Ոչխարիկ – Այծիկ :)

vochxariknerՄաՊաներ ջան, բարև ձեզ ,

Նորից եկավ երեխաների հետ ամանորին պատրաստվելու հաճելի ժամանակը: Քանի որ եկող 2015 թվականն Այծի տարի է լինելու, որոշեցի կիսվել մի հետաքրքիր աշխատանքով, որը երեխաներիս հետ շատ վաղուց էինք արել և հարմար կլինի այս տարի բաիլկներին զբաղեցնելու համար:

Եվ այսպես, պատրաստում ենք ոչխարիկ-այծիկ 🙂

Անհրաժեշտ է`

– բամբակ,
– գունավոր թղթեր,
– խմելու ձողիկներ,
– աչուկներ 🙂 (իհարկե կարելի է փոխարինել սովորական թղթի վրա նկարված աչքերով),
– սոսինձ,
– մարմին 🙂 Մարմնի համար կարելի է օգտագործել անպետք, թեթև, փոքրիկ գնդակ կամ տոնածառի կաղալիք: Եթե չկա, ապա կարելի է թղթերը ճմռթել, գունդ սարքել, կպչուն թղթով (սկոտչով) հարթեցնել: Կամ էլ, եթե թղթեր էլ չկան, կարող եք կտորներ օգտագործել էլի գունդիկ սարքելու համար (էլի կպչուն թղթով հարթեցնել):

Նախ բամբակը տալիս եք երեխային, որ փոքրիկ կլորակներ պատրաստի 🙂 Հետո այդ բամբակե կլորակները սոսնձում եք մարմնի վրա:
Ձողիկներից 4 հավասար մաս եք կտրում, դրանք կլինեն ոտքերն ու ձեռքերը: Դրանք էլ համապատասխանաբար ամրացնում եք իրենց տեղերում 🙂
Սև թղթի վրա նկարում ու կտրում եք դեմքն ու ականջները: Եթե պատրաստի աչքեր չունեք, ապա նկարում ու կտրում եք նաև աչքերը: Դրանք էլ եք համապատասխանաբար սոսնձում մարմնին:

Ցանկության դեպքում կարող եք խոտեր, бантик, պոչիկ, այլ բաներ էլ ավելացնել 🙂

Ճիշտ այծիկ ստանալու համար կարող եք փոքրիկ պոզիկներ էլ ավելացնել 🙂

Ձեզ հաճելի ժամանց եմ մաղթում :)))

vochxarikner2

Leave a Reply