Ինձ կհասկանան շատերը:
Ինչի՞ց է, երբ փոքրիկիդ հետ փորձում ես տունը հավաքել,ավելի շատ է թափվում, իսկ երբ արդեն կատարյալ մաքուր է տունը, ու դու ուզում ես ինչ-որ հյուր ընդունել, հյուրերը, չգիտես ինչու գալիս են, երբ գետնին խաղալիքները թափված են, ամանները չես հասցրել լվանալ, իսկ պեչենիների փշուրները ամենուր են: Հիմա բացատրեմ հատուկ մեր պապաների համար 🙂 Օրինակ՝ դու ուզում ես սուրճ խմել, ու պստոյիդ առաջ դնում ես խաղալիքներով լի դույլ, 1վրկ. հետո շուռ է տալիս, տալիս ես ձեռքը մի դիլիմ միրգ, շպրտում է գրողի ծոցը, պեչենիի պատմությունը ավարտվում է փշուրներով: Հետո դու որոշում ես փոշեկուլ անել: Դու միացնում ես, նա անջատում է, դու տանում ես նրանից հեռու, նա չոչ է անում, հետևաբար ավելի արագ է գալիս, քան դու կհասցնես արագ անել: Շուտ վերջացնում ես ՝ ականջդ փոքրիկիդ ձայնին, բայց նա չկա. ձայն կա, ինքը չկա: Հետո գտնում ես սեղանի տակ դրված աթոռի միջից դուրս գալիս: Վերջում մտածում ես ՝ կորչի սառած սուրճն ու կրկին թափված հատակը. գրկում ես հրաշքիդ ամուր-ամուր ու պարու~մ: