Հեմանգիոմա

Հեմանգիոման հանդիսանում է ծննդաբերական նշան, որը հաճախ ներակայացված է որպես կարմիր էլաստիկ մակերեսով գնդիկ և իրենից ներկայացնում է մաշկի հավելյալ անոթների կուտակում: Այն մեծանում է կյանքի առաջին տարվա ընթացքում, այնուհետև ժամանակի ընթացքում ցուցաբերում է փոքրացման ուղղվածություն: Երեխան, որը կյանքի առաջին տարվա ընթացքում ունենում է հեմանգիոմա, սովորաբար 10 տարեկան հասակում ունենում է միայն տեսանելի մաշկային հետք: Այն կարող է տեղակայաված լինել ամենուր, սակայն սովորաբար հայտնաբերվում է դեմքի, գլխի, կրծքավանդակի և մեջքի շրջանում:

Հեմանգիոմային զարգացման պատճառ է հանդիսանում անոթներիխիտ դասավորված և միավորված խումբը: Հայտնի չէ, թե ինչ պատճառով են անոթները համախմբվում խմբերով, սակայն հավանական է, որ առկա է ժառանգական գործոն:
Հեմանգիոմային զարգացման համար ռիսկի գործոններ են հանդիսանում իգական սեռը, անհաս նորածինները և մաշկի սպիտակ գույնը:
Հեմանգիոման կարող է առկա լինել ծննդյան պահից ի վեր, սակայն առավել հաճախ այն հայտնվում է կյանքի առաջին ամիսների ընթացքում: Սկսվում է մարմնի որևէ տեղ որպես հարթ, կարմիր նշան: Սովորաբար այդպիսի նշան մարմնի վրա լինում է մեկը:
Երեխային կյանքի առաջին տարում սովորաբար կարմիր նշանը մեծանում է արագ՝ դառնալով սպունգային զանգված, որը բարձրանում է մաշկից վեր: Այունետև աճը սովորաբար կանգնում է և այն սկսում է դանդաղ անհետանալ:
Հեմանգիոմաների 50% անցնում է մինչև 5 տարեկան հասակը, և մեծամասնությունը հնարավոր չի լինում հայտնաբերել մինչև 10 տարեկան հասակը: Չնայած մաշկի գույնը բացվում է, սակայն մնացորդային մաշկի գունազրկում կամ մնացորդային հավելյալ մաշկ կարող է մնալ հեմանգիոմային տեղում:
Հեմանգիոմայի պատճառով հնարավոր է զարգանան հետևյալ բարդությունները: Այն կարող է քայքայվել, առաջացնելով խոցիկ կամ վերք, որը արյունահոսի, լինի ցավոտ, կեղևակալվի կամ այդ տեղում միանա երկրորդային ինֆեկցիա: Կախված հեմանգիոմայի տեղակայումից այն կարող է բերել տեսողության, լսողության խանգարման կամ այլ խնդիրների առաջացման: Այս բարդությունների և ոչ հաճախ հանդիպող տեղակայումների հաճախականությունը փոքր է:
Ախտորոշվում է հեմանգիոման հիմնված իր արտաքին տեսքի վրա: Այլ ախտորոշիչ մեթոդների օգտագործումը ցուցված չէ:
Հեմանգիոման հիմնականում է անցնում է առանց բուժման: Առավել հաճախ բուժման ցուցում են հանդիսանում ծնողների ցանկությունը, քանի որ հեմանգիոմայի տեսքը սոցիումի կողմից ոչ միշտ է միանշանակ ընդունվում, որը կարող է բերել երեխայի կամ ծնողների մոտ բարդույթների առաջացման: Սակայն բժշկի կողմից հնարավոր է հեմանգիոմայի բուժման մերժումը, քանի որ հիմնականում հեմանգիոման անցնում է առանց բուժման, իսկ բուժումը ունի կողմնակի ազդեցություններ:
Եթե հեմանգիոման առաջացնում է տեսողության կամ այլ առողջական խնդիրներ, ապա բուժումը կարող է ներառել բետա պաշարիչներ պարունակող կամ կորտիկոստերոիդային քսուքների օգտագործում կամ լազերային վիրաբուժություն: Ցանակացած բուժում սկսելուց առաջ պետք է համադրել հնարավոր ռիսկերը և օգուտները երեխայի համար:
Հեմանգիոմայի աճը բժիշկը կարող է վերահսկել հերթական այցելությունների ժամանակ, սակայն պետք է անհապաղ դիմել բժշկի, եթե հեմանգիոմայից դիտվում է արյունահոսություն, այն վնասվել է կամ միացել է երկրորդային ինֆեկցիա:
Մարի Դարակչյան, բ.գ.թ., մանկաբույժ

Leave a Reply