Կրծքով կերակրում

photo_238

 

Ակումբի անդամ Աննա Վրթանեսյանը այսպիսի օգտակար գրառում է արել ֆեյսբուքյան խմբում կրծքով կերակրման մասին:

Մեծ քննարկում գնաց կաթի ավելացնելու հետ կապված։ Շատ օգտակար և լրիվ անօգուտ խորհուրդներ տրվեցին։ Ես էլ սկսեցի քոմենթ գրել, ու հասկացա, որ մի հոդված ստացվեց։ Երկու երեխա եմ կրծքով կերակրել մեկին մինչև 2 տարեկան, մյուսին 2.5: Հիմնվելով անձնական փորձի վրա և բազմաթիվ կարդացած հոդվածների աշխատեմ փորձի փոխանակում կատարել, հուսով եմ օգտակար կլինի։
____
Ուրեմն, կրծքով կերակրելու համար 2 բան է պետք՝ որ կաթը առաջանա ու բավարար քանակով և որ կաթը կարողանա հանգիստ կրծքից ծորա կերակրելու ընթացքում։
1. Կաթի առաջացման համար պատասխանատու է պրոլակտին հորմոնը։ Այս հորմոնի առաջանալը կախված է երեխայի կերակրելու հաճախականությունից և նրանից, թե որքանով ճիշտ է երեխան բռնում կուրծքը, որպեսզի առավել արդյունավետ լինի կրծքի ստիմուլյացիան։
Ընդ որում ամենից շատ պրոլակտին է արտադրվում գիշերվա 3-ից մինչև առավոտվա 5-ը և կերակրելու ընթացքում։ Այդ պատճառով, որքան էլ մենք չուրախանանք, որ երեխան սկսել է ամբողջ գիշերը քնել, գիշերվա ընթացքում ընդհանրապես չկերակրելը՝ կաթի պակասելու առաջին պատճառը կարող է դառնալ։
Արտադրված պրոլակտինը կաթ է «արտադրում» մի քանի ժամ անց, այսինքն, ամեն կերակրելուց ապահովում ենք հաջորդ կերակրելու կաթիկի պաշարը։
Փաստորեն, կաթի արտադրման քանակը կախված է ընդամենը 3 բանից՝ կերակրելու հաճախականությունից, երեխայի կողմից կուրծքի ճիշտ բռնելուց և գիշերային կերակրումներից։
Բայց կաթի արտադրվելը դեռ բավարար չէ, պետք է, որ կաթը հանգիստ կրծքից ծորա։
2. Իսկ կաթի ծորալը կախված է օքսիտոցին հորմոնից: Սրա ազդեցությունը սկսվում է երեխայի կաթիկ ուտելու առաջին իսկ վայրկյաններից։ Օքսիտոցինը «ստիպում» է որ կրծքում մկանային կծկումներ (ճիշտ թերմինները չգիտեմ, բայց իմաստն սա է) տեղի ունենան և դուրս մղվի կուտակված կաթը։ Ընդ որում օքսիտոցինի առաջացումը կարող է սկսվել ոչ միայն երեխայի անմիջական կերակրելու պահին, այլ նաև երեխայի հոտը առնելիս, անուշիկ ձայնը լսելիս, անգամ, ուղղակի պահի տակ երեխայի մասին մտածելիս։ Զգացել եք, երևի, որ պահի տակ կուրծքը մի տեսակ ծանրանում է, կամ ինքը իրան կաթիկը սկսում է հոսել։
Այս հորմոնի ազդեցությունը շատ խիստ կապված է մայրիկի էմոցիոնալ վիճակից։ Եվ, եթե մայրիկը լարված է, վախեցած է, խուճապի մեջ է, գեր հոգնած է, ապա օքսիտոցին հորմոնը բավարար քանակով չի արտադրվի և նորմալ կերակրել չի ստացվի։ Լսել եք, երևի, որ ասում են «ներվայնացավ, կաթը հետ գնաց», այ հենց սրա մասին է։
Ու ամեն ինչ իրար հետ կապված է։ Ներվայնացաք, քիչ կերակրեցիք հիմա, ուրեմն պրոլակտին հորմոնը քիչ կարտադրվի, հաջորդ անգամ ավելի քիչ կլինի կաթը…
Հիմա, ի՞նչ անել։
Անել ամեն ինչ այնպես, ինչպես դուք եք համարում ճիշտ, այլ ոչ-թե այնպես ինչպես խորհուրդ է տալիս բարեկամ-հարևան-ընկերուհին, եթե իհարկե իրենց հետ համաձայն չեք։
Ձեզ համար անընդունելի խորհուրդը ուշադիր լսեք, համաձայնվեք, բայց արեք այնպես ինչպես ձեզ է հարմար։ Վատն եմ, չէ՞։
Հնարավորին շատ քնեք, տանից դուրս եկեք, շփվեք այն մարդկանց հետ որոնց հետ ձեզ հաճելի է, անհրաժեշտության դեպքում մի հրաժարվեք օգնությունից, եթե սրտներդ մի բան շատ է ուզում, բայց չի կարելի, հիշեք, որ մի քիչ միշտ էլ կարելի է։ Ու հիշեք, ցանկացած մայր իվիճակի է լիարժեք կերակրել իր բալիկին, խուճապի մի մատնվեք։ Սա լավ տրամադրություն ունենալու համար, որ կաթիկը չկտրվի։

Որ կաթիկը շատանա` կերակրեք առանց ռեժիմի, ամեն հարմար և անհարմար պահերին, նամանավանդ առաջին մի քանի ամիսներին։ Մի բաց թողեք գիշերային կերակրելը։ Երբ պստիկը լացում է սկզբից փորձեք թեկուզ մի քիչ կերակրել, նոր սոսո տվեք (եթե առանց սոսոյի չեք կարող)։ Տարբեր թեյիկներ, ջուրիկ տալուց, պետք է գիտակցել, որ երեխան այդքանով քիչ կաթիկ է խմելու, և այդքանով ավելի քիչ կաթ է առաջանալու հաջորդ անգամ։
Այս կամ այն ուտելիքների պահով՝ չալարեցի ու դուրս գրեցի մեր խմբի մայրիկների առաջարկով ինչ պետք է ուտի և խմի կերակրող մայրը` պրյանիկ, կաթ, եգիպտացորեն, հալվա, խնձորի հյութ, մասուրով թեյ, թան, խտացրած կաթ, տապակած բազուկի տերևներ, գաթա, հաճար, գարեջուր, кисель, կոմպոտ, սամիթի ջուր ։ Եվ մի խորհուրդ էլ կար հեղուկները խմեք ուտելուց առաջ, իսկ ուտելու ընթացքում երկար և ուշադիր ծամեք։ Մամաներ ջան, այս անեմը կարող է օգնել միայն այն դեպքում, եթե անկեղծ հավատաք, որ անպայման կօգնի։ Ընդ որում, ոմանց կարող են օգնել սիրված ու շատ համեղ ուտելիքները, քանի որ կառաջացնեն դրական էմոցիաներ, լավ տրամադրություն, իսկ մյուսներին` անհամ, երկաբ-բարակ պատրաստմող միջոցները, քանի որ «հանուն երեխայի ամեն ինչի կգնամ» միտքը կրկին կարող է դրական դեր խաղալ։ Լավ տրամադրությունը կնպաստի օքսիտոցինի արտադրմանը, այդքան բան։
Այդ առումով շատ հավես էր կարդալ այս երկու քոմենթը ու հաստատ համոզված եմ, որ օգնել է՝
1. khtacrac kat , nor em haytnaberel, uxaki sirts uzum er kera, mekel haskaca vor inch vor shatacela katiky
2. … արդեն սկսել էի օրը երկու անգամ արհեստական տալ, պրյանիկ օգտագործելուց(թեյով) որոշ ժամանակ հետո կրկին միայն կուրծք էր ուտում
Կան նաև հատուկ բուսական թեյեր և դեղամիջոցներ, որոնք ազդում են հորմոնալ ֆոնի վրա։ Կարծում եմ, որ սրանք կարելի է խմել միայն բժշկի թույլատրությամբ և եթե, իրոք հորմոնների պակաս կա։ Այլապես հորմոնալ խաղտումներ կարող են լինել։ А это уже не игрушки!

Leave a Reply