Պարզել եմ, որ ես որակյալ գունավոր թղթերի թուլություն ունեմ
Խանութում տեսնելիս գնում եմ անգամ առանց հատուկ կարիքի, բայց հետո պարզվում է միշտ, որ ճիշտ էլ անում եմ, քանի որ սովորաբար այդ “կարիքը” հայտնվում է չնախատեսված ժամանակ, երբ թղթի համար խանութ գնալը բոլորովին հարմար չէ…
Ինչևէ… ուզում եմ ներկայացնել մեր վերջին “աշխատանքները”, միգուցե ձեզ հետաքրքրեն ու նոր մտքեր տան…
Տղաս վերջերս ոգևորված էր համադասարանցիների հետ դպրոցի բակում ֆուտբոլ խաղալու մտքով: Գիտեմ, որ ֆուտբոլ խաղալ այդքան էլ չի սիրում, բայց իր դպրոցական կյանքի այս երկու տարիներում առաջին անգամ համադասարանցիների հետ դպրոցից դուրս հանդիպելու միտքն ինձ էլ շատ հետաքրքրեց ու ոգևորեց Դասղեկի և ծնողների հետ նախօրոք օր և ժամ քննարկելուց հետո տղայիս հետ միասին համացանցում համապատասխան նկարներ գտանք, որոշեցինք հրավիրատոմսերի տեքստը և այ էսպիսի հրավիրատոմսեր պատրաստեցինք
Երեխաներն իհարկե շատ էին ուրախացել թե’ հրավիրատոմսերից, թե’ դպրոցի բակում ֆուտբոլ (կամ ուրիշ խաղ) խաղալու մտքից, բայց անհասկանալի պատճառներով դպրոցը մեզ նախորդ օրը արգելեց նման “անհետաքրքիր, անիմաստ և վտանգավոր” բան կազմակերպել ու մեր հանդիպումը տեղի չունեցավ
Հրավիրատոմսերը կտրտելուց հետո որոշեցինք օգտագործել նաև թղթերի մնացորդները… Ստացվեց էսպիսի բան
Իսկ երեկ մեզ խնդրեցին հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք տատիկներին նվիրված հանդեսի համար հրավիրատոմսեր պատրաստել, որ երեխաները տան իրենց տատիկներին: Այսօր պատրաստեցինք այս ուրախ հրավիրատոմսերը
… և որոշեցինք էլի բան սարքել
Իսկ մինչև ես հավաքեմ մեր թափածները, տղաս ինքնուրույն պատրաստեց մարդուկ իր շունիկով`
իսկ աղջիկս… էլի մարդուկ իր շունիկով
Այսօր այսքանը…
Պիտի խոստովանեմ, որ դուք և ձեր բալիկները հրաշալի վառ երևակայություն ունեք: Մաղթում եմ նորանոր հաջողություններ
Շնորհակալ եմ, Սյուզի ջան

Դուք էլ ձեր աշխատանքները դրեք, մեզ նոր մտքեր են պետք