Անհոգ ու երջանիկ մանկություն

Картинки по запросу family

Որպեսզի ունենանք երջանիկ երեխաներ, պետք է շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, այնպես անել, որ հասուն տարիքում մանկության հիշողությունները պարուրված լինեն ջերմությամբ եւ ժպիտով։

Եղե՛ք հետեւողական նրանց քայլերին,բայց այնպե՛ս, որ նրանք չնկատեն, թողեք, որ նրանք ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, որոնք իրենց ավելի ամուր ու կայուն կդարձնեն։

Սովորեցրեք նրանց նախանձով չլցվել դիմացինի հանդեպ, այլ ուրախ լինել նրանց հաջողությամբ, որովհետեւ նախանձը կարող է թունավորել իրենց կյանքը։

Սովորեցրեք սիրել ու հարգել իր անձը, բայց ոչ էգոիստաբար, այլ սիրո ու լավատեսության հետ զուգակցված, պետք է սիրել դիմացինին, քանզի սերը միասնության կատարյալ կապն է…

Այն ընտանիքները, որտեղ ծնողները կարողացել են տալ երեխային անհոգ ու երջանիկ մանկություն, նրանք միշտ հաջողություններ են ունեցել թե՛ կյանքում եւ թե՛ աշխատանքում։

Հիշե՛ք, երեխայի երջանկությունը՝դա ընտանիքի ամուր հիմքն է, իսկ ամրությունը՝ երջանկության գրավականը…

Картинки по запросу family

Leave a Reply