Մամաներս միշտ երկընտրանքի առջև ենք կանգնում, ինչպես համատեղել տան աշխատանքը ու բալիկին էլ զբաղեցնել։ Կիսվում եմ իմ փորձով։
Խոհանոց
Եթե պատրաստում եք ինչ որ բան, բալիկին ներառեք, օրինակ կարտոֆիլ մաքրելուց հետո տվեք, թող լվանա, կամ երկու թասիկ տվեք, թող մեկից մյուս դնի, կամ մեծ չափերի մակարոն տվեք, թող խաղա, կամ բրնձի մեջ մի քանի փոքր բան թաքրեք, թող գտնի և Ձեզ ուրախացնի։
Եթե աման եք լվանում, ապա կանգնացրեք Ձեր կողքը, թասիկի մեջ ջուր լցրեք, փրփուր, իրա գդալները տվեք և գուպկա, ու թող ինքն էլ լվանա, չմոռանաք գետնին կտոր քցել)))
Ամաները լվանալուց առաջ սեղանին թողեք մի քանի բաժակ, կամ ափսե, և բալիկին խնդրեք հատ հատ Ձեզ փոխանցել։ Որոշ աղբ թույլատրելի, տվեք և խնդրեք, որ քցի աղբամանը, բայց հատ հատ։
Եթե որոշել եք որևէ բան թխել, ապա անպայման դա արեք բալիկի հետ։
Ննջասենյակում հագուստ դասավորելիս կամ օրինակ գեղեանալիս, բալիկն տվեք ձեր չղչղկան բիժուտերիան կամ գույզգույն շարֆերը, օօ դա նրանց շատա դուր գալիս։
Ցանկանում եք, հարդարել Ձեր մազերը, լողացեք երեխային լողացնելուց առաջ, և մինչ նա կխաղա լողանալիս կամ կնկարի պատերին ու վաննայի մեջ, դուք արագ կարող եք հենց լոգարանում ֆենել կամ այլ ձև հարդարել Ձեր մազերը։
Եթե ժամանակն է եկել փոշեկուլով աշխատելու, բալիկին տվեք հատակի փայտը, թող կամաց լվանա, Դուք այդ ընթացքում արագ մաքրեք սենյակները, ու մինչև կգա ժամանակը հատակ լվանալու, բալիկ արդեն հոգնած կլինի, Դուք էլ արագ կանեք։
Փոշի սրբեք միասին, վերցրեք երկու կգտոր, մեկը տվեք իրան, մյուսով Դուք մաքրեք։
Լվացքի մեքենայից լվացված հագուստի հանելը ստանձնեք բալիկին, դա նրանց շատ է դուր գալիս։ Լվացքի մեքենայի մեջ ցույց տվեք որևէ գունավոր իր, և բացատրեք թե ինչ հետաքրքիր է այն պտտվում։
Միակ բանը, որ բալիկի մոտ պետք չի անել, դա արդուկելն է։
Ամենակարևորը հիշեք, որ բալիկները շատ են սիրում կրկնօրինակել մեծերին, նրանց հետաքրքիր է այն, ինչ մենք ենք անում, և նրանց համար կարևոր է այն ժամանակը, որ անց են կացնում մեզ հետ։
ՀԳ։ սխալներիս համար կներեք։