաթաթախ վեր եմ կենում, վերցնում եմ իրեն իր օորորոցից, հետո խուճապահար սկսում եմ երեխային փնտրել իմ անկողնում, իր օրորոցում, նույնիկս հատակին: Չեմ գտնում: Մտածում եմ «բա որտեղի՞ց է լացի ձայն գալիս»: Երեխային գրկած կռանում եմ, որ մահճակալիս տակ նայեմ՝ այնտեղ էլ չկա…. Արդեն լուրջ վախեցած, ուզում եմ գնամ լույսը միացնեմ, նոր գլխի եմ ընկնում, որ գիրկս է:

-Ես էլ այսօր լողացրեցի, պառկեցրեցի՝ բոլոր պորցեդուրաներով, հոգնած դուրս եկա, որ թեյ լցնեմ:  Թեյը ֆիլտրի մեջ լցնելու փոխարեն, «բուտերբրոդի» տոպրակի մեջ լցրեցի:

-Ամուսինս հարցրեց «բանալին ուր՞ է», ասեցի, որ դաշնամուրի վրա (մենք դաշնամուր չունենք): Խոսքը գնում էր լվացքի մեքենայի մասին: Այդ օրվանից անունը մնաց դաշնամուր:

-Իսկ ես անցյալ շաբաթ, մոռացել էի երեխաներին մանկապարտեզ տանել: Դաստիարակը զանգահարել էր, որ իմանար արդյոք ամեն ինչ նորմա՞լ է, հո հիվա՞նդ չեն երեխաները: Տանը մնալով՝ լրիվ օրերը շփոթել եմ….. Իսկ այսօր առավոտյան «ափալ-թափալ» պատրաստվեցինք, գնացինք ընկերուհուս տուն՝ երեխայի ծննդյան տարեդարձին: Տանը մարդ չկար…. Ես էլ անհագստացած զանգում եմ ընկերուհուս ու պարզվում է, որ ծնունդը վաղն է…Նորից օրերը շփոթել էի: Երեխաներիս լացելով տուն եմ բերել:

-Իսկ ես մի անգամ գետնանցումով անցնելիս, անձրևանոցով էի ման գալիս՝ մոռացել էի փակել: Մեկ էլ գլխի ընկա, որ ներքևում անձրը չկա ու մի տեսակ տարօրինակ են մարդիկ ինձ նայում: Բայց «մադնրաժից» չփակեցի:

-Իսկ ես այսօր բլուզս թարս հագած՝ երեխաներին տարել էի այգի:

-Տան դուռը որ թակում են, հաճախ բացում ու ասում եմ՝ «ալո»:

-Երեխային գիշերը որ կերակրում էի, դու մի ասա, երեխան մի 2 րոպե կերել քնել էր, իսկ ես դեռ կուրծքս բռնած՝ նստած ննջում էի: Վեր թռնելով՝ երեխան գիրկս, իրեն էի փնտրում:

-Բա որ գիշերը տղաս լաց է լինում, ասում եմ «ու~ֆ, ուր մնաց «սոսոդ»» ու վերցնում, ամուսնուս տալով ասում եմ. «դե կեր, ձայնդ չլսեմ»:

-Երեխեք, երեկ տնից դուրս եկա (տեղ էի գնալու¸ոտքերս մի լաաաավ սրբեցի դռան դրսի կտորի վրա ու գնացի:

-Այսօր երեխայիս ծնվելուց համարյա 2 տարի անց, առաջին անգամ կինո էի գնացել ու անընդհատ ուզում էի կինոթատրոնում «պուլտը» գնտել՝ ձայնն իջացնել, կամ էլ քրոջս էի ուզում ասել, որ իջացնի, որ երեխան չարթնանա:

-Քնելուց առաջ գիշերանոցս հանգելուց՝ նստել եմ տակդիրների վրա ու մտածել. «Ըհը, հեսա վերջում տակդիրս էլ հանգեմ ու քնեմ»:

-Գիշերվա հազարն էր, ավելի շուտ առավտյան 5-ի կողմերը: «Պստոն» փորիկի ցավերից նվնվում էր: Ես զոմբիի նման օրորում էի ու արդեն «գժված» այն փաստից, որ ամուսինս մուշ-մուշ քնած էր, բրդում եմ, արթնացնում.
-Վահա՛ն, չի քնում, ի՞նչ անեմ
10 վայրկայն դադար՝ լուրջ դեմքով նայում է ինձ՝
-Ֆորմատ արա….. Ու քնած ընկնում բարձի վրա:

-«Փըխկ» բառի վրա իմ բալիկն էլ է ուրախանում ու ես այնքան եմ դա ասել, որ սովորություն է դարձել: Ամուսինս հենց վրաս է նաում, անկախ ինձնից «փըխկ» եմ անում, արդեն սովորել է:

-Ինչ աղմուկ, կամ կտրուկ մի բան որ լինում է՝ երեխան լինի, թե ով, անկախ ինձնից սկսում եմ քթիս տակ «շըշ-շըշ-շշշշ….. նանի-նանի» անել…. Այն օրն էլ, ամուսինս բազմոցին նստած կտրուկ պտտվեց՝ «քցվեցի» մեջքից բռնելու:

-Իսկ ես ինձ ինչքան հիշում եմ, երեխան գիշերը գրկիս է եղել: Ու նրան էր հասել, որ ամուսնուս հարցնում եմ. «հիմա երեխուն վերցրել եմ կերակրելու համա՞ր, թե արդեն կերակրել եմ, պետք է պառկեցնեմ օրորոցի մեջ»:

-Երբ աշխատում էի շատ ծանրաբեռնված, և հետն էլ բալիկս, տան և ընտանիքի խնամքը, ինձ հետ հետևյալ դեպքն էր պատահել: Զուգարանակոնք մաքրելու հեղուկով փորձել եմ խոհանոցի լվացարանը մաքրել: 5 րոպեի ընթացքում աչքիս առաջ ժանգոտեց: Կամ օրինակ ձեթի փոխարեն ամանները լվանալու հեղուկ եմ լցրել ճաշի մեջ….
***

Մամաներ ջա՛ն շնորհակալ եմ, որ սովորեցնում եք վայելել նույնիսկ ամենադժվարին պահերը:

Leave a Reply