Մանկական արթրիտ

Արթրիտը տարածված քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են ծայրամասային հոդերը: Ըստ վիճակագրության` յուրաքանչյուր 1000-րդ երեխայի մոտ կյանքի առաջին տարիների ընթացքում զարգանում է արթրիտ, և որպես կանոն այն ախտորոշում են մինչև 4 տարեկանը:

Continue reading →

Բակտերիալ ինֆեկցիաներ: Ստրեպտոկոկ

Կոկորդի ստրեպտոկոկային բորբոքման հարուցիչն է A խմբին պատկանող b-հեմոլիտիկ ստրեպտոկոկը: Հաճախակի կրկնվող կոկորդի ցավի, անգինայի, տոնզիլիտի, օտիտի դեպքում անհրաժեշտ է անցնել բերանի խոռոչի, բկանցքի մանրէաբանական հետազոտություն:

Continue reading →

Վիտամին Բ12

Վիտամին Բ12-ը կենսաբանական ակտիվ միացություն է, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների ապահովման համար:

Այն հատկապես կարևոր է կյանքի առաջին տարում, քանի որ այս վիտամինի անբավարար քանակն օրգանիզմում բացասաբար է ազդում երեխայի աճի և զարգացման վրա: Կյանքի առաջին տարվա ընթացքում երեխայի օրգանիզմում Բ12 վիտամինի քանակը մեծապես կախված է հղիության ընթացքում մորից ստացած վիտամինի քանակից:

Continue reading →

Վիտամին Դ

Երեխաները ծնվում են Դ վիտամինի շատ քիչ պահուստով և վիտամինի անհրաժեշտ քանակը ստանում են մայրական կաթի միջոցով:

Սակայն հաճախ մոր օրգանիզմում Դ վիտամինի քանակը բավարար չի լինում երեխային անհրաժեշտ քանակով ապահովելու համար, այդ պատճառով էլ փոքրիկների մոտ հաճախ նկատվում է վիտամինի Դ-ի դեֆիցիտ կամ անբավարարություն:

Continue reading →

«Չոչի մրցույթ 2019»

Հուլիսի 19-ին «Երազ» այգում տեղի ունեցավ Հայաստանում նախադեպը չունեցող փոքրիկ չոչորդների մեծ մրցույթը, որն անսահման ոգևորությամբ կազմակերպել էր «Հայ ծնողների ակումբ»-ը:

Միջոցառմանը մասնակցում էին 9 ամսականից մինչև 1 տարեկան 3 ամսական 40 երեխա: Մրցում էին 5 տարիքային խմբով` յուրաքանչյուրում 8 չոչորդ: Երեխաներին ուղեկցում էին երկու մեծահասակ, որոնցից մեկը երեխայի հետ չոչուղու սկզբում էր, իսկ մյուսը, վերջնագծում կանգնած, պետք է կանչեր ու գրավեր երեխային նրան հետաքրքրող իրերով։ Հաղթող ճանաչվեցին 4 մետրանոց չոչուղին առաջինը հատած մասնակիցները 🙂

Continue reading →

Ծնողների արձագանքը մանկական կոնֆլիկտներին

Կոնֆլիկտները մանկության անբաժան մասն են: Դրանցից մշտապես խուսափելը ու երեխային ցանկացած տեսակի կոնֆիլկտից հեռու պահելը ոչ միայն անհնար է, այլև կարող է վատ անդրադառնալ երեխայի զարգացման, հասարակության մեջ կայացման հարցում: Երեխաները շփվելով, վիճելով, հարաբերություններ պարզելով, վեճերը հարթելով, պայմանավորվելով սովորում են ապրել: Նրանք պատրաստվում են հասուն կյանքին, սովորում են աշխատել թիմում, լինել առաջնորդ, հարմարվել թիմին, կամ ընդհակաառակը՝ ընդդիմանալ: Այդ իսկ պատճառով կարևոր է հնարավորություն տալ երեխային սեփական ուժերով հաղթահարել կոնֆլիկտները, և միջամտել միայն այն ժամանակ, երբ առկա է իրական վտանգ:

Ինչպիսի՞ սխալներ են ամենից հաճախ թույլ տալիս ծնողները

Continue reading →

Նվերի 7 միտք բալիկի 1-ամյակի համար :)

Նվեր ընտրելու Ձեր բարդ գործը մի քիչ հեշտացնելու համար որոշեցինք առանձնացնել ու ձեզ ներկայացնել օրիգինալ նվերի 7 միտք բալիկի 1-ամյակի համար 🙂

Continue reading →

Պար

Հայ ծնողների ակումբի անդամները հաճախ են քննարկում պարարվեստի շուրջ հարցեր, և մենք որոշեցինք ոլորտի ամենանշանավոր մասնագետներից մեկի հետ մի փոքրիկ հարցազրույց ունենալ։

Եվ այսպես, ակումբի հարցերին պատասխանում է “Արմա” պարային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար, միջազգային կարգի մրցավար Արշավիր Մուրադյանը։

– Քանի՞ տարեկանից է ճիշտ երեխային պարի տանել (պարի ոճը կապ ունի՞)։

Continue reading →

10 գիրք ամանորյա հրաշքի մասին

Ամանորը մոտենում է, ուրեմն հրաշքներին հավատալու լավագույն ժամանակն է 🙂 Ձեզ ենք ներկայացնում տոներին նվիրված մի քանի հեքիաթներ, որոնք ոչ միայն հետաքրքիր կդարձնեն փոքրիկների ձմեռային արձակուրդը, այլև կսովորեցնեն լինել բարի, խիզախ և  երբեք չհանձնվել: Այս ցանկը, նաև մեծերի համար է, ովքեր ցանկանում են տոնական լույսով լցնել իրենց կամ հարազատների կենցաղը 🙂
Continue reading →

Ճանապարհ դեպի մայրություն

Երբ առաջին անգամ հասկացա, որ մայր եմ դառնալու, զգացական անմոռանալի ապրումներից հետո ուղեղս միանալուն պես առաջին միտքը, որ առկայծեց, հետևյալն էր՝ ինչ լավ է, որ դեռ 9 ամիս կա առջևում։ Գիտեի, որ բավականին շատ անելիք ունեմ այդ 9 ամիսների ընթացքում, բայց ինչ, ոնց, երբ՝ առանձնապես չէի պատկերացնում․․․ Դե, իհարկե, սկսեցի հարցուփորձ անել, դիմեցի արդեն դեպի մայրություն ճանապարհը բարեհաջող անցած ընկերուհիներիս՝ կաթիլ-կաթիլ հավաքելու ինֆորմացիան, որ հասկանամ, թե ինչը ոնց ու երբ է պետք անել։ Հուսով եմ, որ այս գրառումը կօգնի այդ ճամփան բռնած կանանց դես-դեն չընկնել և հանգիստ պլանավորել հղիության 9 ամսվա իրենց անելիքները։ Continue reading →