Երբ երեխան շունչը պահում է

Իմ բալիկը, երբ մի քանի ամսական էր, սկսեց լաց լինելուց շունչը պահել, սկզբում թեթև էր, շատ քիչ էր նման բան լինում, բայց հիմա եթե իրեն դուր չի գալիս ինչ-որ բան, լաց լինելուց շունչը պահում է, կապտում, թուլանում… ես էլ եմ փոքր ժամանակ շունչս պահել 🙁 Ով գիտի նման դեպքերում ինչ են անում? կամ ում բալիկը նման խնդիր ունի?

13 thoughts on “Երբ երեխան շունչը պահում է

  1. Արմինե ջան, իմ տղան էր փոքր ժամանակ այդպես անում: Ես ճիշտն ասած չեի վախենում, չեմ կարող բացատրել, թե հանգստությունս ինչից էր, իսկ կողքից տեսնողները միշտ խառնվում էին:
    Ես ոչինչ չեմ արել, ինքն իրեն անցել է ժամանակի ընթացքում: Բայց որպես խորհուրդ, սկսեսուրս միշտ ասում էր, որ նման դեպքերում պետք է տուտուզիկը կմճտել, կամ մի այլ կերպ մի փոքր ցավեցնել այդ պահին, որ երեխան “ուշքի գա”:

  2. Արմինե ջան իմ աղջիկը փոքր ժամանակ այդպիսի բաներ չէր անում, բայց հիմա է սկսել անել: Երբ մի բան իր սրտով չենք անում սկսում է ուժեղ լացել և շունչը պահում է: Ճիշտն ասած ես այդ ժամանակ իրեն ցավեցնում եմ,. թեթև թուշիկներն եմ ապտակում, տուտուզիկն եմ կմճտում, օգնում է :

  3. Ես մանկաբույժի հետ էլ խորհրդակցեցի, կալցի նշանակեց օրը կես կապսուլա, 10 օր կխմեցնեմ, տեսնեմ կդադարի ինձ վախեցնել 🙁

  4. Անուշիկ ջան ասաց կալցի կոմպլեքս, ու ասաց, որ անպայման առնեմ Վիտամաքս դեղատնից :

  5. Oy, ed mankabuyjner@ irenc “hamagorcakcox” dexatnerov… Zgushacnem, vor da chi nshanakum, vor ayntex amenalav dexn e, ayl amenayn havanakanutyamb, ayd manakbuyjn auntexic mi qich tokos uni. Che vor dzez naev tuxt en tvel kam asel, vor aseq, te vor bjishkn e uxarkel… Chem mexadrum voch voqi… lav oric chi, bayc uxxaki “tema mtorumneri hamar”… Inch veraberum e shunch pahelun, menq el enq anum. Bayc voch hachax, es el uxxaki mi qich cavacnum em u havatum em, vor inqn iren kancni…. Es dzer poxaren chei shtapi voreve ban tal, nax kkardayi hnaravor bacasakan azdecutyunnern ayd nshanakman, apa k@ntrei… ardyoq da shat hachax e linum, erkar e pahum shunch@… heto mi hat el lav nyardabani tex kchshtei u cuyc ktayi naev nran minchev dex tal@…

    Knereq, bayc mer mankabuyjner@ shat dexaser en, isk cankacac dex uni bacasakan acdecutyunner. Ayn taluc araj petq e vstah linel, vor tvac ogutn aveli mec e, qani hnaravor vnas@!!!!

  6. Starik ջան մեր մանկաբույժը մեր ընտանիքի լավ ընկերն է, ու դժվար թե նման բան աներ, քանի որ նշված դեղատանն է միայն վաճառվում, դա ուրիշ կալցիում է, ու բերված է ԱՄՆ-ից: Գիտեմ, քանի որ տարբեր բալիկների են տարբեր բժիշկներ նշված դեղատնից ասում, որ գնեն: Ու ոչ մի թուղթ էլ ոչ մի անգամ չենք ներկայացրել 🙂 Իսկ խորհրդի համար շատ շնորհակալ եմ 🙂

  7. Sati jan misht chi vor calcium@ lav e… Es tghayovs hghi jamanak aynpes ei charashahel calcium@ (snundi mej miayn u ayn el mi bjshki xorhrdov), vor erb cnvec, bjishkn argelec arajin mi qani amisneri @ntacqum calcium@ ev inz, ev erexayin! Aynpes vor aranc konkret cucumneri vochinch charji anel…

    Armine jan, isk inchvor tarberutyun hima ka?

  8. Im aghjike voch miayn shunche pahum er, aylev inkn ir berane chankrum er u ahavor ghjjum. Mi kani angam el nuynisk chnakrel berane aryunotel e. Yes hech el chei neghvum, indz cnndatane mianagmic asacin mi anhangstacir, inke es tesaki mard e, erb iren od petk lini kshnchi:)))) Arden 6 amsekan e, hima el e pahum, bayc, aveli tetev :)) Isk yeghungnere vaghuc shat karch em pahum:) heto kaptelu ev manushakaguyn darnlu mej tarberutyun ka:)))

  9. Ողչույմ բոլորին:
    Հարգելի ծնողներ, պետք չէ երեխաներին ցավեցնել շնչելու համար, բավական է այդ ժամանակ ( երբ շունչը պահում է) փչել դեմքի վրա, մասնավորապես բերանի հատվածում: Ես ինքս երեխա չունեմ, սակայն քրոջս տղան, երբ լաց լինելուց միշտ շունչը պահում է, մենք միշտ էդպես ենք անում…

  10. Բարև Ձեզ 🙂
    ուզում եմ կիսվել նաև մեր փորձով: Քրոջս երեք բալիկներն էլ լացելիս, նույնիսկ շատ ուժեղ ծիծաղելիս շունչը պահում էին: Մենք էլ ենք բերանի հատվածում մի անգամ փչել ու վերջ, անմիջապես նոր շունչ են վերցրել:
    Չմիջամտելուն կողմ չեմ ճիշտն ասաց կամ որ ասում են իրեն երբ շունչ պետք լինի կվերցնի, քանի որ մի անգամ ընկերուհուս բալիկը ուշագնաց եղավ շունչը պահելուց: Չեմ ուզում վախեցնել, ուղղակի բժշկական տեսանկյունից չգիտեմ ինչ է կատարվում, որ էդպես է լինում: Ամեն դեպքում ամենաարագը փչելն է ստացվում 🙂
    Մենակ հասկանում եմ, որ իրենք չեն կառավարում էդ պրոցեսը, քանի որ շունչ առնելուց շատ հաճախ իրենք էլ են վախենում ու էդ վախից էլ սկսում են նորից լացել բայց շատ մեղմ արդեն 🙂

Leave a Reply