Բարև բոլորին 🙂
Արդեն որոշե՞լ եք ինչպես եք Զատիկին պատրաստվելու: Մենք որոշեցինք այս տարի նոր բան փորձել` декупаж пасхальных яиц ! 7 տարեկան աղջիկս իր ձեռքերով այ ասպիսի արդյունք ստացավ 🙂
Շատ հեշտ է պրոցեսը: Անհրաժեշտ են միայն.
– ձու,
– գեղեցիկ նախշերով անձեռոցիկներ,
– հում ձվի սպիտակուց,
– մկրատ և վրձին:
1. Ձուն եփում և սառեցնում եք:
2. Անձեռոցիկից կտրում եք այն պատկերները, որոնցով ուզում եք զարդարել ձուն: Առանձնացնում եք շերտերը, ձեզ միայն վերևի շերտն է պետք:
3. Առանձին ափսեի մեջ լցնում եք հում ձվի սպիտակուցը, որը կծառայի որպես սոսինձ և անվնաս կլինի 🙂
4. Ձվի վրա վրձինով “սոսինձ” եք քսում, վրան դնում եք կտրած անձեռոցիկը: Նորից վրձինով “սոսինձ” եք քսում անձեռոցիկի վրա այնպես, որ այն հնարավորինս հարթ ամրացնեք ձվին:
5. Հիանում եք գեղեցիկ արդյունքով 🙂
Այս մեթոդը բնականաբար ամենևին իմ մտահղացումը չէ: Ահա մի քանի հղում այս թեմայով.
http://miss-soap.ru/novosti/dekupazh
http://stranamasterov.ru/node/184441
http://kedem.ru/recipe/pasha/2013-04-24dekupazh/
Ձեզ հետաքրքիր ժամանց եմ մաղթում 🙂
mamaner jan duq karoxe imanaq ardyoq mez mot ka mankakan loxavazan te voch?
Astghik jan, sa nayeq. Mi kich hin post e, bayc ogtakar e 🙂 Taki commetnerum el shat lav informacia ka 🙂
http://armparents.com/2011/08/25/լողավազաններ/
Shat shnorhakalutyun informaciayi hamar,kpordzem jisht entrutyun anel:)