Ինչպես ճիշտ ապահովենք մեր բալիկների անվտանգությունը ճանապարհներին

Անվտանգ երթևեկության հիմքում դրված է երթևեկության անվտանգության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը։ Մեզ բոլորիս մնում է միայն ճանաչել, հարգել և կատարել օրենսդրության պահանջները, օգտվել օրենսդրորեն մեզ վերապահված, անարգել և անվտանգ երթևեկության իրավունքից, որի արդյունքում կձևավորվի գրագետ երթևեկության մշակույթ, ինչն ավելի բարեկեցիկ ու անվտանգ կդարձնի մեր կյանքը, կվերացնի ավելորդ լարվածությունն ու զայրույթը երթևեկի ժամանակ։ Յուրաքանչյուր վարորդ պետք է հստակ իմանա և պահպանի ինչպես իր իրավունքներն այնպես էլ պարտականությունները երթևեկության ընթացքում։ Յուրաքանչյուր վարորդի համար շատ կարևոր է ապահովել տրանսպորտային միջոցում գտնվող ուղևորների անվտանգ տեղափոխումը։

Ուզում եմ խոսել երեխաների անվտանգ տեղափոխման մասին։ Շատ անգամ կարող ենք տեսնել, որ ծնողը 2֊3 տարեկան երեխային ծնկներին դրած (ղեկը նրան “հանձնած”) մեքենա է վարում ,առանց մտածելու,որ վտանգում է երեխայի կյանքը։ Ուզում եմ , որ մեր երկրում էլ զարգանա երեխաների անվտանգ տեղափոխման մշակույթը։ Այդ նպատակով փորձեմ օրենքից անել մեջբերումներ, թե ինչպես կազմակերպենք մեր փոքրիկների տեղափոխումը ։ Երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 159 կետում հստակ նշվում է.(մեջբերում) 159. Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել`

1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի),

2) մոտոցիկլի հետևի նստատեղին,

3) թեթև մարդատար ավտոմոբիլի` ա. առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, բ. հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում:

Մեքենայի մեջ երեխայի անվտանգությունը գտնվում է ոչ միայն ծնողների, այլեւ պետության վերահսկողության ներքո: Ահա թե ինչու կան որոշակի կանոններ մեքենայում տղաների և աղջիկների տեղափոխման համար, այդ պատճառով շատ փորձագետներ տարբեր զննումներ են անցկացրել մանկական մեքենաների տեղադրման համար, ինչը կօգնի ծնողներին ընտրել անվտանգ մոդել: Երբ մանկական մեքենաների տեղադրման վարկանիշը կազմվում է, սովորաբար հաշվի են առնվում երկու կարևոր ասպեկտ` տրանսպորտի ընթացքում երեխայի հարմարավետությունը եւ արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգությունը: Փորձագետները հաստատում են, որ 95% դեպքերում ավտոմոբիլային նստատեղի օգտագործումը երեխային պահպանում է ավտովթարի հետևանքով մահացու ելքից։ Գիտականորեն ապացուցված է, որ մեքենայի հանկարծակի արգելակմամբ երեխայի ծանրությունը ավելանու է 30 անգամ: Եվ դա նշանակում է, որ եթե երեխան չամրակապվի, լուրջ վնասվածքների վտանգը մի քանի հարյուր անգամ կմեծանա:

Մաղթում եմ անվտանգ երթևեկություն ))

Leave a Reply