Ողջույն սիրելի մայրիկներ և հայրիկներ
Մեր Facebook-յան խմբում շատ-շատ է խոսվել փոքրիկի հետ հանգստի գնալու մասին, այդ պատճառով էլ որոշեցի պատմել մեր հանգստի մասին: Նախ ասեմ, երբ մեկնեցինք հանգստանալու տղաս դեռ տասը ամսական էր: Ես մինչև մեկնելը խորհրդակցեցի տղայիս բժշկի հետ, մի քանի դեղեր ասեց, որ հետս վերցնեմ, մասնավորապես` ջերմիջեցնող, ցավազրկող` Nurofen, փորիկի համար` Linex Forte, և ամեն դեպքում խորհուրդ տվեց անտիբիոտիկ վերցնել, եթե երեխայի ջերմությունը մի քանի օր շարունակ չիջնի: Նաև վերցրել էի հետս արևապաշտպան` մանկական Nivea, ու շատ գոհ եմ:
Դե սկսեմ հենց առաջին օրվանից: Ինքնաթիռի մեջ քնեց, արթնացավ, սկսեց խաղալ, ընդհանուր առմամբ շատ լավ էր իրեն զգում, բայց իջնելու պահին ականջների ցավը սկսեց, այդ պահին շատ ճիշտ է սոսկա տալը, երբ երեխան սոսկա է ուտում, դա հանսգտացնում է և թույլ չի տալիս, որ ականջները փակվեն: Առաջին օրը հենց որ ջուրը տեսավ, շատ ուրախացավ ու առանց լաց լինելու ու վախենալու մտավ ջուրը: Բայց, քանի որ առաջին օրն էր, շատ երկար չթողեցի ջրում, երկրորդ օրը ավելի երկար ժամանակով մտավ, երրորդ օրվանից արդեն պառկում էր արևի տակ, ավազներով խաղում ու մինչև վերջին օրն էլ փոքրիկս վայելել է ծովը և ոչ մի խնդիր չի առաջացել:
Բայց գալու նախորդ օրը աչքի մեջ կարմրություն զգացի, եկանք Հայաստան, սկսեց քորել, մյուս աչքն էլ կարմրեց, սկսեց ճպռոտել: Մանկաբույժն ասաց, որ տարածված վարակ է , շատ երեխաներ են լողավազաններում լողալուց հետո նման խնդիր ունենում: Tobrex աչքի կաթիլներ նշանակեց, արդեն երկու օր է կաթեցնում է, ու գնալով լավանում է: Մի խոսքով կարող եք չվարանել և ձեր փոքրիկի հետ մեկնել հանգստանալու, միայն թե գիշերային զբոսանքների մասին խորհուրդ կտամ մոռանալ, քանի որ ստիպված պետք է մնաք երեխայի կողքին, կամ կարող եք դայակ վարձել, որը կհետևի ձեր փոքրիկին:
Հուսով եմ ինչ-որ բանով կարողացա օգտակար լինել: Հարցեր լինելու դեպքում սիրով պատրաստ եմ պատասխանել:
Ինքնաթիռում ականջները չփակվելու համար խորհուրդ են տալիս թռիչքի ժամանակ երեխայի ականջների մեջ բանբակ դնել! Ասում են, որ օգնումա 🙂
Cheee Aya jan,et stex bjishkner@ xist argelecin,es vor galis ei hayastan aseci bambak dnem akanjneri mej,ahavor kataxec bjishks.U asec hankarc nman ban chanes ,erexayi akanjner@ piti bac mnan inknatiri mej:)
վայ… հմմմ 🙂
ամեն ինչ շատ լավ էր, բացի անտիբիոտիկը: Խնդրում եմ անտիբիոտիկի օգնությանը դիմեք ծայրահեղ դեպքում, փորձեք օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ: Հավատացեք մասնագիտությունս և մասնագիտական ունակություններս թույլ են տալիս այսպիսի հայտարարություն անել: Կարող եմ ասածս գիտականորեն ապացուցել 🙂
Havatum em Anushik jan 🙂 bayc de amen depqum chisht e hetd amen inch unenaly!
Armine inch lavn e balikd 🙂
Ճիշտ է ուենալ ջերմիջեցնող մոմիկներ, օշարակներ, հակահազային միջոցներ, ախտահանող միջոցներ, նույնիսկ ներարկման համար ջերմիջեցնող միջոցներ, բայց ոչ անտիբիոտիկ: Եկեք օգտագործենք անտիբիոտիկը միայն ծայրահեղ դեպքում և միայն բժշկի ցուցմամբ:
Շատ շնորհակալ եմ Անուշիկ ջան 🙂