Խոստացած ճշմարտությունը «Բեգլարյան կենտրոնի» (Պլանի գլխի ծննդատան) մասին

votikner

Չորս տարի առաջ, երբ աղջիկս լույս աշխարհ եկավ այդ ծննդատանը, ինքս

ինձ խոստացա, որ այլևս երբեք ոտքս այնտեղ չեմ դնի: Չեմ ուզում հիշել այդ ահավոր օրերը: Միայն կարող եմ ասել, որ Աստծուն անչափ շնորհակալ եմ, որ երկուսս էլ ողջ ենք և առողջ:

Վիրահատությունից մեկ շաբաթ անց կարողանում էի վերջապես նստել: Իսկ ևս մեկ շաբաթ անց՝ քիչ-քիչ սկսեցի կռանալ ու ինձ մարդ զգալ: Մեկ ամիս հետո միայն կարողանում էի աղջկաս գրկել: Այդ րոպեներին միշտ մտածում էի, ինչու՞ ոչ ոք չէր պատմում իրենց բալիկներին, թե որքան դժվար է նրանց ունենալ և մեծացնել: Սկսեցի իրականում գնահատել այն ամենը, ինչ ինձ համար արել էր մայրս…  

Երբ կրկին իմացա, որ բալիկի եմ սպասում, առանց երկմտելու գնացի հենց այդ հիվանդանոցի կոնսուլտացիայի իմ շատ սիրելի բժիշկի մոտ: Երբ իմացավ, որ ուզում եմ ուրիշ տեղ ծննդաբերել (ինքն անձամբ ծնունդ չի ընդունում, միայն ընթացքն է վարում), խնդրեց, որ խոսեմ տնօրինության հետ և բացատրեմ պատճառները: Խոսելով հիվանդանոցի ադմինիստրացիայի հետ, որոշեցի ևս մեկ անգամ փորձել: Ինձ հավատացրեցին, որ ամեն ինչ փոխվել է… Եւ քանի որ բազմաթիվ փոսթերից հետո ինձ շատերն են հարցնում, արդյո՞ք դա այդպես է, որոշեցի գրել այս ամենը:

Նախ պետք է ասեմ, որ այս անգամ ինձ վիրահատեց պրոֆ. Գ. Ա. Բեգլարյանը, ում մինչև կյանքիս վերջ երախտապարտ եմ լինելու: Երբեք չէի պատկերացնի, որ երրորդ օրը կկարողանամ բալիկիս գրկեմ, քայլեմ, նստեմ, ծիծաղեմ… Անչափ շնորհակալ եմ:

Փոխվել է ամեն ինչ: Ծննդատունը ամբողջությամբ վերանորոգվել է: Սովորական պալատները 3 տեղանոց են, կա հեռուստացույց և սառնարան: Զուգարանը, ճիշտ է, գտնվում է հարկի վերջում, սակայն միշտ իդեալական մաքուր է:

Անձնակազմն այլևս ոչինչ չի մուրում: Վերացել են «Ձերոնք գան, ասա ինձ լավ նայեն» կամ «Փաստորեն էսօր սոված մնացինք» արտահայտությունները: Նույնիսկ, եթե ուզում ես շնորհակալություն հայտնես, դա անում ես սրտանց, ոչ թե նրա համար, որ քեզ հասկացրեցին, թե պարտադիր է: Բոլորը չափազանց հոգատար են և ժպտերես:

Մեր Armenian Parents Corner-ում ինչ-որ մեկը գրել էր, թե իբրև այնտեղ գողություններ են լինում: Ճիշտն ասած՝ ոչ առաջին անգամ, ոչ էլ այս նման բանի չեմ հանդիպել: Նույնիսկ մեկը կորցրել էր տաս հատ միանգամյա օգտագործման բաժակ, ամբողջ անձնակազմով փնտրում էին, որ վերադարձնեն: Վերջում պարզվեց, որ ամուսինը մոռացել էր մեքենայից բարձրացնել:

Անզգայացումն այս անգամ սպինալ էր: Ոչ մի ցավ չունեմ, ինչի համար շատ շԱնձամբ իմ երեխայի ծնվելու համար ինձնից ոչ ոք ոչ մի գումար չի ուզել: Սկսել եմ հավատալ, որ ծննդօգնությունն Հայաստանում իրոք կարող է անվճար լինել:

նորհակալ եմ Արամ Օգանեսովիչին: Այնպես էի վախենում վիրահատությունից առաջ, սակայն նա այնքան դրական մարդ էր, որ նույնիսկ չնկատեցի, թե ինչպես անցավ ամեն ինչ: Ի դեպ, վիրահատում էին երաժշտության ներքո: Կարծես տոն լիներ :)))))))

Առաջին անգամ չէի տեսել, թե ինչպես են փոքրիկիս հանում: Կարող եմ ասել, որ դրանից երջանիկ պահ աշխարհում չկա: Քեզ հերոս ես զգում, որ մեկ այլ մարդուկի կյանք ես տվել:

Վախենում էի, որ աղջիկս փոքր կծնվի, քանի որ վիրահատում էին 37 շաբաթում: Տոնուսս շատ բարձր էր, ցավեր ունեի նաև կարերի շրջանում: Ի դեպ, այս անգամ նաև ուզում եմ նշել, որ երբ վիրահատությունից մեկ օր առաջ գնացի ՈւՁՀ-ի նույն հիվանդանոցում, Կայֆաջյան Քրիստինան շատ ճիշտ ասաց քաշը – 3100-3200:  Չորս տարի առաջ գրեթե 800 գր. սխալվել էր:

Պլացենտայիս պատմությունը երևի թե հիշում եք: Այդպես էլ չիմացա, թե ով էր ճիշտ: Երբ խնդրեցի չափեն երեխային հանելուց հետո, ծիծաղեցին: Սակայն միևնույն է հակված եմ հավատալ Հանրապետական հիվանդանոցի Աննա Դրաստամատովնայի չափանիշներին:

Այնքան դրական լիցքերով եմ այս անգամ տուն վերադարձել: Երջանիկ եմ, որ ամեն ինչ բարեհաջող անցավ և այսքան հեշտ:

Եւս մեկ անգամ շնորհակալություն «Բեգլարյան կենտրոնին»:  Ես վերջապես համոզվեցի, որ կան Աստծո կողմից տրված տաղանդով մեծատառով բժիշկներ, ովքեր չեն մտածում իրենց գրպանի մասին, այլ ուզում են, որ իրենց հիվանդներն առողջ և երջանիկ տուն վերադառնան: Մինչ այդ ոմանց թեթև ձեռքով կարծում էի, թե Հայաստանում բժշկություն գոյություն չունի:

Երրորդ բալիկիս կրկին ձեզ մոտ եմ ունենալու :)) Մի քանի տարուց կվերադառնամ:

votikner

Leave a Reply