Պատրաստում ենք գիպսե արձանիկներ ու գունավորում այն

Ահա թե ինչ ենք սարքել օրերս տղայիս հետ 🙂

gipsԻ՞նչ է անհրաժեշտ.  

  • գիպս (ձեռք ենք բերում շինանյութերի խանութից),
  • ավազով խաղալու կաղապարներ (էն որ դույլի, բահի ու փոցխի հետ ա լինում),
  • գուաշներ և իհարկե այս ամենն անելու մեծ ցանկություն 😉

Պատրաստման եղանակը.
Գիպսին անընդհատ խառնելով ավելացնում ենք այնքան գոլ ջուր, որ ստացվի թթվասերի խտությամբ համասեռ զանգված: Պատրաստի զանգվածը լցնում ենք կաղապարի մեջ և թողնում չորանա մոտ 10 ժամ:
Այնուհետև հանում ենք և սկսում գունավորել:
Ծառի պարագայում ամեն ինչ ավելի հետաքրքիր է: Նախ կարելի է ծառը ներկել ըստ տարվա եղանակներին նրա ունեցած տեսքի, և նաև կարող է այն լինել ասենք կաղնի, խնձորենի կամ տանձենի 🙂

Leave a Reply