Մանկապարտեզներ

Բարև ձեզ սիրելի ծնողներ, քանի որ հիմա շատ կան մասնավոր և պետական մանկապարտեզներ, երբ գալիս է երեխային մանկապարտեզ տանելու տարիքը շատերն են կանգնում փաստի առաջ, թե որ մանկապարտեզ տանել, մասնավոր թե պետական: Ես էլ, որպես նույն փաստի առաջ կանգնած մայրիկ, փորձել եմ ճշտել մասնավոր մանկապարտեզների մասին ինֆորմացիա, և կներկայացնեմ ձեզ դրանք: Ուզում եմ նաև նշել, որ այս ինֆորմացիան ես ճշտել եմ հոկտեմբեր ամսին 2011 թվականի, հետո այն կարող է փոփոխվել:
Շատ կարևոր է ամեն մանրուքին ուշադրություն դարձնելը, ես փորձել եմ զանգելով ճշտել որոշ մանրամասներ: Անպայման վճարովի մանկապարտեզ փնտրելիս ուշադրություն դարձրեք, որ չհաճախած օրերի գումարը փոխանցվի ձեր մյուս ամսվա վարձին: Կան մանկապարտեզներ, որոնք չեն հանում գումարը վարձից, իսկ ինչպես բոլորս գիտենք բալիկները այդ շրջանում շատ հաճախ են հիվանդանում:

Ի դեպ 🙂 կարող եք անվճար գրանցվել “Հայ ծնողների ակումբ”-ին և մանկապարտեզների թարմացված տեղեկությանը ծանոթանալ այստեղ` http://www.armparents.com/sphere/2:

Արեգ նախակրթարան
Հասցե` Խորհրդարանի 32/1
Հեռ. 010569162
Բջջ. 091525637
Աշխ. ժամերը 8.30-19.00, շաբաթ՝ 8.30-16.00, գործում են նաև ժամավճարով խմբակներ
Սնունդը` 4 անգամյա, միրգ, աղցան, թարմ մրգերից քամած հյութեր՝ ամեն օր
Տարիքը` 2-6 տ.
Վարձը` 70.000 դր., ժամավճարի դեպքում ժամը՝ 1000 դր
Գործում է նաև զարգացման կենտրոն և ժամավճարով խմբակներ  2-6 տարեկան երեխաների համար:
Գործում են ակնաբուժի, ատամնաբուժի, հոգեբանի և լոգոպեդի ծառայություններ:
Բացակայություն` Հանվում է գումարից 14 և ավել օրերի դեպքում:
Կան նաև վճարովի ծառայություններ երեկոյան ժամը 18:00-24:00, 2-12 տարեկան երեխաների համար: Ծառայությունները ներառում են խնամք, խաղեր, կերակրում: Ծառայություններից օգտվելու համար հարկավոր է դիմել մեկ օր առաջ:
Email: [email protected]
Facebook: https://www.facebook.com/pages/Արեգ-Նախակրթարան/876700469020674
Areg Logo

10295815_882260438464677_3219468147721708072_n IMG_6915 IMG_7016 IMG_7197 IMG_7317

 

 

Հեքիաթ մանկապարտեզ
Հասցե` Կիևյան 14/2
Հեռ. 010274301
Բջջ. 091499835.
Աշխ. ժամերը 08:30-18:30
Սնունդը` 3 անգամյա
Տարիքը` 1-4 տ.
Վարձը` 80.000 դրամ

Sunny Kids Club մանկապարտեզ
Հասցե` Արմենակյան 99 (Sky սուպերմարկետի դիմաց)
Հեռ.` 010 65 14 04 Բջջ.` 099 219830
Աշխ. ժամերը 08:30-19:00
Սնունդը` 4 անգամյա Տարիքը` 2տ. և բարձր (գործում է նաև ժամավճար)
Վարձը` 70.000 դրամ/ամսական (կա փոխադրամիջոց ցանկության դեպքում) Բացակայություն` բացակայած 3 օրերը վճարվում են, մնացած օրերի գումարի 50%-ը փոխանցվում է հաջորդ ամիս:
website: www.sunny.am
Email: [email protected]
Facebook: https://www.facebook.com/SunnyKidsClub Twitter: twitter.com/#!/SunnyKidsClub

Angels մանկապարտեզ, նախակրթարան
Հասցե` Արցախի պողոտա, 17/11
Հեռ. 010 43-37-55 093-13-00-90 091-01-91-81
Աշխ. ժամերը 8:30-18:00, շաբաթ`8:30-16:00, գործում են նաև ժամավճարով խմբակներ,
Սնունդը` 3 անգամյա,
Տարիքը`2,5-5 տ.
Վարձը`, 60.000 դրամ, Ժամավճարի դեպքում` ժամը` 1000 դրամ
Բացակայություն` Գումարը չի հանվում վարձից

Continue reading

Երբ երեխան շունչը պահում է

Իմ բալիկը, երբ մի քանի ամսական էր, սկսեց լաց լինելուց շունչը պահել, սկզբում թեթև էր, շատ քիչ էր նման բան լինում, բայց հիմա եթե իրեն դուր չի գալիս ինչ-որ բան, լաց լինելուց շունչը պահում է, կապտում, թուլանում… ես էլ եմ փոքր ժամանակ շունչս պահել 🙁 Ով գիտի նման դեպքերում ինչ են անում? կամ ում բալիկը նման խնդիր ունի?

Ինքնուրույն ուտելը

Ծնողներ ջան, բալիկս շուտով 1 տարեկան կդառնա, ու ինձ թվում է, որ ժամանակն է ինքնուրույն ճաշիկներ ուտելը: Կկիսվեք ձեր փորձով? ով ոնց է հասել դրան, երբ? արդեն մենակով բաժակից խմում է, շշից խմում է, բայց չեմ պատկերացնում ոնց է ինքնուրույն ուտելու 🙁

Ծովափնյա հանգիստը փոքրիկի հետ

Ողջույն սիրելի մայրիկներ և հայրիկներ

Մեր Facebook-յան խմբում շատ-շատ է խոսվել փոքրիկի հետ հանգստի գնալու մասին, այդ պատճառով էլ որոշեցի պատմել մեր հանգստի մասին: Նախ ասեմ, երբ մեկնեցինք հանգստանալու տղաս դեռ տասը ամսական էր: Ես մինչև մեկնելը խորհրդակցեցի տղայիս բժշկի հետ, մի քանի դեղեր ասեց, որ հետս վերցնեմ, մասնավորապես` ջերմիջեցնող, ցավազրկող` Nurofen, փորիկի համար` Linex Forte, և ամեն դեպքում խորհուրդ տվեց անտիբիոտիկ վերցնել, եթե երեխայի ջերմությունը մի քանի օր շարունակ չիջնի: Նաև վերցրել էի հետս արևապաշտպան` մանկական Nivea, ու շատ գոհ եմ:

Դե սկսեմ հենց առաջին օրվանից: Ինքնաթիռի մեջ քնեց, արթնացավ, սկսեց խաղալ, ընդհանուր առմամբ շատ լավ էր իրեն զգում, բայց իջնելու պահին ականջների ցավը սկսեց,  այդ պահին շատ ճիշտ է սոսկա տալը, երբ երեխան սոսկա է ուտում, դա հանսգտացնում է և թույլ չի տալիս, որ ականջները փակվեն: Առաջին օրը հենց որ ջուրը տեսավ, շատ ուրախացավ ու առանց լաց լինելու ու վախենալու մտավ ջուրը: Բայց, քանի որ առաջին օրն էր, շատ երկար չթողեցի ջրում, երկրորդ օրը ավելի երկար ժամանակով մտավ, երրորդ օրվանից արդեն պառկում էր արևի տակ, ավազներով խաղում ու մինչև վերջին օրն էլ փոքրիկս վայելել է ծովը և ոչ մի խնդիր չի առաջացել:

Բայց գալու նախորդ օրը աչքի մեջ կարմրություն զգացի, եկանք Հայաստան, սկսեց քորել, մյուս աչքն էլ կարմրեց, սկսեց ճպռոտել: Մանկաբույժն ասաց, որ տարածված վարակ է , շատ երեխաներ են լողավազաններում լողալուց հետո նման խնդիր ունենում: Tobrex աչքի կաթիլներ նշանակեց, արդեն երկու օր է կաթեցնում է, ու գնալով լավանում է: Մի խոսքով կարող եք չվարանել և ձեր փոքրիկի հետ մեկնել հանգստանալու, միայն թե գիշերային զբոսանքների մասին խորհուրդ կտամ մոռանալ, քանի որ ստիպված պետք է մնաք երեխայի կողքին, կամ կարող եք դայակ վարձել, որը կհետևի ձեր փոքրիկին:

Հուսով եմ ինչ-որ բանով կարողացա օգտակար լինել: Հարցեր լինելու դեպքում սիրով պատրաստ եմ պատասխանել: