Ինչպես է ինձ հաջողվում քնեցնել իմ փոքրիկին

Նկատե՞լ եք արդյոք, որ բազմանդամ ընտանիքում մեծացող փոքրիկի քունը կազմակերպելը շատ ավելի բարդ է, քան հակառակ դեպքում։

Եկե՛ք միասին պարզաբանենք, թե ինչու.

Սովորաբար, երբ մոտենում է քնի ժամը ընտանիքի յուրաքնչյուր անդամ իր պարտականությունն է համարում իր լուման ներդնել փոքրիկին ակտիվացնելու հարցում։ Բոլորը վստահ են, որ երեխան կհոգնի և հոգնածությունից էլ հանգիստ քուն կմտնի։ Բայց, արի՛ ու տես, որ տեղի է ունենում ամբողջությամբ հակառակը։ Իրականությունն այլ է։

Տատիկ-պապիկների մոտ, իհարկե, զվարճալի է, բայց մայրիկի հետ հանգիստ է և ապահով։ Եվ հենց այդ ապահովության զգացողությունը պարգևող նրա մեղմիկ ժպիտն է, որը օգնում է փոքրիկին խաղաղ քուն մտնել։ 

Այն, ինչ կատարվում է փոքրիկի արթուն ժամանակ, անդրադառնում է նրա քնի վրա։ Փոքրիկները մեզ պես սիրում են հանգստանալ երեկոյան ժամերին։ Չէ՞ որ մենք ևս չենք սիրում ավելորդ աղմուկն ու անցուդարձը այդ ժամերին։ Կարևոր է, որ փոքրիկը հասկանա, որ մոտենում է քնի ժամը։

Սովորություն դարձրե՛ք նույն հերթականությամբ իրականացնել քնին պատրաստվելու գործողությունները։ Մինչ լոգանք ընդունելը միացրե՛ք սենյակում մեղմ երաժշտությունը և անջատե՛ք լույսերը։ Երեխայի քնի համար խաղաղ միջավայր կօգնեն ապահովել օրորոցային մոբիլները, որոնք օժտված են լուսային և երաժշտական էֆեկտներով։

Շատ շուտով փոքրիկը կվարժվի հերթականությանը։

  • Եթե մայրիկը անջատեց լույսերը, ուրեմն իր սիրելի խաղալիքը շուտով կսկսի նվագել և սենյակի առաստաղին կհայտնվեն գեղեցիկ աստղիկները։
  • Եթե մայրիկը տանում է լոգանքի, ուրեմն շուտով ուտելու է և վայելելու նրա տաքուկ գիրկը։

Երեկոյան լոգանքից հետո ձեր գրկի ջերմությունը, կիսախավար սենյակում հանգստացնող երաժշտությունը, կամ հեքիաթ պատմելն ավելի արագ կքնեցնեն երեխային, քան աղմկոտ ու մանկական թոթովախոս լեզվով սիրող բարեկամների մոտ ձեռքից ձեռք անցնելը։

Մեր օրերում արդեն կան հատուկ փոքրիկի հանգստյան համար նախատեսված փափուկ խաղալիքներ, որոնք չափսերով ավելի կոկիկ են, բայց և այնպես, ևս ունեն լուսային և օրորոցային երաժշտության հատկություններ։ Դրանք կարելի է տեղավորել փոքրիկի պայուսակի մեջ և վերցնել զբոսանքի կամ ճանապարհորդության։ Դրանք շատ արագ կդառնան ձեր հավատարիմ օգնականները։

 

Շնորհակալություն Fisher-Price ապրանքանիշին նյութը տրամադրելու համար։

Պաշտոնական ներկայացուցիչ Marli Toys ընկերություն։

 

Leave a Reply