ՄաՊայական 5 լավ գիրք

Ծնող լինելու դժվար ճանապարհին շատ հաճախ կանգնում ենք այնպիսի խնդիրների առջև, որոնց պատասխանները չենք կարողանում գտնել, իհարկե մեր մայրական, ինչու ոչ նաև հայրական ինտուիցիան մեզ շատ է օգնում, բայց լավ խորհուրդները չեն խանգարի։ Ես դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու որպես մամա, բայց կկիսվեմ Ձեզ հետ մի քանի լավ գրքերով, որոնք ինձ որպես մայրիկ շատ ու շատ անգամ են օգնել։

575630_10150874968013619_1813332424_n

1․ Արդեն հղի ժամանակ ես խորհուրդ կտամ կարդալ Ժան Լեդլոֆֆ “Ինչպես դաստիարակել երջանիկ երեխա” (“Как вырастить ребенка счастливым” –Жан Ледлофф) գիրքը։ Այս գիրքը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչքան կարևոր է լինել երեխայի կողքը ֆիզիկապես և հոգեպես այնքան ժամանակ, ինչքան դա իրեն անհրաժեշտ է, որպեսզի հետո նա ավելի համարձակ մտնի կյանք, կհասկանաք, որ պետք է կոտրել հայկական այն կարծրատիպը, թե փորք երեխային շատ գրկելով, նրան սովորացնում եք գրկին, և ամենակարևորը ինչ սխալներ թույլ չտալ ու չզրկել երեխային մայրական սիրուց, որպեսզի հետագայում նա Ձեր սերը չսկսի փնտրել ամբողջ կյանքի ընթացքում։ 

2․ 7 смертных грехов родительства – Ирина Рыженко.

Ռիժենկոն ռուս հոգեբան է, ով իր ացելուների պատմությունների հիման վրա գրել է այս փոքրիկ, բայց շատ բան սովորացնող գիրքը, որ կարսալիս լիքը հարցերի պատասխաններ եք ստանում, հատկապես, ինչ տիպիկ սխալներ չպետք է թույլ տալ, որպեսզի վստահորեն բաց թողնես բալիկիդ մեծերի կյանք։

3․ Пока ребенок не свел вас с ума – Латта Найджел.

Հեղինակի որոշ դիրքրոշումների հետ ես չեմ կարող համաձայնվել, քանի որ իմ բնավորության, որպես մայրիկ, դրանք անհասու են, բայց կան բաներ, որոնք շատ օգտակար են։ Հատկապես կարևոր է գրքում անընդհատ հնչող այն միքտը, որ ցանկացած ծնող կարող է հստակ ու ճիշտ լուծել երեխայի հետ կապված բոլոր խնդիրները, եթե հաստատակամ որոշում կայացնի դրա մասին։

4․ Марта и Уильямс Сирс-Ваш ребенок от рождения до 10 лет.

Այս գիրքը իմ ամենասիրելիներից է, այն կարելի է շատ հաճախ վերընթերցել։

5․ Гиппенрейтер – Общаться с ребенком. Как?

Այս գիրքը իմ կարծիքով գովազդի և ներկայացման կարիք առհասարակ չունի, հատկապես պարտադիր է ընթերցման համար ավելի մեծ բալիկների ծնողներին, օրինակ 3-4 տարեկանից սկսած, խորհուրդ կտայի դպրոցական երեխաների մամա-պապաներին այս գիքը դարձնել սեղանի գիրք։

Ահա և իմ հնգյակը, ես դեռ շարունակում եմ, մեծ հաճույքով կլսեմ նաև Ձեր խորհուրդները, հաջորդ գիրքը, որ ես ընթերցելու եմ Французские дети не плюются едой – Памела Друкерман, իսկ հաջորդ գիրքը, որ գնելու եմ  Гиппенрейтер մնացած բոլոր գրքերն են ։

 

Leave a Reply