Փոքրիկի առաջին կոտլետը

Երբ աղջիկս 1 տարեկան դարձավ, մենք պատրաստեցինք առաջին կոտլետը:

Առանձնապես եսիմ ինչ չի, բայց որոշեցի կիսվել մեր փորձով, որպես առաջին կոտլետ տարբերվում է մեզ հայտնի կոտլետներից:

Անհրաժեշտ է

  • հավի աղացած միս, (քանի որ հերիք չի կոտլետ է, այն էլ առաջին, ծանր է, հետևաբար հավի միսը ամենադյուրամարսն է),
  • գլուխ սոխ աղացած,
  • մաղադանոս,
  • կարտոֆիլ աղացած,
  • ձվի դեղնուղ,
  • աղացած սպիտակ հաց կամ ալյուր,
  • աղ:

Այս ամենը խառնում ենք, հետո գլորում ենք ալյուրի մեջ և պատրաստում գնդիկներ կամ գլանակներ: Ամենակարևորը կոտլետները չպետք է տապակենք, այլ շոգեխաշենք: Դրա համար հատուկ թավաներ են վաճառում, բայց քանի-որ ես դեռ պատրաստվում եմ գնել այդպիսի թավա, օգտվեցի սովորական ցանցից: Ցանցը կարող է լինել ցանկացած տեսակի, մանր կամ խոշոր անցքերով: Այն պետք է տեղադրենք եռացող ջրով կաթսայի վրա, բայց որ ջուրը չհասնի ցանցին: Ջուրը վերջանալիս պետք է ավելացնել:

Ահա և վերջ, տեղադրում ենք կոտլետները, կափարիչով փակում և ժամանակ առ ժամանակ շրջում: 30 րոպեից պատրաստ են, բայց անպայման համտեսեք բալիկին հյուրասիրելուց առաջ, որպեսզի համոզվեք որ իսկապես պատրաստ են: Աղջիկս միանգամից երկուսը կերավ: Սպիտակուցների հիանալի աղբյուր են:

Բարի ախորժակ:

 

2 thoughts on “Փոքրիկի առաջին կոտլետը

  1. Աստղիկ ջան հավի միսը ամենադյուրամարսն է, քո ասածը վերաբերվում է հավի կաշիին: Չարաշահել իհարկե պետք չի, հատկապես խանութի փչած հավերը: Իսկ լավագույն տարբերակը դա հնդկահավն է, բայց դե այդքան էլ հեշտ չի ճարվում:

Leave a Reply