Բակային խաղեր

урах Երեխաները մեծանում են և հետաքրքրություններն էլ փոխվում…

Անցնում ենք ակտիվ խաղերի 🙂

Եվ ակամայից հիշում եմ իմ մանկությունը, իմ անցած ճանապարհը, բակային խաղերը… Մանկությանս տարիները համընկել են Հայաստանի ճգնաժամի հետ, երբ լույս չկար, խմբակներ առանձնապես չկային, կոմպյուտերներ չկային, զբաղմունք չկար….. Բայց ես երջանիկ էի՝ ունեի բակային ընկերների մի մեծ բանակ 🙂

Շատ եմ ուզում, որ իմ տղան էլ մասնակցի բակային խաղերի, հասկանա թիմային խաղը ինչ է, փոխօգնությունը, ընկերոջը վստահել ինչ է: Եվ դրա համար այս խաղերը չպետք է կորեն, չպետք է մոռացվեն…. Մի քանի տարբերակ հիշեցնեմ, միգուցե դուք էլ միանաք ձեր երեխաներին ու միասին ուրախ ժամանակ անցկացնեք 🙂

1. 15 ՛՛ քար՛՛  – Վերցնում եք հին, մաշված գնդակ, կտրատում 15 կլոր մասերի, ամեն մեկի վրա գրում եք 1-ից մինչև 15 թվերը: Խաղը նման է գործագործի (город за городом)- երեխաները բաժանվում են 2 խմբի, մեջ մտնող խումբը տվյալ “քարերը” թվերով ներքև շարում են գետնին` առանձին-առանձին: Խաղը սկսված է 🙂  Հակառակորդ թիմը գնդակով խբում է միջի մասնակցին, իսկ այդ մասնակիցը պետք է սկզբում պտտի բոլոր քարերը, այնուհետեւ 1-ից մինչև 15-ը ճիշտ հերթականությամբ: Եթե հերթականությունը սխալ է, ուրեմն պարտվել եք 😀 

2. 7 քար – Խաղի համար անհրաժեշտ է 7 տափակ, բնական քար և գնդակ: Կավիճով գետնին գծում եք շրջան, շրջանի մեջ էլի շրջանագծով 7 փոքր շրջան և մեկն էլ կենտրոնում: Քարերը իրար վրա շարում եք կենտրոնական շրջանի մեջ: 2 թիմերի մասնակիցները հաջորդաբար հեռվից գնդակը գլորելով պետք է քանդեն քարերի բուրգը: Որ թիմի մասնակիցը քանդեց բուրգը, այդ թիմը անմիջապես փախնում է՝ գնդակը թողնելով պարտվող թիմի մոտ: Պարտվող թիմը քանդված քարերը առանձին-առանձին շարում է  7 շրջանների մեջ՝ ազատելով կենտրոնականը: Այդ ընթացքում մյուս թիմակիցները պետք է գնդակի հարվածով խաղից հանեն հաղթող թիմի մասնակիցներին, իսկ հաղթող թիմը պետք է կենտրոնում նորից վերականգնի քարերի բուրգը 🙂 Ավելի մանրամասն կարդացեք այստեղ՝  http://lernci.livejournal.com/67395.html

3. Անուն գոռոցի – Երեխաները կանգնում են շրջանագծով, մեկը ՝ կենտրոնում՝գնդակով: Կենտրոնական երեխան, բարձր վերև գցելով գնդակը, բղավում է մասնակիցներից որևէ մեկի անունը: Մյուսները փախնում են, իսկ իր անունը լսած երեխան պետք է բռնի գնդակը և գնդակի հարվածներով խաղից հանի մասնակիցներին:

4. 1-2-3 фигуру покажи – Այս խաղը իմ մեջ վառ հիշողություն է թողել:  Նկարագիրը էսպիսինն է. երեխաներից մեկը պատի մոտ է կանգնում դեմքով, իսկ մյուս երեխաները՝ նրա մեջքի հետևում որոշակի հեռավորության վրա: Պատի մոտի մասնակիցը հաշվարկ է սկսում 1-2-3, 1-2-3: Ամեն 3 ասելուց գլուխը պտտում է մասնակիցների կողմը և պետք է նկատի քայլ անող մասնակցին ու խաղից հանի: Այդ հաշվարկի ընթացքում հետևի մասնակիցները պետք է քայլ առաջ կատարեն և ծամածռություններով քարացած կանգնեն մինչև 3 թիվը լսելը (այս պահը շատ զվարճալի է. ամեն պտտվելուց տեսնում ես քեզ ավելի մոտեցած ծիծաղելի մռութիկներ 😀 ): Խաղը շարունակվում է այնքան մինչև երեխաները հասնեն պատի մոտի խաղացողին և ուսին կպնեն: Այդ ժամանակ պատի մոտի մասնակիցը սկսում է բռնել դեռևս խաղում մնացած խաղացողներին, այսինք վերածվում է բռնոցիի:

Խաղերը շատ են և դրանք բոլորը  թվարկել ցավոք ժամանկ չունեմ: Բայց առանց նկարագրության կուզեմ անպայման մի քանիսը նշել. փչացած հեռախոս, այգեպան, հալամուլա, հավալա, ռեզին, պարան, կլասի տարատեսակներ, լյագուշկա, փսիխ, գետնից բարձր և այլն: 

ռեզինկլաս

 

 

 

 

 

Կարծում եմ ինչ-որ խաղեր չեմ մտաբերում, եթե մեկնաբանություններում ավելացնեք, ես շատ ուրախ կլինեմ 🙂

Ձեզ հաճելի ժամանց 🙂

One thought on “Բակային խաղեր

Leave a Reply