Կոկորդի ստրեպտոկոկային բորբոքման հարուցիչն է A խմբին պատկանող b-հեմոլիտիկ ստրեպտոկոկը: Հաճախակի կրկնվող կոկորդի ցավի, անգինայի, տոնզիլիտի, օտիտի դեպքում անհրաժեշտ է անցնել բերանի խոռոչի, բկանցքի մանրէաբանական հետազոտություն:
Ժամանակին չհայտնաբերելու դեպքում հիվանդությունն ավելի է խորանում՝ ախտահարելով հոդերը և նույնիսկ սիրտը:
Ստրեպտոկոկի հայտնաբերման թեստի միջոցով հնարավոր է տարբերակել ստրեպտոկոկային ինֆեկցիան, որի դեպքում անհրաժեշտ է հակաբիոտիկի ընդունում, վիրուսային ծագման կոկորդի ցավից, որի դեպքում հակաբիոտիկի ընդունումն անիմաստ է:
Այս թեստը կօգնի ճշգրիտ ախտորոշել և թիրախային բուժում նշանակել:
Օգտակար տեղեկատվական նյութի համար շնորհակալ ենք Բիոմեդ ախտորոշման լաբորատորիային`
Հասցե՝ Եղ. Թադևոսյան 5 և Գայի պողոտա 8
Հեռ: 010 483879, 011 483879