Ինքնագնահատական և հարգանք սեփական անձի նկատմամբ

Երեխա մեծացնելը միայն անհրաժեշտ սնունդով, հագուստով ապահովելը կամ հասարակական նորմերին համապատասխանող դաստիարակությունը չէ։

Այսօրվա 1-2 տարեկան երեխաները վաղը կերտելու են մի ամբողջ հասարակություն և մեզ համար, որպես ծնող, պետք է առաջնային լինի մեր երեխային պատրաստել այդ հասարակությունում առանց մեզ դրսևորվելուն։ Բազմաթիվ ծնողներ «դաստիարակություն» տերմինի ներքո հասկանում են միայն խստություն, «չի կարելի»-ների շարք և շատ դեպքերում էլ հենց իրենք են ինքնահաստատվում սեփական երեխայի հետ հարաբերություններում։

Մանկության ընթացքում ձեռք բերված բարդույթները և ցածր ինքնագնահատականը պատանի տարիքում կարող են ավելի խորը արմատներ թողնել` հաշվի առնելով, որ այդ տարիքում դեռահասը կամ պատանին սոցիումում ներկայանում է որպես անհատ և դուրս է մնում ծնողական պաշտպանության շրջանակներից։

Եթե երեխայի մեջ դեռ մանկուց կարողանանք սերմանել բարձր ինքնագնահատական և հարգանք սեփական անձի նկատմամբ, այդ երեխան հետագա իր ողջ կյանքի ընթացքում կարող է խուսափել բազմաթիվ խնդիրներից։ Ինքնագնահատականը մարդու հայացքն է դեպի ներս։

Ցածր ինքնագնահատական կարող է ձևավորվել.
✔️ ինչպես արտաքին տվյալների,
✔️ այնպես էլ հմտությունների,
✔️ թերի գիտելիքների,
✔️ իր հասակակիցների հետ չստացված հարաբերությունների, ✔️ և բազում այլ գործոնների հիման վրա։

Ի՞նչ անել, որպեսզի դաստիարակել բարձր ինքնագնահատական ունեցող երեխա։ Օբյեկտիվ վերաբերմունքը սեփական երեխայի հանդեպ դրական ինքնագնահատականի հիմքն է։ Երեխայի շրջապատում միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ հարցում կգերազանցեն իրեն. օրինակ՝ ավելի լավ կսովորեն, ավելի լավ կպարեն, հնարավոր է ավելի գեղեցիկ լինեն և այլն։
✔️ Փորձեք գտնել ձեր երեխայի առավելությունները։ Ամեն անգամ երբ նա կնշի, որ ինչ որ տեղ թերացել է, մեղմորեն խոսակցությունը ավարտեք իր դրական կողմերը շոյելով։
✔️ Առաջարկեք ձեր օգնությունը այդ թերացման խնդրի լուծման հարցում։ Շատ ծիծաղեք ձեր երեխայի հետ ինքներդ ձեզ վրա , այնուհետև հումորը սահուն կերպով տեղափոխեք իր դաշտ ։
✔️ Կարևոր է, որ երեխան իր թերություններին հումորով վերաբերվի։ Դա կօգնի իր պաշտպանողական ֆունկցիան ավելի ճիշտ դրսևորել. օրինակ ՝ եթե այլ շրջապատում ծիծաղեն երեխայի ինչ-որ թերության վրա, դա իրեն չընկճի և չկոտրի։

Մարդիկ միշտ էլ ցավեցնում են այն մարդկանց, ովքեր իրենց թույլ կողմերը ի ցույց են դնում։
✔️ Եթե մեկ անգամ ինչ-որ մեկը ծիծաղի ձեր բալիկի օրինակ ՝ գիրության վրա և հասկանա, որ ձեր երեխան դրանից չընկճվեց ու դեռ մի բան էլ մասնակցեց խոսակցությանը և նույնիսկ այնքան ինքնավստահ էր, որ դիմացինի թույլ կողմը ընթացքում գտավ և հումորը կարողացավ տեղափոխել <հակառակորդ>-ի դաշտ, այլևս երբեք չի փորձելու նեղացնել ձեր երեխային։

‼️ Թղթի վրա կետ առ կետ գրեք իրեն բնորոշ լավագույն գծերը, իր ձեռքբերումները, հմտությունները և դրանք համեմատեք իր կողմից նշված թերությունների հետ։ Ապացուցեք, որ նա ավելի շատ դրական քան բացասական կողմեր ունի ։ Առաջարկեք ամեն անգամ մեկ թերություն ջնջել ցուցակից:
Աշխատեք օտար մարդկանց ներկայությամբ <չդաստիարակել> ձեր երեխային՝ մոտեցեք, շշուկով ասեք, որ իր պահվածքը ձեզ դուր չի գալիս, իսկ խոսակցությունը շարունակեք տանը ՝ բոլորից առանձին։

Սովորեցրեք ձեր երեխային հաշվի առնել սեփական ցանկությունները . օրինակ՝ եթե որևէ բան չի կարող կամ չի ուզում անել, ուրեմն կարող է մերժել դիմացինին, պահանջել զրուցակցից հարգանք իր անձի նկատմամբ և նմանօրինակ կարևոր մոտեցումներ։

Ուշադիր եղեք նաև ձեր երեխայի արտաքինի նկատմամբ։ Դուրս ճանապարհելուց առաջ սովորեցրեք կոկիկ, մաքուր, գեղեցիկ հագնված լինել։ Հակառակ դեպքում հնարավոր է արդարացի ծաղրանքի ենթարկվի, որը հետագայում իր նստվածքն է թողնելու երեխայի աշխարհում։

Եվ վերջապես սովորեցրեք ԺՊՏԱԼ և ինքներդ էլ շատ ժպտացեք ձեր երեխաներին։ Այն փոքրիկ սերը, որն այսօր տալիս եք իրեն, իր ողջ կյանքում միայն դրական արդյունք է թողնելու։

Սիրված լինելու զգացումը հիմքային նշանակություն ունի անհատի ձևավորման հարցում։

Leave a Reply