Ինչպես վստահել Ձեր բժշկին

Այսօր մենք` մամաներս, միշը ընտրության առջև ենք լինում, հատկապես եթե դա վերաբերում է մեր բալիկի առողջությանը:

971187_10151711513248619_755487414_n

Ում վստահել բալիկի առողջությունը և ինչպես ընտրել լավ մանկաբույժ: Այսօր մենք ինֆորմացիայի պակաս չունենք, ինչպես նաև հնարավորությունների: Հենց հղիության ժամանակ էլ կարելի է զբաղվել այդ հարցով: Ընտրում եք լավ մանկաբույժ` հիմնվելով նրա մոտ այցելող ծնողների կարծիքների  և մայրական Ձեր բնազդի վրա: Ամենակարևոր պահը մանկաբույժ ընտրելուց հետո նրան վստահելն է, այո, այո, եթե Դուք ընտրել եք նրան, ապա պետք է վստահեք, եթե չվստահեք, և նրա ամեն մի ասածը Ձեզ մոտ կասկած առաջացնի, ուրեմն սխալ ընտրություն եք կատարել: Ինչպես համոզվել, որ Ձեր մանկաբույժի նշանակած դեղը լավն է, այն է , ինչ պետք է Ձեզ: Ոչ մեկին նորություն չեմ ասի, որ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները մեծ “աշխատանք” են տանում բժիշկների, դեղատան աշխատողների հետ, որպեսզի նրաց կողմից նշանակվեն, խորհուրդ տրվեն հենց իրենց կազմակերպության դեղերը, կաշաները, հյութերը, թեյերը, պեչենիները և այլն: Սակայն դա չի նշանակում, որ դրանք վատն են, անորակ են ու շատ վտանագավոր: Դուք կարող եք բժշկի հետ քննարկել, առաջարկել նրան այդ նույն դեղի` այլ ընկերությունների արտադրանք, ինքներդ կարող եք փնտրել, օրինակ այդ նույն դեղի ռուսական արտադրության տարբերակը կամ եվրոպական: Ինչու են նույն դեղից արտադրում տարբեր կազմակերպություններ, ինչ է օրիգինալ դեղը, և ոնց տարբերել, կարող եք կարդալ այստեղ :

Եթե Դուք ունեք վստահելի մանկաբույժ, ապա համոզված եղեք, որ նրա նշանակած դեղերը կօգնեն Ձեզ ու Ձեր բալիկներին:

Առողջություն աշխարհի բոլոր բալիկներին:

 

Leave a Reply